• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Իրանի դեսպանը կանչվել է... 12:46
Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու... 12:30
ԱՄՆ-ն Իրանում 2000 թիրախ է խոցել. Պենտագոն. «Հարևաններ» ԱՄՆ-ն Իրանում 2000 թիրախ... 19:56
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 20:0103 Նմբ, 2022

2023 թ. բյուջեով սուբվենցիոն ծրագրերի համար մոտ 22 միլիարդ դրամ կհատկացվի

728 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 9 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 14 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ

2023-ի բյուջեով սուբվենցիոն ծրագրերին մոտ 22 միլիարդ դրամ կհատկացվի՝ գործադիրի նիստին շեշտեց վարչապետը, նկատեց՝ 18-ի համեմատ ֆինանսավորման ծավալը տասնապատկվում է։

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մարզերում 4 տարվա ընթացքում 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել, ինչը չափազանց կարևոր է, և այս գործիքը մենք պետք է մաքսիմալ զարգացնենք, բայց նաև, մյուս կողմից, մաքսիմալ արդյունավետ դարձնենք:

22-ի համար 18 միլիարդ է նախատեսված, 10 ամսում 10-ն արդեն օգտագործվել է: Այսօր էլ հերթական հատկացումն արվեց 4 մարզի՝ 9 համայնքի 14 սուբվենցիոն ծրագրի: Փողոցների ասֆալտապատում, ոռոգման, խմելու ջրի ցանցի, պոմպակայանի, կոյուղու կառուցում, գազիֆիկացում, զբոսայգիների հիմնում, արտաքին լուսավորության անցկացում ու ... ոչ միայն: 728 միլիոնով Արարատում, Արմավիրում, Լոռիում, Տավուշում տարին շինարարական է եղել:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ծրագրերը հիմնականում ավարտվել են կամ ավարտական փուլում են: Այսպիսով՝ այս որոշումն էլ կայանցնելու արդյունքում, մենք կունենանք, որ 361 ծրագրի համար Կառավարությունը ֆինանսավորել է 10 միլիարդ 440 միլիոն դրամ:

Կատարված աշխատանքից խոսելիս վարչապետը նկատեց՝ նորոգված, ասֆալտապատված փողոցները պետք է հստակ նշված լինեն, որ Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ գյուղի պատմությունը չկրկնվի, գործը ՊՎԾ-ին չհասնի:

Նիկոլ Փաշինյան - Մենք նախկինում, ցավոք, դեպք ենք ունեցել, երբ որ հրապարակվել է, հետո պարզվել է, որ ոչ թե էդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ էս կողմ մի քիչ այլ փողոց ա հիմնանորոգվել, և խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից հիմնանորոգվել է հենց էն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում:

Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ ՊՎԾ պետ) - Շիրակի մարզպետից ստացանք համապատասխան գրություն, որ ծառայողական քննության արդյունքում վերհանված առերևույթ իրավախախտումների փաստերով կասեցվել է ծառայողական քննությունը, և փաստերը փոխանցվել են գլխավոր դատախազություն: ՏԿԵ նախարարության մասով դեռևս սպասում ենք պարզաբանման:

Ֆինանսների նախարարն էլ կաբինետին զգուշացրեց՝ մոտենում են օրենքով սահմանված՝ թույլատրելի չափով վերաբաշխում կատարելու սահմանագծին: Վարչապետը դեմ է օրենք փոխելուն, հանձնարարեց կառավարման որակը բարձրացնել, պլանավորումը ճիշտ կազմակերպել, որ հաջորդ ֆինանսական տարում այդպիսի խնդիրներ չառաջանան:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 66 ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Ու մինչև կկազմեն 23-ի ծախսերի պլանը, հերթական վերաբաշխման նախագիծը նախարար Դումանյանն էր բերել: 62 միլիոն դրամը կուղղվի Կապան խոշորացված համայնքի 13 բնակավայրում կառուցվող նոր մոդուլային կրթահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը:

Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Այս մոդուլային դպրոցները լինելու են ոչ միայն զուտ դպրոցներ, այլև դրանք պետք է լինեն համայնքային ու մշակութային կենտրոններ:

13-ից 3-ի՝ Վերին Խոտանանի, Դավիթ Բեկի ու Եղվարդի կրթահամալիրների նախագծերը պատրաստ կլինեն այս տարի, մյուսներինը՝ մինչև 23-ի առաջին եռամսյակի ավարտը՝ տեղեկացրեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը:
Բացի այս տիպային դպրոցներից՝ Սյունիքում ևս 53 նոր կրթահամալիր կկառուցվի, դրանց նախագծման աշխատանքներն առաջիկայում կսկսվեն: Վարչապետն էլ բացատրեց՝ կրթահամալիրի գաղափարի մեջ են գտել հեռավոր գյուղերում՝ թերբեռնված աշխատող դպրոցների խնդրի լուծման բանաձևը: Այն կսպասարկի մի համայնքի միանգամից մի քանի բնակավայրի՝ ներառելով և՛ դպրոցը, և՛ մանկապարտեզը: Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ ինչ փուլում են մյուս պայմանավորվածությունները: Այդպիսի դպրոցների համար պետք է նոր տրանսպորտային միջոցներ էլ գնվեն՝ երեխաների գնալ-գալը ապահովվի, ընդուպ մինչև վարորդին ներկայացված պահանջներն են սահմանվել: Հարցրեց՝ ով է զբաղվում, ով է տեղյակ, կաբինետից միայն Սանոսյանն արձագանքեց:

Գնել Սանոսյան - Աշխատանքային խումբ է աշխատում, երևի, ուղղակի մեքենաների ձեռքբերում, բան. դեռ այդքան գրաֆիկով մոտիկ չի:

Նիկոլ Փաշինյան - Ես չեմ ուզում, որ հետո մենք գանք-ասենք, որ եկեք մեկ անձից գնումով անենք, որովհետև 5 տարի առաջա որ պլանավորել էինք, ժամանակ չեղավ, որ մրցույթ հայտարարենք, որովհետև գնումների մասին օրենսդրությունը լավը չի: Ես էսօրվանից եմ ասում՝ տեսեք, հետո չգաք-ասեք՝ վայ, ժամանակ չկա, 3 օր ա մնացել, պետք է մեկ անձից գնում անել:

Մինչև 26 թվականը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ունենալու գաղափարը պետական ծրագիր է՝ շեշտեց Փաշինյանը, փոխվարչապետ Մաթևոսյանին հանձնարարեց նիստին անպատասխան մնացած հարցերը ճշտել, զեկուցել:
Այս նախագծով գումար կհատկացվի նաև Արարատում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոցի և Արմավիրում՝ Արգինայի մոդուլային շենքի կառուցման ավարտի, նաև Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար:

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ

Զեկուցվող մյուս հարցով էլ 8 միլիոն կհատկացվի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ վթարային վիճակում գտնվող պատերից մեկի նորոգման և ամրակայման նպատակով: Գրեթե 3 միլիոն էլ կուղղվի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման համար փաստաթղթեր մշակելու, փորձաքննություն անելու համար:

Վահրամ Դումանյան - Վերջին մի քանի երկրաշարժից հետո քարաթափումներ են եղել, առկա են մեծ ճաքեր: Առկա է փլուզման վտանգ: Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա:

Նախագիծն օրակարգ է բերվել վարչապետի՝ ամիսներ առաջ տված հանձնարարականից հետո՝ նշեց Դումանյանը: Փաշինյանը հետաքրքրվեց՝ իսկ Բջնիի ամրոցի հարցով ի՞նչ է արվել. շրջակա հողերի բարձր ծառերի պատճառով պարիսպների տեսանելիության խնդիր կա: Նախարարը զեկուցեց՝ բանակցում են հողօգտագործողների հետ, զուգահեռ շրջանառում գերակա շահ ճանաչելու նախագիծ, եթե ընդհանուր հայտարարի չգան: Ոչնչացման եզրին գտնվող պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների պահպանության համար վարչապետը հրավիրեց նաև բարերարների ուշադրությունը, ասաց՝ պատրաստ են գործակցել ցանկացողների հետ:

Նիկոլ Փաշինյան - Կան պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ ու դրական գործ լինել: Բայց, ցավոք, նաև դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում «շուշաբանդային» տրամաբանություններ են օգտագործվել: Այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել՝ առաջընթաց ունենալու առումով:

Շատ վայրերում խնդիրը հրատապ է՝ շեշտեց վարչապետը, ասաց՝ պետք է ամբողջական գույքագրել պահպանման ու վերականգնման ենթակա մշակութային ժառանագությունը, մշակել ռազմավարություն, որը նաև տնտեսական կարևոր բաղադրիչ է:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ74
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Ալեքսանյանը զգուշացնում է խաբեության մասին 16:5005 Մար, 2026
  • Աշխատաժողով՝ նվիրված Արուճի հնավայրին 16:4605 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին 16:3905 Մար, 2026
  • Իրանը պետք է բացատրություններ տա Ադրբեջանին և ներողություն խնդրի. Ալիև 16:3805 Մար, 2026
  • Առնակ Ավետիսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ նախարարի տեղակալ 16:3605 Մար, 2026
  • ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները 16:3005 Մար, 2026
  • Իրանը «Խորամշահր 4» գերծանր բալիստիկ հրթիռներով հարվածել է Թել Ավիվի կենտրոնին և Բեն Գուրիոն օդանավակայանին 16:1805 Մար, 2026
  • Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել 16:0305 Մար, 2026
  • Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը 15:2405 Մար, 2026
  • Հետևողական աշխատանք ենք իրականացնում գնման գործընթացներում առկա ռիսկերի բացահայտման ուղղությամբ. Արթուր Նահապետյան 15:1105 Մար, 2026
  • Մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15:0405 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Ռուսական կողմի հետ քննարկվում է երկաթուղու կառավարումը այլ երկրի փոխանցելու հարցը. վարչապետ 15:0005 Մար, 2026
  • Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը 14:5605 Մար, 2026
  • ԱՄՆ-ը դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար. Արաղչի 14:4405 Մար, 2026
  • Բա 135-ամյա Դաշնակցությունը կգնա՞, կմտնի՞ 71-ամյա Քոչարյանի թևի տակ. Կոնջորյանը՝ ընդդիմադիր գործընկերներին 14:2705 Մար, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ 14:1805 Մար, 2026
  • Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ 14:0505 Մար, 2026
  • ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 13:5305 Մար, 2026
  • Օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց-Սև ծով գիծը պետք է աշխատի. Փաշինյան 13:4405 Մար, 2026
  • Իրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն 13:3405 Մար, 2026
  • «Զայեդ» մրցանակի գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու. Փաշինյան 13:2305 Մար, 2026
  • Մենք ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի. Փաշինյան 13:2105 Մար, 2026
  • Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև եկել եք Քոչարյանի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար. Ռուբինյանը` ընդդիմադիր պատգամավորներին 13:1605 Մար, 2026
  • Իրանը հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը 13:1205 Մար, 2026
  • 339 մլն դրամ կհատկացվի դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման համար 13:0805 Մար, 2026
  • Հույս ունենամ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. Փաշինյան 13:0105 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Անկանխիկ առևտրի համակարգի միջոցով երկրում կրճատվում է ստվերը. վարչապետ 13:0005 Մար, 2026
  • Հանրապետությունում փակվում են ավերակներ, և բացվում են դպրոցներ. Նիկոլ Փաշինյան 12:5905 Մար, 2026
  • Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը 12:4905 Մար, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը 12:4905 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4905 Մար, 2026
  • Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 12:4605 Մար, 2026
  • Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կանոններում փոփոխություն կկատարվի 12:4505 Մար, 2026
  • Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ 12:3005 Մար, 2026
  • Սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնելու գործոններից մեկը վարձատրության նոր համակարգն է. Փաշինյան 12:2705 Մար, 2026
  • Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ 12:1205 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0005 Մար, 2026
  • Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի, սա պատմական փոփոխություն է. Փաշինյան 11:5905 Մար, 2026
  • Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, դուք չեք վաստակել կոռուպցիայի մասին խոսելու իրավունքը. Արուսյակ Ջուլհակյան 11:4405 Մար, 2026
  • «Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթ 11:3705 Մար, 2026
  • Ապրիլի 1-ից 623,353 հոգու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, 39,594 հոգունը` շուրջ 8500 դրամով 11:3205 Մար, 2026
  • Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և պարարտանյութ 11:2505 Մար, 2026
  • Ի՞նչն է կապում Ռոբերտ Քոչարյանին և ՀՅԴ-ին. ինձ այդ հարցը միշտ մտահոգել է. Անդրանիկ Քոչարյան 11:2305 Մար, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:1605 Մար, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0005 Մար, 2026
  • ՀՀ ՄԻՊ-ը և Ֆինլանդիայի դեսպանը կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում 10:4205 Մար, 2026
  • Դավիթ Մուրադյան-75. կինոյի և գրականության մարդը 10:3205 Մար, 2026
  • Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը 10:2705 Մար, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոններից մեկում 10:1605 Մար, 2026
  • Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել 10:0505 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում գտնվող մեր երկրի քաղաքացիների հետ կապ կա. Միրզոյան 10:0005 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0005 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 09:3305 Մար, 2026
  • Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է․ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում 09:2605 Մար, 2026
  • Ջրառատ գյուղում տուն է այրվել․ տուժածները հոսպիտալացվել են 09:2105 Մար, 2026
  • Փրկարարներն ու պարեկներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել 08:5805 Մար, 2026
  • Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:4205 Մար, 2026
  • Պայթյուն՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած 08:3605 Մար, 2026
  • 15-ամյա պատմություն՝ պարի լեզվով 08:2105 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0005 Մար, 2026
  • Առողջության ապահովագրությունը ներդրվեց այսօր, որովհետև մենք չենք թալանում. ՔՊ պատգամավոր 01:0105 Մար, 2026
  • Մեծ է ռիսկը, որ Քոչարյանի ուժը չկարողանա անցնել ԱԺ. Կոնջորյանը նշել է՝ որ ուժն է հաջորդում ՔՊ-ին 00:4905 Մար, 2026
  • Թուրքիան Իրանից արձակված հրթիռ է խոցել 00:3505 Մար, 2026
  • Թրամփի սպառնալիքներից հետո Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ․ Լևիթ 00:1905 Մար, 2026
  • Ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան ՀՀ քաղաքացիներին դեսպանության աշխատակիցներն են ուղեկցել 00:0505 Մար, 2026
  • Մերձավոր Արևելք են ուղարկվել ամերիկյան նոր ուժեր. Հեգսեթ 23:4904 Մար, 2026
  • Մարտի 5-ի եղանակային կանխատեսումները 23:4404 Մար, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում գինեգործության հազարամյա պատմությունը, անդրադարձել համագործակցության հեռանկարներին 23:2304 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 4 մարտ. 2026 23:1004 Մար, 2026
  • «Դուք չեք հասկանում՝ ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում». ըստ Փաշինյանի՝ տգետ է նա, ով չի փոխվում 23:0004 Մար, 2026
  • ԱՄՆ-ն Շրի Լանկայի ափերի մոտ միջազգային ջրերում իրանական ռազմանավ է խորտակել 22:4404 Մար, 2026
  • Ավշար բնակավայրի մի շարք հասցեներում մարտի 6-ին գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 22:1704 Մար, 2026
  • Հարցազրույց Սագօ Արեանի հետ 22:1004 Մար, 2026
  • 10 օրում 10-ից ավելի կեղծ տեսանյութ՝ իբր հեղինակավոր մեդիաների անունից. թիրախում ՀՀ իշխանությունն է 21:5404 Մար, 2026
  • Կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ 21:4204 Մար, 2026
  • Հայաստանը պատրաստ է ընդունել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026»-ը 21:3004 Մար, 2026
  • Մարտ 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:2104 Մար, 2026
  • Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցին 21:1804 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.03.2026 21:1004 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Իրանի իրադարձություններից տարածաշրջանային առևտրային ուղիներ. վարչապետի անդրադարձը 21:0004 Մար, 2026
  • Երկու ամսվա ընթացքում միայն դեղորայքի տրամադրման շրջանակներում 2.5 մլրդ դրամ փոխհատուցում ենք իրականացրել. Ավանեսյան 20:5404 Մար, 2026
  • 4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. շնորհավորում եմ բոլորիս հրաձգության առաջնությունում Հայաստանի հավաքականի ցույց տված արդյունքի առիթով. Փաշինյան 20:4904 Մար, 2026
  • Տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը պետք է հասնել նրա պետությունների համատեղ ջանքերով. Փեզեշքիան 20:4504 Մար, 2026
  • Խորհուրդ եմ տալիս հանգիստ թողնել դպրոցները. ԿԳՄՍ նախարար 20:4004 Մար, 2026
  • Երկու ամսում՝ շուրջ 1,2 մլն այց. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության համակարգի մասին 20:3104 Մար, 2026
  • 2024-ի համեմատությամբ 2025-ին մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով. ՆԳ նախարար 20:2604 Մար, 2026
  • Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին 20:2104 Մար, 2026
  • «Ռոսատոմ»-ը դադարեցրել է Իրանի Բուշերի ատոմակայանի շինարությունը 20:1604 Մար, 2026
  • ՆԳ նախարարը՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգում զարգացումների մասին 20:1204 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 20:0504 Մար, 2026
  • 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատը առած ժամկետային զինծառայողները իրար կոտորում են. Պապիկյան 19:5804 Մար, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 19:4904 Մար, 2026
  • Պապիկյանը՝ պատգամավորին զենք-զինամթերքը տեսնելու թույլտվություն չտալու մասին 19:4004 Մար, 2026
  • Հայաստանի ամենատարեց բնակիչը. անակնկալ այց Մովսես 19:3204 Մար, 2026
  • ԵՄ-ն պետք է հրաժարվի միաձայնության սկզբունքից որոշակի որոշումներ ընդունելիս. Ռոբ Ետեն 19:3104 Մար, 2026
  • Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում 19:2404 Մար, 2026
  • ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հարցեր 19:1704 Մար, 2026
  • Նման բան չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ադրբեջանի նոր ներխուժման հայտարարության մասին 19:1004 Մար, 2026
  • Հաջորդ 5 տարվա մեր ամենակարևոր առաջնահերթությունը պետք է լինի մեր ջրային ռեսուրսների կոնսոլիդացումը և կառավարումը. Փաշինյան 19:0504 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Որ ասում եք՝ պեռաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում՝ հացադուլ եք հայտարարել. վարչապետը՝ ընդդիմությանը 19:0004 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015