• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական... 22:12
Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Լևոն Շիրինյանի հետ 18:09
Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին Այլ հայացք Վլադիմիր Պուտինի հայտարարություններին 15:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:4402 Նմբ, 2022

Կառավարությունը 4 տարի 4 ամսում Հայաստանում ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ. ՀՀ վարչապետ (մաս 1)

Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի առաջին հատվածը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը.

«Խոսելով 2023 թվականի պետական բյուջեի նախագծի առիթով՝ կուզեի հարցերի ավելի լայն շրջանակի անդրադառնալ՝ և՛ տնտեսությանը վերաբերող, և տնտեսությանը մասամբ վերաբերող, և տնտեսությանը չվերաբերող:

Կուզեի սկսել խոսքս արձանագրումով, որ այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունն, ըստ էության, բում է ապրում: Դուք տեղյակ եք, որ հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա, իհարկե, չափազանց կարևոր ցուցանիշ է, և կարևոր է արձանագրել, որ այս տեմպը տալիս է մեզ հնարավորություն, որպեսզի 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020 թվականին համարակի և պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է: Այսինքն՝ ըստ էության մենք զուտ միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք և կիրացնենք այդ հնարավորությունը, պատկերավոր ասած, վերադառնալ 2019 թվականի տեմպին արդեն 4 տարվա կտրվածքով՝ 2018-2022 թվականների արդյունքներով:

Շատ կարևոր է նաև գնահատել այս տնտեսական ցուցանիշը, այս տնտեսական դինամիկան, որովհետև առիթ ունեցել եմ ասելու, որ, իհարկե, ոմանք՝ քաղաքական, ոմանք՝ ոչ քաղաքական նկատառումներով, բայց, այնուամենայնիվ, ասում են, որ ինչ կապ ունի կառավարությունն այս տնտեսական աճի և այս տնտեսական հաջողության հետ: Սա կարևոր հարց է, և այս հարցին պետք է անդրադառնալ: Ընդհանրապես կարծում եմ՝ կառավարությունների մեծագույն դերակատարումը հետևյալն է՝ որպեսզի երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայել տնտեսական դժվարություններին, և երկրորդը, օգտվել տնտեսական աճի այն հնարավորություններից, որոնք կարող են ստեղծվել:

Կոնցեպտուալ առումով, 2018 թվականից մեր մոտեցումը տնտեսությանը եղել է հետևյալը, որ կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, այլ ավելի շատ զբաղված լինի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով և տնտեսական պրոբլեմների հաղթահարումներով: Այս առումով կարծում եմ, որ այսօր մենք ինչ-որ առումով քաղում ենք մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելուն ուղղված և համակարգային կոռուպցիայի հաղթահարման մեր քաղաքականության պտուղները: Ըստ էության՝ հենց սա է կառավարության անելիքը եղել և հռչակված անելիքը: Մենք հենց այդպես էլ ընկալել ենք, որ տնտեսական աճի հիմքում պետք է դրվեն քաղաքական այս հենասյուները, այս հիմքերը, որոնք, մեր կարծիքով, սկսել են աշխատել:

Պիտի արձանագրեմ նաև, որ այս տարի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի տնտեսական իմիջի, կերպարի առումով, որովհետև Հայաստանը Տնտեսության ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը: Ուզում եմ այս առումով շատ կարևոր շեշտադրում անել: Երբ այս ցուցանիշը հրապարակվեց, մեր շատ ընդդիմախոսներ, մեղմ ասած, խորհրդավոր ժպտում էին և քմծիծաղ էին տալիս: Ինչո՞ւ էին նրանք այդպես վարվում՝ որովհետև նրանք ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում և առաջընթաց է ապրել ընդամենը այն պատճառով, որ իրականում շատ երկրների տնտեսական ազատության ցուցանիշները քովիդի վատ կառավարման պայմաններում ուղղակի գահավիժել են, անկում են ապրել: Ահա, ուրեմն ստացվում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել քովիդի համավարակը, որ իրենց տնտեսական վարկանիշը, իրենց տնտեսական միջավայրը կամ փլուզվել է, կամ գահավիժել է:

Այս արձանագրումը, որ մենք տնտեսական ազատության ցուցանիշներում այդպիսի մեծ պրոգրես ունեցել ենք, որովհետև մեզնից շատ ավելի զարգացած երկրներ և լավ տնտեսական միջավայր ունեցող երկրներում տնտեսական միջավայրը վատացել է քովիդի պատճառով, ավելի կարևոր արձանագրում է, քան 11-րդ տեղում լինելը, որովհետև ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք քովիդի համավարակն այնքան լավ ենք կառավարել, որ ի տարբերություն շատ զարգացած երկրների՝ մեր արդյունքները չեն գահավիժել, այլ, ընդհակառակը, մենք լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտության զարգացման կամ կառավարման առումով: Ընդհանրապես կարծում եմ՝ բոլորս հիշում ենք, որ հենց 2020 թվականին շատ-շատերը մեզ անարգանքի սյունին էին գամում քովիդի համարավակի և ընդհանրապես իբր վատ կառավարման պատճառով: Երկու մասի էին բաժանված, մի մասն ասում էր՝ քովիդի համավարակն այնքան վատ է կառավարվում, և ընդհանրապես կառավարման որակն այնքան ցածր է, նույնիսկ աղետալի գնահատականներ էին տալիս: Բայց կարծում եմ, որ ահա այս պատմությամբ նաև այս թեման փակվեց, և հասցեագրվեց և ստացավ իր գնահատականը:

Հաջորդ կարևորագույն հանգամանքը, որ այս համատեքստում ուզում եմ ընդգծել, հետևյալն է՝ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք հոկտեմբեր ամսվա տվյալներով, և Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ: Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որովհետև մենք գիտենք կոնկրետ մարդիկ անուն-ազգանունով աշխատում են, աշխատավարձ են ստանում և որ կարևոր է՝ վճարում են եկամտային հարկ: Եվ եթե այս ցուցանիշն արձանագրենք, պիտի ասենք, որ 2018 թվականի մայիսի համեմատ - դա Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ամիսն է - 2022 թվականի հոկտեմբերին աշխատատեղերի թիվն ավելի է 143 հազարով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերի թիվն ավելի է 108 հազարով:

Հիմա էլի նույն հարցը՝ արդյոք կառավարությունն ինչ-որ բան արել է այս նոր աշխատատեղերի ի հայտ գալու համար: Պիտի արձանագրենք, որ, այո, և դա տնտեսական քաղաքականությունն է, որի մասին արդեն ասացի՝ հնարավորությունների ստեղծումը, այդ թվում նաև՝ պայքարը ստվերի դեմ, և, իհարկե, եկամտային հարկի այն բարեփոխումները, որը բոլորիս հայտնի է: Ճիշտ է՝ շատ դեպքերում մենք խուսափում ենք նման ձևակերպումներից, ինչ-որ տեղ նաև համեստություն ենք անում, բայց աշխարհի բոլոր երկրներում, որևէ երկրում այս իրավիճակի մասին ասում են հետևյալ կերպ, այսինքն՝ եթե մենք, այսպես ասած, որոշ վերապահումներ չանեինք, սովորական վիճակում որևէ երկրում հարցը կձևակերպվեր, կամ իրավիճակը կնկարագրվեր հետևյալ կերպ՝ 4 տարի 4 ամսվա ընթացքում կառավարությունը ստեղծել է 143.000 նոր աշխատատեղ:

Մենք անընդհատ ասում ենք, որ մեթոդաբանությունը հայտնի չէ, չգիտենք՝ ինչքան է նոր ստեղծվել, չգիտենք՝ ինչքան է ստվերից դուրս եկել, բայց եթե նույնիսկ ստվերից դուրս է եկել, այդ աշխատատեղը գոյություն չի ունեցել: Այսինքն՝ այդ աշխատատեղը ստեղծված չի եղել, որովհետև աշխատատեղ նշանակում է այն, ինչ գործում է մեր օրենսդրության սահմաններում և տրամաբանությամբ: Եվ, հետևաբար, մենք պետք է արձանագրենք, որ կառավարությունը 4 տարի 4 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծել է 143.000 նոր աշխատատեղ:

Սա պարզապես ուրիշ անուն չունի, և այսպես ասում են բոլոր նորմալ, քաղաքակիրթ երկրներում: Պիտի ասեմ նաև, որ այն բացառիկ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել կառավարություն-տնտեսություն հարաբերություններում, նույնպես անկյունաքարային նշանակություն ունեն:

Ես խոսեցի եկամտային հարկի բարեփոխումների մասին: Ընդ որում, ես համարում եմ, որ դա մեր կառավարության անկյունաքարային բարեփոխումներից է, որը նաև հոգեբանական շատ կարևոր ազդեցություն է ունեցել: Բայց նաև ուզում եմ հետևյալն ասել, որ մենք այդ հարկերը ոչ միայն հավաքում ենք, այդ հարկերը նաև վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այս առումով կարծում եմ տպավորիչ է եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը, որ այսօր ունենք: 2018 թվականին կառավարությունը քաղաքացիներին վերադարձրել է 4.7 մլրդ դրամ եկամտային հարկ, իհարկե, գիտեք, մի շարք հոդվածներով է այդ վերադարձը տեղի ունենում, որոնցից ամենակարևորը հիպոթեկային վարկի ֆինանսավորումն է: Այսինքն՝ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում բնակարան են ձեռք բերում, և այս թիվը պետք է ընկալել այդպես: Առիթ ունեցել եմ ասելու, որ այս ծրագրի շահառումների թիվը մոտենում է 25 հազարի, եթե նույնիսկ ոչ ավելի: Ուրեմն 2018 թվականին վերադարձվել է 4.7 մլրդ դրամ եկամտային հարկ, 2021 թվականին 32.7 մլրդ դրամ, աճը՝ 595 տոկոս: Այսինքն՝ եկամտային հարկի այս փոփոխությունների առումով շատ կարևոր եմ համարում նաև սոցիալական ազդեցությունը, որովհետև նախկինում կանոնն այդ է եղել. մարդիկ շատ դեպքերում, այսպես ասած, սև աշխատատեղ, սև աշխատավարձ են ստացել, որը նրանց հնարավորություն չի տվել այն սոցիալական առավելություններից, հնարավորություններից, որոնք ընդհանրապես գոյություն ունեն: Իսկ 2022 թվականի 10 ամսում արդեն վերադարձրել ենք 41.1 մլրդ դրամ եկամտային հարկ: 2018 թվականի նկատմամբ 10 անգամ աճ ենք արձանագրել:

Իհարկե, այստեղ որոշակի վերապահումներ կան, որ բյուջեի համար, ըստ էության, ծախս է առաջանում, որն անվերահսկելի է: Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ ընդգծել, որ մենք չունենք ծախսը հաշվարկելու մեթոդաբանությունը՝ ինչքան տնտեսական օգուտ և ինչքան տնտեսական աճ է բերում, որովհետև այսօր, տեսեք, մենք շինարարության ոլորտում 14 տոկոս աճ ունենք: Ընդ որում, 2021 թվականի համեմատ, եթե այս ցուցանիշը համեմատենք 2018 թվականի հետ, աճն էականորեն կարող է շատ ավելին լինել: Այսինքն՝ պետք է հաշվարկենք, որ այստեղ այդ վերադարձված գումարը, այնուամենայնիվ, վերադառնում է տնտեսություն: Նաև խոսելով այդ բարեփոխումների մասին՝ ես հիշում եմ, որ ամեն անգամ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս թեմայի վրա կանգ եմ առնում, և դա կարևոր եմ համարում արձանագրել՝ չնայած այն բանին, որ մենք 2018 թվականին եկամտային հարկը, որն այն ժամանակ 3 աստիճան ուներ՝ 36 տոկոս, 28 տոկոս և 23 տոկոս, նախ համահարթ դարձրինք: 2021 թվականին այդ հարկը 22 տոկոս է, 2019 թվականին 23 էր, հետո դարձավ 22, 2022 թվականին 21 տոկոս է, 2023 թվականից լինելու է 20 տոկոս: Չնայած 2018 թվականին մենք ունեցել ենք 23, 28, ընդհուպ 36 տոկոս եկամտային հարկ, 2021 թվականին 2018 թվականի համեմատ ավելի ենք հավաքագրել 124.5 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ: Սա շատ կարևոր ցուցանիշ է նաև հոգեբանական առումով՝ ցույց տալու, թե ինչպես կարելի է հարկային դրույքաչափն իջեցնելով ավելի շատ հարկեր հավաքել: Սա հանրության հետ, այսպես ասած, երկխոսության և աշխատանքի շատ կարևոր օրինակ է:

Այս առումով էական եմ համարում ավելացված արժեքի հարկի վերադարձի այն ցուցանիշները և համակարգը, որը մենք ստեղծել ենք: Այս համակարգը Հայաստանի Հանրապետությունում շատ երկար ժամանակ գոյություն ունի, բայց մենք էական փոփոխություններ ենք մտցրել այն առումով, որ նախ ավելացված արժեքի հարկի հին պարտքերն ենք մարել, նաև ի տարբերություն նախկինի՝ համակարգը գործնականում դարձրել ենք ինքնաշխատ: Այսինքն՝ ըստ էության պաշտոնյաների կամքից շատ բան կախված չէ այստեղ: Հաջորդը, ի տարբերություն 2018 թվականի, երբ 6 ամիսը մեկ էր հաշվարկվում վերադարձվող ավելացված արժեքի հարկը, հետո այն մենք դարձրեցինք 3 ամիս, իսկ հիմա դա արվում է ամենամսյա կտրվածքով: Եվ եկեք տեսնեք, թե ինչ արդյունքներ ունենք: 2018 թվականին գործարարներին վերադարձվել է 88 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, 2021 թվականին՝ 148 մլրդ, իսկ 2022 թվականի 10 ամսում՝ 171 մլրդ դրամ: Այս կիսատ տարվա ցուցանիշը, այսինքն՝ տարին դեռ չի ավարտվել, 2018-ի համարյա կրկնապատիկն է:

Սա նույնպես այն գործոններից է, որն աներկբա դեր ունի տնտեսական աճի և ակտիվության մեջ, որովհետև նաև ներդրողների համար շատ կարևոր ցուցանիշ է, որ ինքը ներդրում անելուց, աշխատելուց հետո ավելացված արժեքի հարկը կստանա, թե չի ստանա ընդհանրապես, որովհետև ես ուզում եմ հիշեցնել, որ մենք 2019 թվականին վերադարձրել ենք մարդկանց ավելացված արժեքի հարկ, որոնք նրանք պիտի ստանային ասենք 2013 թվականին, 2008 թվականին, 2001 թվականին: Շատ կարևոր ցուցանիշ է ցանկացած տնտեսվարողի համար՝ ինքն ավելացված արժեքի հարկը հետ կստանա, թե չէ, և եթե հետ կստանա, ինչքան ժամանակում, որովհետև դա իրեն պատկանող փողն է, որը գործարքների արդյունքում հայտնվում է կառավարության տիրապետության ներքո, ըստ էության ժամանակավոր: Հիմա մարդիկ գիտեն, որ կարող են այդ հարկը հետ ստանալ մեկ ամսվա ընթացքում, առանց բյուրոկրատական քաշքշուկների: Հիմա գործնականում ինքնաշխատ է այդ համակարգը:

Ես ուզում եմ նաև ընդգծել, որ մենք մի քանի շատ կարևոր հիշվող և սկզբունքային նշանակության խոստումներ ենք տվել հեղափոխության ժամանակ: Մենք խոստացել էինք, ես անձամբ, որ 1-2 տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելացնենք 35-40 տոկոսով: Իհարկե, այս ձևով այս խոստումը լիարժեք կատարվել է, բայց ուզում եմ վերադառնալով իրավիճակին՝ տեսնենք, թե այս առումով 2022 թվականին ինչ է տեղի ունենում պետական բյուջեի հետ, և 2023 թվականին ինչ ենք պլանավորում: Ըստ այդմ, 2022 թվականի արդյունքներով մենք սպասում ենք բյուջեի հարկային եկամուտը 662 մլրդ դրամով, կամ եթե դոլարային համարժեքով՝ 1.6 մլրդ դոլարով կգերազանցի 2018 թվականի եկամտային հարկի ցուցանիշը, իսկ սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թվականի նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեությամբ արդեն 2022 թվականին 52 տոկոսով եկամտային մասն ավելացրել ենք 2018-ի համեմատ: Իսկ 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով, կամ 75.1 տոկոսով: Այսինքն՝ մենք արձանագրենք, որ հեղափոխությունից հետո 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով: Դա պլանավորվածն է, որը մենք պետք է իրականացնենք: Իսկ ընթացիկ տարվա բյուջեն մենք սպասում ենք մոտավորապես 80 մլրդ դրամին մոտ կգերակատարվի նախապես պլանավորվածից, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է:

Պիտի խոսեմ նաև ոչ ֆինանսական մի կարևոր խոստման կամ հանձնառության մասին, որն ունի, իմ կարծիքով, նաև կարևոր քաղաքական և կարևոր տնտեսական նշանակություն: Մենք խոստացել էինք, որ պայմաններ կստեղծենք հայկական ավիացիայի վերածննդի և վերածնվելու համար: Ես, ճիշտն ասած, այս մասին ցանկացա խոսել, քանի որ վերջին օրերին անընդհատ այց եմ ունեցել օտարերկրյա երկրներ, և դա տեսանելի է: Ես, օրինակ, հիշում եմ 2018-19 թվականները, երբ վայրէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայանում և հանդիպում էի բացարձակ դատարկության: Ընդհանրապես շատ հաճախ մեր օդանավակայանում գեթ մի օդանավ չկար, եղածներն էլ եթե հատուկենտ պատահում էին, օտարերկրյա օդանավեր էին: Ես հաճույքով եմ արձանագրում, որ և՛ մեկնելիս, և՛ վերադառնալիս արձանագրում ենք հայկական օդանավերի առկայությունը մեր օդանավակայանում, ընդ որում, մենք տեսնում ենք, որ շարքն աճում է:

Կառավարությունն այստեղ ի՞նչ դեր է ունեցել. այն պահից, երբ մենք հայտարարել ենք նաև մասնավոր ներդրողի հետ համատեղ ներդրմամբ ավիաընկերություն ստեղծելու մեր մտադրությունը, նաև մասնավոր դաշտում է դա հետաքրքրություն բերել, և մասնավոր ներդրումներ էլ են կատարվել: Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ այսօր մենք որոշակի աշխուժություն ենք տեսնում ավիացիոն փոխադրումների ոլորտում: Սա ճշգրիտ վիճակագրություն չէ, որ չվերթների մոտավորապես 30 տոկոսն իրականացնում են հայկական ավիաընկերությունները, այսինքն՝ հայաստանյան ծագում ունեցող ավիաընկերությունները: Իհարկե, ավիացիայի ոլորտում մենք ունենք հայտնի պրոբլեմներ, սև ցուցակ և այլն, բայց ես համոզված եմ, որ մենք ինստիտուցիոնալ կերպով այդ պրոբլեմները կհաղթահարենք: Ինստիտուցիոնալ՝ այն փոփոխությունների առումով, որոնք էական ազդեցություն են ունենում և՛ բյուջեի եկամուտների, և՛ ընդհանրապես տնտեսության վրա: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ չափազանց կարևոր եմ համարում կանխիկի կրճատման քաղաքականությունը: Պիտի նորից արձանագրեմ և խնդրեմ մեր խորհրդարանական գործընկերներին, որ նաև շարունակենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, որովհետև այս պարագայում մենք ունենում ենք 3 զուգահեռ արդյունք, 3 զուգահեռ էֆեկտ: Առաջին էֆեկտը – թվարկումը, ընդ որում, ըստ կարևորության չէ, այլ պարզապես թվարկում-պիտի ընդգծեմ, օրինակ, հակակոռուպցիոն էֆեկտը, որովհետև եթե կոռուպցիայի դեմ պայքարը իրապես մեր անկեղծ քաղաքականությունն է, սա ամենապարզ ինդիկատորն է: Եթե որևէ կառավարություն ասում է, որ ես պայքարում եմ կոռուպցիայի դեմ, օրինակ ինձ համար շատ կարևոր ինդիկատոր է, թե կառավարությունն ինչ է իրականացնում կանխիկի կրճատման ոլորտում. եթե հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ, ակնհայտ է, որ կառավարությունն իր ջանքերով անկեղծ է, որովհետև կանխիկի կրճատման շրջանառությունն առաջին հերթին կրճատում է կոռուպցիոն հնարավորությունները: Հաջորդը՝ ֆիսկալ հնարավորություններն են, որոնք, պիտի ասեմ՝ նաև դրամաշրջանառության թափանցիկությունը հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի եկամուտներ հավաքագրվեն բյուջե: Դա նույնպես ֆիսկալ էֆեկտ է: Ֆիսկալ էֆեկտն իր հերթին բերում է ֆինանսատնտեսական կայունություն, մակրոտնտեսական կայունություն, կանխիկի կրճատում:

Հաջորդը մի գործիք է, որը մենք դեռ նոր պիտի սովորենք, սովորում ենք և նոր պիտի կիրառենք. դա սոցիալական էֆեկտն է: Ես շատ կարևոր եմ համարում այն համակարգի ներդրումը, որը մենք իրականացնում ենք թոշակառուների հետ հարաբերություններում: Դուք տեղյակ եք՝ մենք այսպիսի համակարգ ենք ներդրել, որ թոշակառուները թոշակներն ստանում են անկանխիկ եղանակով իրենց բանկային քարտերով, և անկանխիկ առևտրի որոշակի տոկոսը վերադարձվում է նրանց՝ որպես հետվճար: Գիտեք, որ 2022 թվականի սեպտեմբերից թոշակներն ավելացրել ենք: Մենք ևս մի այդպիսի որոշում կկայացնենք 2023 թվականին: Բայց կանխիկի կրճատման շրջանակում տեղավորվող այս քաղաքականությունը նույնպես թոշակի ավելացում է: Գործնականում 2022-2023 թվականներին մենք 3 անգամ կենսաթոշակները փաստացի ավելացնում ենք՝ 2 անգամ հենց ուղիղ այդ անվան ներքո, իսկ մյուս անգամն արդեն անկանխիկ առևտրի շրջանառության միջոցով, որովհետև, ասենք, 50 000 դրամ թոշակ ստացողը, որի թոշակը արդեն բարձրացրել ենք մոտավորապես հնարավոր է մինչև 5000 դրամով, անկանխիկ առևտրի միջոցով հնարավոր է ևս 5000 դրամ հավելյալ լրացուցիչ եկամուտ ստանա, և սա շատ կարևոր բաղադրիչ և ցուցանիշ է: Ուրախությամբ եմ արձանագրում, որ թոշակառուների շրջանում անկանխիկ առևտուրն սկսում է, ըստ էության, պրոգրեսիայով աճել:

Սա շատ կարևոր է, որովհետև, ի վերջո, մենք դա մարդու համար ենք անում. երբ մարդն արձագանքում է դրան, մենք հասկանում ենք, որ մեր քաղաքականությունը հասել է հասցեատիրոջը: Այս առումով պիտի արձանագրեմ նաև կարևորությունը, որ մենք նույն քաղաքականությունը հետևողականորեն պիտի շարունակենք նաև սոցիալական նպաստների վճարման համակարգում, այսինքն՝ ընտանեկան նպաստ ստացողների շրջանում: Այստեղ ուզում եմ սրա լրացուցիչ էֆեկտն ընդգծել, որը վերաբերում է արդյունավետ կառավարմանը և սոցիալական առավել հասցեական քաղաքականություն վարելուն: Ի՞նչ նկատի ունեմ: Ես արդեն այդ խնդիը դրել եմ մեր կառույցների առաջ, որպեսզի մենք, այսպես ասած, արհեստական ինտելեկտի ներդրմամբ կարողանանք վերլուծել, թե մեր թոշակառուների և մեր ընտանեկան նպաստ ստացողների սպառողական վարքը, բնականաբար, առանց անհատական տվյալների ապագաղտնիացման: Սա ինչի՞ է կարևոր:

Կարևոր է մեր սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնելու համար, որովհետև եթե մենք տեսնում ենք, որ մեր կենսաթոշակառուների կամ նպաստառուների համար կան առավել զգայուն և առավել կարևոր ապրանքախմբեր - ընդ որում, մենք կարող ենք հիմա կռահել, գնահատել, բայց դեռ փաստ չի, որ մեր կռահումները հենց համընկնում են իրականության հետ – պետք է հենց այդ ուղղություններով ավելի հասցեական քաղաքականություն վարենք կամ որոշակի սոցիալական բարդությունների առաջացման պայմաններում ավելի հստակ իմանանք, թե հատկապես ինչում պետք է օգնենք սոցիալական խոցելի խավերին: Նույն քովիդի շրջանում, օրինակ, մենք ուզում էինք մարդկանց օգնել, բայց քանի որ մեր ռեսուրսները սահմանափակ էին, բոլոր երկրների, նույնիսկ ամենահարուստ երկրների ռեսուրսները, շատ կարևոր է հստակ իմանալ, թե ինչի վրա ծախսել, որպեսզի մարդու սոցիալական վիճակի համար առավել նպաստավոր դերակատարում ունենան: Այս առումով, իհարկե, կանխիկի կրճատման քաղաքականությունը պիտի շարունակենք, որը իրականում փոխկապակցվածությունների մեջ է մի շարք քաղաքականությունների հետ:

Ուզում եմ հատուկ ընդգծել և նաև շնորհակալություն հայտնել խորհրդարանական մեր գործընկերներին այն աջակցության համար, որ նրանք ցուցաբերում են խաղադրույքների կամ շահումով խաղերի գովազդների, ընդհանրապես այդ ոլորտում կառավարության վարած քաղաքականությանը, որովհետև սա նույնպես շատ կարևոր սոցիալական նշանակություն ունի: Ես կարծում եմ, որ երբեմն խորությամբ չենք գիտակցում ճգնաժամի մասշտաբները և չափը: Ես հիշում եմ՝ 2018 թվականին, երբ նոր էի ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, և հունիս և հուլիս ամիսներին համապատասխանաբար Հայաստանում 2018 թվականին գրանցվեցին 9.5 և 10.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշները, ինձ համար հետաքրքիր էր, թե ինչպես, ինչու և ինչի հաշվին է այդ ցուցանիշը արձանագրվում: Եվ ես սարսափով արձանագրեցի, որ այս տնտեսական ակտիվության ցուցանիշների մի հսկայական մասը կապված է ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ: Ի՞նչ կապ ունի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Իսկ պարզվեց, որ մեր երկրպագուները շատ մեծ տեմպերով խաղադրույքներ են կատարում:

Բոլորի իրավունքն է ու ազատությունն է, այստեղ որևէ կասկած չկա, բայց խաղադրույք կատարելը Հայաստանի Հանրապետությունում, ըստ էության, վեր է ածվել տնտեսության առաջատար ճյուղի, և այս նախադասությամբ ամեն ինչ ասված է: Ես ուրախ եմ, որ մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ, բայց չպետք է կանգնենք ուղղակի գովազդային այդ պրոցեսը, գովազդներն արգելելու վրա: Իհարկե, նաև կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման առավել արդյունավետ նոր համակարգեր ստեղծելու վրա: Բայց վերադառնալով սոցիալական քաղաքականությանը՝ ուզում եմ ասել հետևյալը, որ մենք նաև սարսափով ենք արձանագրում, որ, օրինակ, սոցիալական կամ ընտանեկան նպաստներ ունեցող շատ քաղաքացիներ իրենց ստացած սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա:

Մենք պետք է գործուն քայլեր իրականացնենք սրան վերջ տալու համար, որովհետև եթե քաղաքացին կարող է իր նպաստը հետևողականորեն տարվա ընթացքում իր ստացած նպաստի 90 տոկոսը վատնել խաղադրույքներ կատարելու վրա, հարցը՝ իսկ ինչո՞ւ է կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունը նրանց վճարում: Համաձայնեք՝ շատ տարօրինակ տրամաբանություն է՝ աջակցել քաղաքացուն, վճարել քաղաքացուն, որպեսզի ինքն էլ իր հերթին վճարի շահումով խաղերին մասնակցելու համար: Այս առումով՝ կարծում եմ, որ մենք իսկապես պետք է հետևողականորեն շարունակենք քաղաքականությունը, ընդ որում՝ մենք գործնականում արդեն իրականացնում ենք: Իմաստն այն է, որ խաղադրույքներ թույլ կտանք իրականացնել միայն բանկային քարտերից և հաշիվներից, ինչը նշանակում է ցանկացած խաղադրույք կատարած մարդու նույնականացնել: Մարդու կյանքի անհատական տվյալները և նույնիսկ սովորությունների գաղտնիությունը էլի առանց բացահայտելու մենք պետք է քաղաքականությունը մշակենք:

Գիտեք, որ նախկինում կամ գուցե մինչև հիմա կար էլեկտրոնային դրամապանակների համակարգը, այսինքն՝ դա չէր նույնականացվում, մենք միանշանակ այս համակարգի գոյությունը պետք է դադարեցնենք: Իհարկե, կանխիկի կրճատման առումով ես կարծում եմ, որ այսօր մեր մեծագույն մարտահրավերն է անկանխիկ վճարումների հնարավորություն ստեղծել հանրապետության ամենահեռավոր գյուղերում: Կենտրոնական բանկը, կառավարությունը և Պետական եկամուտների կոմիտեն այս թեմայի վրա պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն, որպեսզի այդ ստեղծվող հնարավորությունը հասանելի չլինի միայն մայրաքաղաքի կամ խոշոր բնակավայրերի թոշակառուների կամ նպաստառուների համար, այլ ամբողջ հանրապետությունում:

Գիտեք, ես այս ամենի մասին խոսում էի և ընդհանրապես բյուջետային ծախսերի մասին հետագայում ավելի մի քանի կարևոր հարցերի կանդրադառնամ: Ես շատ եմ ուզում և հույս ունեմ, որ այդպես է, որ Հայաստանի Հանրապետությունում հարկեր վճարելու, պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքը էական և խորքային սոցիալ-հոգեբանական փոփոխություններ կրի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում մարդն ունի եկամուտներ, պայմանական ասած, գրպան, և ես ուզում եմ, որ մենք բոլորս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե իրենք իրենց գումարը պահում են աջ գրպանում, ասենք, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն համարեն իրենց սեփական ձախ գրպանը և համապատասխան տրամաբանությունը, եթե ձախում են պահում, չնայած իմ ասածը հակասում է կանխիկի կրճատման տրամաբանությանը: Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները փոխեն իրենց վերաբերմունքը, և հույս ունեմ, որ փոխվում է այդ վերաբերմունքը վճարվող հարկերի և պետական բյուջեի նկատմամբ, որովհետև դա մեր բոլորի ընդհանուր գրպանն է, և այդ գումարները ծախսվում են մեր երկրի, մեր քաղաքացիների, մեր պետության բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու համար:

Այս առումով՝ նաև կրկին պիտի մեր հանրության և խորհրդարանի աջակցությունն ակնկալեմ այն կարևորագույն մի բարեփոխման նկատմամբ, որը կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ուղարկել Ազգային ժողով: Խոսքը Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին է:

Ինչի՞ մասին է այս համակարգը՝ որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարգիր ներկայացնեն, ընդ որում պետք չէ այս ձևակերպումից վախենալ, որովհետև առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է Պետական եկամուտների կոմիտեն: Քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության, ամբողջությամբ լրացված, իրենից լինելու է ընդամենը կամ հաստատել, որ ամեն ինչ ճիշտ է գրված, կամ եթե ինչ որ բան սխալ է գրված, ուղղել, բարձրաձայնել դա ուղղելու անհրաժեշտության մասին: Այսինքն՝ առաջին անգամ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից: Իհարկե, այնտեղ կան մանրամասներ:

Գիտեք, որ մեկ անգամ արդեն համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու փորձն արել ենք: Այն ժամանակ շատ հարցեր բարձրացվեցին, մասնավորապես արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների եկամուտների վերաբերյալ: Մենք կարող ենք արձանագրել որ գտել ենք այդ հարցի օրինական լուծումը, և մեր համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ պարտավորություն արտագնա աշխատող մեր հայրենակիցների համար չի առաջացնի: Ֆինանսների նախարարությունն առիթ կունենա ասելու, թե ինչու և ինչպես: Նկատի ունեմ՝ մենք դրան հասել ենք ոչ թե օրենքը կամ իրավական համակարգը դեֆորմացնելով, այլ գործող օրենսդրության և պայմանագրերի շրջանակում այդ հարցի լիարժեք լուծումը ստացել ենք:

Հարգելի գործընկերներ,

Դուք տեղյակ եք, թե կառավարությունն ինչքան մեծ ուշադրություն և կարևորություն է տալիս կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը: Առիթներ ունեցել եմ ասել, թե ինչու, չեմ ուզում կրկնել: Ընդամենը ուզում եմ արձանագրել, որ 2023 թվականի բյուջեով 2018 թվականի նկատմամբ կրթության ֆինանսավորման աճը կազմում է շուրջ 70 տոկոս կամ 90.6 մլրդ դրամ: Էլի եմ ուզում արձանագրել, որ տոկոսները հաշվարկված են դրամով, և դրամի արժևորումը որևէ կապ չունի այս տոկոսային աճերի հետ: Իսկ 2022 թվականին մենք հասցրել էինք արդեն կրթության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 59 տոկոսով կամ 71.4 մլրդ դրամով:

Չափազանց կարևոր հեղափոխական գործընթաց է տեղի ունենում հանրակրթության ոլորտում: Մենք ստեղծել ենք մի մեխանիզմ, որի մասին արդեն շատ ենք խոսել, և որի մասին արժե անընդհատ խոսել, որի արդյունքում ուսուցիչներն իրենք կարող են որոշել աշխատավարձերի կրկնապատկման և երբեմն նույնիսկ եռապատկման մասին: Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մասին է: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան հարյուրավոր ուսուցիչներ, ովքեր կրկնապատկված կամ եռապատկված աշխատավարձն ստանում են: Տխուր եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ կան հազարավոր ուսուցիչներ, որոնք դեռևս այդ հնարավորությունից չեն օգտվել: Բայց, ոչինչ, մենք շարունակաբար մեր սիրելի ուսուցիչներին կքաջալերենք, որպեսզի նրանք այդ ուղղությամբ շարժվեն:

Նաև 2023 թվականի համար ես խնդիր եմ առաջադրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որը ուսուցիչների ատեստավորման և համապատասխանաբար աշխատավարձերի աճի այս համակարգը ներդրվի նաև երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում՝ համապատասխանաբար դաստիարակների համար: Իհարկե, ի սկզբանե ինչո՞ւ նրանք համակարգի մեջ չեն եղել, որովհետև այս դպրոցների և կրթական հաստատությունների մի մասը եղել են ՏԻՄ համակարգի ներքո, և այստեղ զուտ ֆինանսական և կառավարչական հարցեր կան: Այդ հարցերը պետք է լուծել, բայց միանշանակ է, որ ատեստավորման համակարգն իրեն արդարացնում է, և մենք պետք է շարունակենք գնալ այս ճանապարհով:

Ընդ որում՝ մեր քաղաքական ուղերձը հետևյալն է, որ սա մեկանգամյա գործողություն չէ, և ընդհանրապես՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի շրջանակը հետագայում ընդլայնվելու է այդ համակարգերի վրա՝ իհարկե, հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Եվ դա պետք է լինի պարբերական գործընթաց, այսինքն՝ ուսուցիչները և այդ համակարգի մյուս շահառուները պետք է պարբերաբար - դա քաղաքական որոշման հարց է, մենք դա կքննարկենք, կորոշենք - 3, թե 5 տարին մեկ անգամ պիտի անցնեն ատեստավորում, որը կլուծի երկու հարց: Առաջինը՝ պետությունը, հանրությունը վստահ կլինի, որ աշխատանքը վստահել է պատշաճ որակավորում ունեցող մարդկանց, իսկ նրանք՝ աշխատողները կիմանան, որ իրենց որակավորումը հաստատելով, վերահաստատելով, նաև սոցիալական լրացուցիչ երաշխիք են ստանում աշխատավարձերի տեսքով:

Այո, մենք այսօր շատ ուրախ ենք, որ կա հնարավորություն, որ ուսուցիչն այսօր Հայաստանում ստանա 400.000, 450.000 դրամ աշխատավարձ, բայց մեր նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800.000, 900.000, 1 200.000 դրամ աշխատավարձ: Եվ սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ: Այս ատեստավորման համակարգը մեզ այդ հնարավորությունը տալու է: Բայց ես նաև ուզում եմ ասել, քանի որ դա շատ կարևոր և երբեմն շահարկումների տեղ տվող թեմա է, մենք մի շարք դեպքերում, մասնավորապես՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների պարագայում, որոնք հիմնականում գյուղական բնակավայրերում գտնվող դպրոցներ են և բնագիտական առարկաների ոլորտում աշխատող ուսուցիչների պարագայում 2023 թվականին կբարձրացնենք աշխատավարձերը առանց նույնիսկ ատեստավորման: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այն ուսուցիչները, որոնք աշխատում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում, և նրանց վարձատրությունը պակաս է մեկ դրույքաչափից, այսինքն՝ մոտավորապես 120 000 դրամից, - ընդ որում, ինչո՞ւ է պակաս, որովհետև գիտեք, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, և նաև ուսուցիչների աշխատավարձն է փոխկապակցված դրա հետ, բայց կա օբյեկտիվ իրականություն, որ կան դպրոցներ, ավելի ճիշտ՝ դասարաններ, որտեղ օբյեկտիվորեն չկան այնքան աշակերտներ, որ ապահովվի ուսուցչի մեկ ամբողջական դրույքաչափը:

Հիմա մենք ի՞նչ խնդիր ենք լուծում: Դրա արդյունքում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան ուսուցիչներ, ովքեր, ի հեճուկս նրա, որ դրույքաչափը մոտավորապես 120.000 դրամ է, ստանում են աշխատավարձ 30.000, 40.000, 50.000: Մենք այդ օբյեկտիվ պատճառներով դրույքաչափից պակաս ստացող ուսուցիչների աշխատավարձը՝ առանց ատեստավորման, կբարձրացնենք: Սա նշանակում է, որ, պատկերավոր ասած, Հայաստանում 90.000 դրամից պակաս աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինի: Բայց եթե այս ուսուցիչները կամավոր մասնակցեն ատեստավորմանը, արդեն այս դրույքաչափը համապատասխան չափերով կավելանա: Նախ՝ դրույքաչափը կրկնապատկվի՝ եթե նախկինում 120.000 դրամ էր, կդառնա 200.000 և ավելի ատեստավորման արդյունքում, դրան կգումարվի ուսուցչի ատեստավորման տոկոսից բխող հավելավճարը՝ 30-ից մինչև 50 տոկոս:

Այս առաջին մասով ուսուցիչ շահառուների թիվը 4418 է, իսկ բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներ հավելավճար կստանան, այսինքն՝ բնագիտական առարկայի դասավանդման համար, միջին գործակցին կավելացվի նաև հավելյալ գործակից, և նրանք հավելյալ վճարումներ կստանան: Սա կապ չունի ատեստավորման հետ, բայց եթե այդ ուսուցիչն ատեստավորումն անցնի, բոլոր գործակիցներն արդեն կհաշվարկվեն ավելացվածի վրա, և կվերանայվի բազմահամակազմ դասարանների գործունեության սկզբունքը: Ի՞նչ է սա. գիտեք, որ մենք, ցավոք, ունենք դասարաններ, երբ նույն դասարանում կա 4-րդ, 6-րդ, 8-րդ դասարանի աշակերտ, և ուսուցիչը հիմա բոլորի հետ նույն դասն է անում: Մենք կդարձնենք հետևյալ կերպ՝ եթե 2 աշակերտ է դասարանում, ուսուցիչը դաս կանի այդ 2 աշակերտի հետ, իր ծրագրի դասը, և այդ դասաժամը կվճարվի ինչպես լիարժեք դասաժամ, այսինքն՝ չեն լինի այս խառը դասարանները, բացի 2 առարկայից՝ խոսքը ֆիզկուլտուրայի և արվեստի մասին է, որը, կարծում եմ, տրամաբանական է: Բայց այս դեպքում էլ, որպեսզի արդար լինենք ուսուցիչների նկատմամբ, ֆիզկուլտուրայի և արվեստի ուսուցիչները կստանան 50-75 տոկոսով հավելավճար, ինչը, կարծում եմ, կարևոր է:

Մենք հայտարարել ենք և պլանավորել ենք և իրագործում ենք մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում 2022 թվականի ավարտին կունենանք շահագործման հանձնված 24 դպրոց, 53 մանկապարտեզ, 2023 թվականի ավարտին կունենանք 64 դպրոց, 141 մանկապարտեզ, իսկ 2023 թվականին կմեկնարկի 85 դպրոցի և 130 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում կամ հիմնանորոգում: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս ընկալենք, որ այս ծրագրով ուղղակի ոչ միայն դպրոցների նոր ֆիզիկական ենթակառուցվածք ենք ստեղծում, այլև դրանց արդյունքում պետք է նոր ստանդարտ ձևավորվի, այսինքն՝ դպրոց ասելով մենք պետք է փակենք այն ընկալման էջը, երբ հանդուրժվում է, որ դպրոցը կարող է նույնիսկ միջինից ցածր որակի ֆիզիկական ենթակառուցվածք ունենալ: Ամեն ինչ պետք է լինի նոր ստանդարտի՝ գույնը, ներքին ձևավորումը, դիզայնը և այդպես շարունակ: Իհարկե, մեկ քայլով դրան չենք հասնի, բայց սա մեր նպատակն է, որը պետք է իրագործենք:

Հարգելի գործընկերներ,

2023 թվականի բյուջեով 2018 թվականի համեմատ գիտության ֆինանսավորումը կավելանա 154 տոկոսով, իսկ 2018 թվականի 14.2 մլրդ դրամի փոխարեն՝ 2023 թվականին գիտությունը կֆինանսավորվի 36.2 մլրդ դրամով, աճը՝ ավելի քան 2.5 անգամ: Դուք տեղյակ եք, որ 2022 թվականին մենք արդեն հասցրել էինք կրկնապատկել գիտության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ, և այս տարվա հունվարի 1-ից մեկնարկել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացումը: Դրա մասին շատ ենք խոսել, ես մեկ օրինակ բերեմ. օրինակ, լաբորատորիայի ղեկավարը նախկին 140.000 դրամի փոխարեն արդեն ստանում է 350.000 դրամ, այսինքն՝ կրկնապատիկից ավելի ավելացել է, որը, ամեն տարի աճելով, 2025 թվականին կդառնա 477.000 դրամ: Եվ այս առումով շարունակաբար հետևողականորեն քաղաքականությունը վարելու ենք, և բոլոր դեպքերում, հարգելի գործընկերներ, խոսելով կրթության, հետագայում առողջապահության և այլ ոլորտների մասին՝ ես ուզում եմ ասել, որ այս որոշումներն են նպաստում տնտեսական աճին: Որովհետև, օրինակ, տեսեք, չնայած աշխատատեղերի այդքան հսկա, մեծ թվին, չնայած այն բանին, որ 2018 թվականի համեմատ 2021 թվականին էականորեն՝ շուրջ 4.7 տոկոսով, կրճատել ենք գործազրկությունը, գործազրկության բավական մեծ ցուցանիշ ունենք:

Բայց նաև ակնհայտ և հանրահայտ փաստ ունենք՝ աշխատուժի պրոբլեմ, և որտե՞ղ է այս պրոբլեմը՝ այն գնում-հասնում է կրթության ոլորտ: Ընդ որում, կրթություն ասելով ես էլի ուզում եմ մեզ կոչ անել, որ երբ ասում ենք կրթություն, չհասկանանք պարտադիր բարձրագույն կրթություն, որովհետև արհեստագործական կրթությունը, մասնագիտական կրթությունը և ուսուցումը չափազանց կարևոր են: Իսկ մենք գործնականում այդ համակարգերում լրջագույն պրոբլեմ ունենք, և լրջագույն պրոբլեմներ ունենք նաև բոլոր ոլորտներում՝ նախակրթարանից սկսած մինչև բարձրագույն կրթություն, և մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով:

Բայց նաև ուզում եմ ասել, որ տնտեսական զարգացման հեռանկարի վրա արվող ամենակարևոր ներդրումը մարդկային կապիտալի համար արվող ներդրումներն են՝ առաջին հերթին, կրթություն, առողջապահություն և այլն: Եվ պիտի արձանագրեմ, որ առողջապահության ֆինանսավորման աճը 2018 թվականի համեմատ 2022 թվականին արդեն կազմում էր 54 տոկոս, իսկ 2023 թվականին այդ աճը կլինի մոտ 87 տոկոս, այսինքն՝ փաստացի մենք կկարողանանք հասնել կրկնապատկման ցուցանիշին: Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ նաև նախատեսվում է աշխատավարձերի շոշափելի բարձրացում առողջապահության առաջնային օղակում: Մենք կարծում ենք, որ սա էլ մոտավորապես նույն տրամաբանության մեջ է, որ մենք առողջապահությունում առավել արդյունավետ կառավարման անցնելու խնդիր ունենք:

Ի՞նչ նկատի ունեմ՝ մենք պետք է փոխենք, ընդ որում, սա ինչ-որ առումով և՛ հանրային ընկալում է, և՛ դարձել է նաև պետական ընկալում, որ, ցավոք, շատ դեպքերում թողնում ենք, որ հիվանդությունն այնքան զարգանա, որ մենք ուղղակի դրան չարձագանքելու որևէ հնարավորություն չունենանք: Մենք պիտի շրջենք այս քաղաքականությունը և ամեն ինչ անենք՝ հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու կամ, եթե հնարավոր է, կանխարգելելու:

Այս առումով չափազանց կարևոր եմ համարում նաև ընդհանրապես հարակից այն քաղաքականությունները, որ վարում ենք, մասնավորապես, ծխելու դեմ պայքարի: Պիտի ցավով արձանագրեմ, և եթե որևէ մեկը մտածում է, որ դրա մասին չգիտեմ, ես դրա մասին գիտեմ, որ, ցավոք, սրճարաններում ծխելու արգելքը բավարար ձևով և բավարար չափով չի գործում: Ես Ոստիկանության առաջ խնդիր եմ դրել, որ այդ հարցում մենք պետք է լինենք հետևողական, և սա չափազանց կարևոր է:

Շատ կարևոր եմ համարում նաև՝ գիտեք, որ 2021 թվականին էր կարծես, որ պետպատվերի ֆինանսավորման հետ կապված մենք որոշակի խնդիրներ ունեցանք առողջապահության ոլորտում, բայց հիմա հետևություններ ենք անում: Ընդ որում, հարցը հետևյալն է նաև՝ մենք պետք է հասկանանք, որ ինչքան հնարավորությունները մեծացնում ենք առողջապահության ոլորտում, բնականաբար, ավելի մեծ պրոգրեսիայով աճում են այդ հնարավորություններից օգտվողների ցանկը և շրջանակը, կրկին նույն տրամաբանության բերումով:

Ընդ որում, դա բոլորիս է վերաբերում: Մեզ մոտ այդ կուլտուրան, ցավոք, զարգացած է, երբ մենք բժշկի դիմում ենք այն ժամանակ, երբ հնարավոր չէ դիմել, իսկ շատ դեպքերում մարդիկ, նաև սոցիալական դժվարություններից ելնելով, ուղղակի անորոշ ժամանակով հետաձգում են: Երբ տեսնում են, որ կառավարությունն ստեղծում է հնարավորություն, այդ կանխատեսումներն էլ են փոխվում, շահառուների իրական թիվն էլ է փոխվում, որովհետև մարդիկ սկսում են արդեն ոչ թե հնարավորինս ավելի ուշ դիմելու տրամադրված լինել, այլ հնարավորինս ավելի շուտ դիմելու տրամադրված լինել, և այստեղից էլ խնդիրներ են առաջանում:

Բայց նաև շատ կարևոր է արձանագրել, որ մենք որոշում կայացրեցինք, և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր զինվորների ընտանիքի անդամները պետպատվերից այլևս օգտվում են առանց հերթի, այսինքն՝ հերթագրման անհրաժեշտություն չկա»:

 
Դիտումների քանակ54
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Պետք է պայմաններ ապահովենք, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք տրամադրվի Հայաստանում խաղաղ, բարեկեցիկ կյանքի. վարչապետ (մաս 2) 18:5802 Նմբ, 2022 Պետք է պայմաններ ապահովենք, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք տրամադրվի Հայաստանում խաղաղ, բարեկեցիկ կյանքի. վարչապետ (մաս 2) Հասարակություն
  • Ատեստավորման համակարգն արդարացնում է իրեն. Նիկոլ Փաշինյան 14:3802 Նմբ, 2022 Ատեստավորման համակարգն արդարացնում է իրեն. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
  • Թուրքիայի հետ հարաբերություններում մեր կոմունիկացիոն բարդույթները և բարդությունները հաղթահարված են. Փաշինյան 14:2402 Նմբ, 2022 Թուրքիայի հետ հարաբերություններում մեր կոմունիկացիոն բարդույթները և բարդությունները հաղթահարված են. Փաշինյան Հասարակություն
  • 2023 թ. Հայաստանում կստեղծվեն ՆԳ նախարարություն ու արտաքին հետախուզական ծառայություն. Փաշինյան 13:5902 Նմբ, 2022 2023 թ. Հայաստանում կստեղծվեն ՆԳ նախարարություն ու արտաքին հետախուզական ծառայություն. Փաշինյան Հասարակություն
  • Սարսափով ենք արձանագրում, որ շատ քաղաքացիներ սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա. Փաշինյան 13:2002 Նմբ, 2022 Սարսափով ենք արձանագրում, որ շատ քաղաքացիներ սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա. Փաշինյան Հասարակություն
  • Պրահայում և Սոչիում արձանագրվել է 1991 թ. սահմանի առկայությունը, դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը. Փաշինյան 12:4102 Նմբ, 2022 Պրահայում և Սոչիում արձանագրվել է 1991 թ. սահմանի առկայությունը, դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը. Փաշինյան Հասարակություն
  • ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային. Փաշինյան 12:2402 Նմբ, 2022 ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային. Փաշինյան Հասարակություն
  • Քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ. Փաշինյանը՝ Սոչիում հանդիպման մասին 11:4702 Նմբ, 2022 Քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ. Փաշինյանը՝ Սոչիում հանդիպման մասին Քաղաքականություն
  • Պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը որևէ կերպ չի հակասում Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին. Փաշինյան 11:3102 Նմբ, 2022 Պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը որևէ կերպ չի հակասում Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին. Փաշինյան Հասարակություն
  • Վստահ եմ՝ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն խորանալ. Նիկոլ Փաշինյանը՝ Բրազիլիայի նորընտիր նախագահին 11:2602 Նմբ, 2022 Վստահ եմ՝ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն խորանալ. Նիկոլ Փաշինյանը՝ Բրազիլիայի նորընտիր նախագահին Քաղաքականություն
  • 2023 թ. նախատեսվում է  բյուջեի եկամուտներն ավելացնել 2018-ի ցուցանիշի նկատմամբ 75 տոկոսով. Փաշինյան 11:0702 Նմբ, 2022 2023 թ. նախատեսվում է բյուջեի եկամուտներն ավելացնել 2018-ի ցուցանիշի նկատմամբ 75 տոկոսով. Փաշինյան Տնտեսություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկ երեխա ընդունվել է միանգամից 4-րդ դասարան. ԿԳՄՍՆ տվյալով՝ 80%-ը սովորում է հասակակիցներին համընթաց 22:3405 Ապր, 2026
  • Լրագրողների նկատմամբ բռնությունը 90-ականներից մինչև օրս. ի՞նչ է փոխվել 22:2805 Ապր, 2026
  • Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԲԸՏՄ 22:1605 Ապր, 2026
  • Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ 22:1105 Ապր, 2026
  • Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ 21:1805 Ապր, 2026
  • Լուրեր | Բաց խոսք, փակ ենթատեքստ. Փաշինյան-Պուտին հանդիպման տողատակերն՝ ըստ փորձագետների 21:0005 Ապր, 2026
  • ՀՀ-ն ՌԴ-ին պատասխանում է ինքնիշխանության լեզվով. Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքագիտական գնահատականը 20:5605 Ապր, 2026
  • Ինչպե՞ս և ինչո՞ւ մասնակցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին | Հարցազրույց Լիլի Խաչատրյանի հետ 20:3705 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում 20:2405 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.04.2026 19:3905 Ապր, 2026
  • Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվել է ավտոմեքենա 18:3605 Ապր, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը. Պապիկյան 17:3705 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3305 Ապր, 2026
  • Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության պատարագին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1805 Ապր, 2026
  • Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ 13:2605 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 13:0405 Ապր, 2026
  • 2026 թ. լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը 12:1905 Ապր, 2026
  • ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում 11:4005 Ապր, 2026
  • Կյանքից հեռացել է Զորի Բալայանը 10:5505 Ապր, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 10:4005 Ապր, 2026
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագին ներկա է վարչապետը | ՈՒՂԻՂ 10:3105 Ապր, 2026
  • Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է. դեսպան Վասիլիս Մարագոս 10:2705 Ապր, 2026
  • Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:0405 Ապր, 2026
  • ՃՏՊ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ 09:5505 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3205 Ապր, 2026
  • Ճիշտ պատասխանը կարող է միլիոն արժենալ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Առաջինի եթերում 00:5405 Ապր, 2026
  • Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը 00:1205 Ապր, 2026
  • 70-ամյա Անուշի գույների աշխարհը 23:4804 Ապր, 2026
  • Հայաստանն այն երկրներից է, որտեղ բենզինը թանկացել է ամենաքիչը. Պապոյան 23:1504 Ապր, 2026
  • Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 23:0204 Ապր, 2026
  • Իրանը չի հրաժարվել բանակցություններից. Արաղչի 22:5704 Ապր, 2026
  • Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է 22:5304 Ապր, 2026
  • Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել 22:4604 Ապր, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման շեշտադրումները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Ապր, 2026
  • Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է 22:2304 Ապր, 2026
  • Թերեզա Պապոյանի «Հոգուս մասնիկ»-ը 21:4904 Ապր, 2026
  • Քաղաքական տգիտության գագաթնակետն է, ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են. վարչապետը՝ ընդդիմությանը 21:3404 Ապր, 2026
  • Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը 21:1304 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 04.04.2026 21:0004 Ապր, 2026
  • Կստեղծվի բազմաբնակարան շենքերի տվյալների շտեմարան 20:5704 Ապր, 2026
  • Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում 20:4404 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին 20:3404 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:3204 Ապր, 2026
  • Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ 20:1904 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ 20:1404 Ապր, 2026
  • Ավոկադոյի մշակություն. լիբանանահայ ֆերմերի էկզոտիկ ջերմոցը 20:0304 Ապր, 2026
  • Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանի ուշադրության կենտրոնում 19:2404 Ապր, 2026
  • Կայացել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի 638-րդ խաղը 19:0404 Ապր, 2026
  • Կրկին թիրախավորվել է Բուշերի ատոմակայանը 18:4504 Ապր, 2026
  • Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ 18:2904 Ապր, 2026
  • Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում 18:1304 Ապր, 2026
  • Վարչապետը շնորհավորել է հայրենակիցների Սուրբ Զատիկը 17:4004 Ապր, 2026
  • Թեհրանում հզոր պայթյուններ են որոտացել 17:3604 Ապր, 2026
  • Բուշերի ԱԷԿ-ին հարվածը կկործանի կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում. Արաղչի 17:1204 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին. վարչապետի ելույթը 17:0004 Ապր, 2026
  • «Թել-Սել» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 832 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5104 Ապր, 2026
  • Հայ կանայք՝ կինոյում 16:3204 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA 16:1404 Ապր, 2026
  • Հրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում 16:0604 Ապր, 2026
  • ՊՆ մամուլի քարտուղարը վրացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր 15:5104 Ապր, 2026
  • Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին պնդումները 15:4604 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու 15:0804 Ապր, 2026
  • Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում հարվածից հետո ճառագայթման մակարդակը չի բարձրացել. ԱԷՄԳ 15:0804 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի 14:5904 Ապր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև 14:5004 Ապր, 2026
  • Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 14:4704 Ապր, 2026
  • Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան 14:1904 Ապր, 2026
  • Թուրքիայի ոսկու պաշարները 2 շաբաթում կրճատվել են 118 տոննայով 14:1304 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին 14:1004 Ապր, 2026
  • Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը 14:0404 Ապր, 2026
  • Աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ. Հասմիկ Հակոբյան 13:4904 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:4504 Ապր, 2026
  • Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին 13:2604 Ապր, 2026
  • Հասմիկ Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 13:1104 Ապր, 2026
  • Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանը աջակցելու համար 13:0404 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի հենք 13:0004 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները 12:5704 Ապր, 2026
  • Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ 12:5104 Ապր, 2026
  • Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ 12:2804 Ապր, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի և Սամարայի շրջաններին 12:0904 Ապր, 2026
  • Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 11:5304 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 11:4204 Ապր, 2026
  • Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը աջակցության համար 11:3904 Ապր, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 11:2804 Ապր, 2026
  • Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ 11:0504 Ապր, 2026
  • Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել 10:5104 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 10:4104 Ապր, 2026
  • Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4504 Ապր, 2026
  • Մխիթար Սեբաստացի-350. հոբելյանական հուշադրամ և ցուցադրություն 09:4204 Ապր, 2026
  • Պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ Նիկոլ Փաշինյան 09:3404 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1004 Ապր, 2026
  • ՃՏՊ Իսակովի պողոտայում 08:5004 Ապր, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ Նիկոլ Փաշինյան 08:0604 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Սևանի տեղամասի ավագ և գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնների մրցույթի հարցազրույցի փուլը 00:5504 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:4404 Ապր, 2026
  • Դավթաշենի նորակառույցի խնդիրը լուծելու տարբերակ են գտել. օրենք են փոխել, որ մարդկանց վկայական տան 00:2704 Ապր, 2026
  • Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 00:1504 Ապր, 2026
  • «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին 00:1104 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:0604 Ապր, 2026
  • 1-ին փուլում ամենաշատը քննության մասնակցել են անգլերենից. 2-րդ փուլի հայտագրումն է մեկնարկում 23:5703 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015