Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի:
Պուտինը Փաշինյանի հետ առանձին հանդիպում կունենա Երևանում. Պեսկով:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Հայաստանին:
Հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա. Արարատ Միրզոյան:
Ռուսաստանը հրաժարվում է «իր պարտքը կատարելուց» Սիրիայում. Էրդողան:
Եգիպտոսի և Թուրքիայի նախագահներն առաջին անգամ հանդիպել են Կատարում:
Անկարան օդային գործողություն է իրականացրել քրդական ուժերի դեմ Սիրիայի և Իրաքի հյուսիսում, ոչնչացվել է շուրջ 90 թիրախ:
Իրանի զինված ուժերն էլ հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանին:
Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Նոյեմբերի 14-20-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք: Առողջացել է 144 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել: