Նոյեմբերի 2-ին Իրանի Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը, ինչի հետ կապված՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստվում է հարձակման իր դեմ: Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է այդ մեղադրանքները։
«Իրանը հավատարիմ է բարիդրացիության և փոխադարձ հարգանքի քաղաքականությանը, գործում է միջազգային իրավունքի շրջանակում և ձգտում է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում»,- հավատացրել է Նասեր Քանանին։
Միացյալ Նահանգների վարչակազմը, սակայն, պնդում է, որ Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հարձակման վտանգը պահպանվում է:
«Սաուդյան Արաբիայում ապրում և աշխատում է 70 հազար ամերիկացի։ Վաշինգտոնը կշարունակի աջակցել այդ երկրին և ինքնապաշտպանության միջոցներ տրամադրել»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին: