• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ռուսաստանի սխալների հետևանքով Հայաստանը սկսեց փնտրել նոր դաշնակիցներ. Աբրահամյան Բաց հարթակ․ Ռուսաստանի սխալների... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 07.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.05.2026 20:44
Ադրբեջանը և Ուկրաինան շարունակում են հարաբերությունների զարգացումը. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուկրաինան շարունակում... 20:13
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:3923 Հոկ, 2022

«Ինչո՞ւ հենց մեր հասցեն». մարդահամարի ընթացքում մերժումները շատ են եղել

Այսպես 2000-ից ավելի հաշվարարներ 10 օր շրջել են մոտ 200 հազար հասցեում. Հայաստանում մարդահամար էր:

Մեր երկրում վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: 11 տարում մարդահամարի անցկացման մեթոդաբանությունը փոխվել է: Նախկինում հաշվարարները այցելում էին Հանրապետության բոլոր հասցեներ: Այս տարի մարդահամարն անցկացվեց համակցված տարբերակով: Այս պարագայում օգտագործվում են ռեգիստրների տվյալները, դրան զուգահեռ ամեն բնակավայրում այցելում են յուրաքանչյուր 4-րդ հասցե:

Կարինե Կույումջյան (ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ) - Հաշվի առնելով, որ մեր երկրում արդեն իսկ բնակչության ռեգիստրը կայացած է դեռևս սկսած 2006 թվականից և փորձարկման մի քանի փուլ է անցել ընտրությունների և այլնի շրջանում, այդ իսկ նկատառումով, հաշվի առնելով նաև, որ գոյություն ունի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը, մենք որոշեցինք համակցված մեթոդով մարդահամարն անցկացնել:

Այս մեթոդով են մարդահամար անցկացնում զարգացած շատ երկրներ՝ պնդում են մասնագետները, ընդ որում՝ շատ դեպքերում ոչ թե համակցված մեթոդով, այլ ամբողջովին հիմնված ռեգստրներում առկա տվյալների վրա:

Արտակ Մարկոսյան (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ) - Կարծում եմ՝ բավականին մեծ թվով երկրներ կան, որ 10 տոկոսի չափով են դա իրականացնում: Ընդհանուր պատկերը կստանանք, խնդիրներ չեն լինի:

Անկախ Հայաստանում առաջին մարդահամարը եղել է 2001-ին: Մշտական բնակչության թիվն այն ժամանակ անցել է 3 213 011-ը, առկա բնակչությունը ավելի քան 3 002 594 էր: 2011-ի մարդահամարի համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել էր՝ հասնելով 3 018 854-ի, առկա բնակչությանը՝ 2 871 771-ի: Ժողովրդագիրների խոսքով, թվերն այս անգամ ավելի ստույգ են լինելու: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա հուլիսին մշտական բնակչության թիվը մեր երկրում եղել է 2 961 900:

Կարինե Կույումջյան - Հաշվի առնելով մեր ընթացիկ հաշվառման տվյալները որոշակի նվազում ունենք մեր 2011 թվականի մարդահամարի համեմատ, սակայն պիտի հաշվի առնենք, որ վերջին ժամանակահատվածում մենք բավական փոփոխություններ, շարժ ունեցանք դեպի մեր երկիր, և, ՍԵԿՏ համակարգի հնարավորություններով պայմանավորված, գուցե, տվյալների մեջ փոփոխություններ արձանագրվեն՝ հաշվի առնելով, որ ՍԵԿՏ-ով երկրի մուտք գործած մարդկանց մի հատվածը հնարավոր է, որ ընթացիկ հաշվառումից, տեսադաշտից դուրս մնացած լինեն:

Կույումջյանի դիտարկմամբ՝ 2011-ի մարդահամարից հետո կար մի շրջան, երբ արտագաղթը մեր երկրից մեծ է եղել, մեկ այլ շրջափուլում դեպի Հայաստան հոսքերն են շատ եղել: Օրինակ՝ Սիրիայի պատերազմի ընթացքում, հիմա՝ Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված: Շատ են նաև 44-օրյայից հետո Արցախից տեղահանվածները:

Երբ ասում են՝ մարդահամար, պետք չէ մտածել, թե արդյունքում միայն Հայաստանում մշտապես բնակվող ու առկա բնակչության թվերն են պարզ դառնում: Սա համալիր միջոցառում է: Այս տարի քաղաքացիները պատասխանել են 50-ից ավելի հարցերի:

Կարինե Կույումջյան - Մարդահամարները հնարավորություն են տալիս ամբողջական տեղեկատվություն հավաքել և ներկայացնել հանրությանը բնակչության կրթական մակարդակի, ամուսնական կարգավիճակի, ուսումնական հաստատություններ հաճախելու, ազգային կազմի, լեզուների տիրապետման վերաբերյալ:

Կոմիտեն տվյալներ է հավաքում նաև շենքային պայմանների, դրանց հնության, տնային տնտեսությունների վիճակի ու պայմանների, մակերեսի, անգամ ջեռուցման համակարգի վերաբերյալ: Միջոցառումը դրական կազդի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման վրա՝ հատկապես մարզերում: Կրթական ոլորտը համակարգող գերատեսչություններն էլ, օրինակ, կարող են այս թվերի հիման վրա դպրոցի կամ մանկապարտեզի կառուցումը ավելի թիրախային դարձնել: Ըստ մասնագետի, այս մարդահամարը վստահելի ու ստույգ աղբյուր կլինի ռազմավարությունների և հայեցակարգերի մշակման համար, այն թույլ կտա ավելի ճշգրիտ կանխատեսումներ անել:

Արտակ Մարկոսյան - Դա հենց այնպես ձևավորված հարցաթերթ չէ, կարող են մեր քաղաքացիներին որոշակի իմաստով տարօրինակ թվալ հարցերը, բայց դրա հիման վրա նաև լուրջ վերլուծություն է կատարվում՝ ընտանիքի կազմի, եկամուտների, աշխատանքի, տարբեր՝ բավական շատ ոլորտներ այդ հարցաթերթիկի մշակման արդյունքում իրենց պատասխաններն ստանում են:

Հարցաթերթերն այլևս ձեռքով չեն լրացվում, բոլոր հաշվարարներին պլանշետներ են բաժանել: Այսպես աշխատանքն ավելի արդյունավետ է և արագ: Ոլորտի հնաբնակները հիշում են՝ նախկին 2 մարդահամարների ժամանակ մարդկանց հետ շփվելը, հարցաշարը ներկայացնելն ու լրացնելը ավելի հեշտ էր, այս անգամ բարդություններ են նկատվել:

Գոհար Մելիքսեթյան (ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժնի պետ) - Ունենք ծայրահեղությունների պատկեր, ունենք բնակիչներ, դուք ինքներդ ականատես եղաք, թե ինչ լավ են ընդունում մեր հարցազրուցավարներին, հաշվարարներին, և ունենք հակառակ պատկերը, երբ բնակիչները կտրականապես մերժում են, չեն ցանկանում մասնակցել մարդահամարներին, ունենք փակ դռներ նաև:

«Ինչո՞ւ հենց մեր հասցեն» մերժումից առաջ ամենից շատ տրվող հարց է եղել: Մելիքսեթյանի պնդմամբ՝ եղել են նաև փակ դռներ: Այդ պարագայում հաշվարարը 3 անգամ այցելում է նույն հասցեն և նոր միայն համակարգում արձանագրում, որ դուռը չեն բացել: Վիճակագրության օրենքի համաձայն՝ մարդահամարը պարտադիր է, քաղաքացին իրավունք չունի հրաժարվել՝ կարող է չպատասխանել միայն ազգության, կրոնի և լեզվի մասին հարցերին:

Գոհար Մելիքսեթյան - Շատ-շատ են մեր մերժումները տոկոսային առումով նախորդ մարդահամարի հետ համեմատ:

Լրատվական դաշտում մարդահամարի անցկացման օրերին հրապարակումներ էին հայտնվում՝ հաշվարարների վատ աշխատելու մասին: Նման բողոքներ նաև Վիճակագրական կոմիտեն է ստացել:

Գոհար Մելիքսեթյան - Հաշվային տեղամասեր՝ հաշվարարներ ունենք, հրահանգչական տեղամասերը 414-ն են: Այսինքն՝ յուրաքանչյուր 5 հաշվարարի հսկում է 5 հրահանգիչ, և երբ մեր հսկողության ժամանակ հանդիպում ենք նմանատիպ դեպքեր, կամ ստանում ենք ահազանգեր, մենք ունեցել ենք հաշվարարներ, որոնց հետ դադարեցրել ենք աշխատանքը, և նրանք չեն շարունակում ծառայություն մատուցել:

Բուն մարդահամարի գործընթացն ավարտվել է, բայց դեռ շատ անելիք կա: Առաջիկա 5-6 ամիսներին կվերլուծեն արդյունքները: 2023-ի առաջին կիսամյակում կոմիտեն կհրապարակի նախնական տվյալներ՝ հիմնականում բնակչության թվաքանակի ու քաղաքային-գյուղական բաշխվածության վերաբերյալ:

Ամբողջական պատկերը վիճկոմիտեն 2023-ի վերջին կունենա:

Հեղինակ`Մուշեղ Իսախանյան
Դիտումների քանակ98
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԵՄ-ն չի պատրաստվում վերանայել իր դիվանագիտական ներկայությունը Կիևում 01:0008 Մայ, 2026
  • «Բոլորը լինելու են ընտրված՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով». ԿԸՀ նախագահ 00:4408 Մայ, 2026
  • Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ 00:3208 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով 00:1308 Մայ, 2026
  • Ղարաբաղը հետ բերելը պատերազմի կոչ, թե նախընտրական խոստում. ԱԺ-ն սպառեց նիստերի օրակարգը 00:0208 Մայ, 2026
  • Կառավարությունն աջակցում է ընդդիմադիր բիզնեսների, այդ թվում՝ Տաշիր գրուպի. արձագանք՝ Ն. Կարապետյանին 23:5907 Մայ, 2026
  • Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունը չի կատարում, քֆուր տա՞մ, որ դուրդ գա, տեսնես՝ կաշկանդված չեմ. Կարապետյան 23:4907 Մայ, 2026
  • 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան 23:4307 Մայ, 2026
  • Մայիսի 8-ի եղանակային կանխատեսումները 23:3407 Մայ, 2026
  • «Էդ մարդը ֆեյք ու հիբրիդային թեկնածու է». ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 23:1607 Մայ, 2026
  • ԲԸՏՄ-ում քննարկվել են վայրի կենդանիների և բույսերի շրջանառության կարգավորման, այդ թվում՝ CITES-ի պահանջներին համապատասխանեցման քայլերը 23:0007 Մայ, 2026
  • Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը. ներկայացվել է բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքները 22:4207 Մայ, 2026
  • Լատվիայի աջակցությամբ կկարողանանք կյանքի կոչել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտուﬓերը. ՀՀ նախագահ 22:2607 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 22:1507 Մայ, 2026
  • Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 22:0507 Մայ, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին կանչել է Զելենսկուն «հարթակ տրամադրելու» պատճառով 21:5407 Մայ, 2026
  • Կլիմայի փոփոխությունից՝ պարենային անվտանգություն 21:5207 Մայ, 2026
  • «Երևանյան երկխոսություն»-ում քննարկել են ապատեղեկատվության և կոգնիտիվ անվտանգության մարտահրավերները 21:4207 Մայ, 2026
  • 94 կգ քաշային կարգում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ 21:3307 Մայ, 2026
  • Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստությունը․ 9 անձ ձերբակալվել է 21:2507 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի Գուսան Շերամի փողոցում․ լոգարանում հայտնաբերել են Պ․ Կ․-ի դին 21:2107 Մայ, 2026
  • Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ 21:1307 Մայ, 2026
  • Կալուգացի օլիգարխը, իմ հայտարարությունը լսելով, սկսել է չքմեղանալ․ Փաշինյան 21:1007 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Չթուլացնել զգոնությունը. վարչապետի հորդորը իրավապահներին 21:0007 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հանդիպումը 20:5907 Մայ, 2026
  • Արհեստագործական պահանջված մասնագիտություններ 20:5707 Մայ, 2026
  • Մայիս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5307 Մայ, 2026
  • Հայաստանը մտնում է Եվրոպայի ռազմականացման ծրագրերի մեջ. Զախարովա 20:4807 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.05.2026 20:4407 Մայ, 2026
  • Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ, ինչը ևս մեկ անգամ փաստում է՝ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է 20:4107 Մայ, 2026
  • «Մարտունի ինովացիոն ֆեստիվալ»-ը՝ մասնագիտական կողմնորոշման հարթակ 20:3607 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 7. 2026 20:3207 Մայ, 2026
  • Եվրամիությունը պետք է Անկարային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում. Ֆիդան 20:2607 Մայ, 2026
  • Հայաստան եկած զբոսաշրջիկը տպավորված է մարդկանցով. այս կապիտալի արժեքը տրիլիոններ է. ՀՀ վարչապետ 20:1907 Մայ, 2026
  • Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում 20:1207 Մայ, 2026
  • Ռուբիոն և Հռոմի Լևոն XIV պապը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը 20:0607 Մայ, 2026
  • Հակոբ Արշակյանը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին 19:5607 Մայ, 2026
  • Մեր աշակերտներն ունեն մտքի մեծ թռիչք. պարգևատրվել են Համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները 19:5407 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը 19:5207 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը Ուկրաինան հանել է զենքի ներմուծման սահմանափակումներ ունեցող երկրների ցանկից 19:4607 Մայ, 2026
  • Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:3907 Մայ, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին 19:3107 Մայ, 2026
  • Վեդիի աղմկահարույց գործից հետո աշխատանքից ազատվել են ոստիկանության և ՔԿ պաշտոնյաներ 19:2907 Մայ, 2026
  • Ռուսաստանաբնակ գործարարի անունից կաշառքի խոստումներ Սյունիքում՝ «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու պայմանով 19:2607 Մայ, 2026
  • Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր 19:1707 Մայ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև 19:1407 Մայ, 2026
  • Կիևի վրա հարձակվելու՝ Մոսկվայի սպառնալիքները անխոհեմ էսկալացիոն մարտավարության մաս են. Եվրահանձնաժողով 19:0807 Մայ, 2026
  • Հոգեբանական դրամա՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում 19:0407 Մայ, 2026
  • Լուրեր 19:00 | Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը 19:0007 Մայ, 2026
  • Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա 18:5207 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները 18:4407 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը 18:3707 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Տիտուս Կոռլատեանը անդրադարձել են Հայաստան-Ռումինիա երկկողմ օրակարգին 18:2807 Մայ, 2026
  • Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել 18:2507 Մայ, 2026
  • Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել 18:1307 Մայ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև 18:1107 Մայ, 2026
  • Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր է քննարկել 18:0607 Մայ, 2026
  • Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց 17:5307 Մայ, 2026
  • Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ 17:4907 Մայ, 2026
  • Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը 17:4307 Մայ, 2026
  • Տեսալսողական մեդիան համակարգային ճգնաժամի մեջ է. ՀՌՀ նախագահ 17:3107 Մայ, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարումները շարունակվում են 17:2507 Մայ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում 17:1507 Մայ, 2026
  • ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը 17:0907 Մայ, 2026
  • Կստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն 17:0507 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | «Պետք լինի, պիտի զենքեր-մենքերը վեկալենք, էթանք». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 17:0007 Մայ, 2026
  • ԱԺ-ն ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 16:5107 Մայ, 2026
  • Զախարովան մեկնաբանել է Եվրախորհրդարանի հետ Ադրբեջանի շփումների կասեցումը 16:4007 Մայ, 2026
  • 2025-ին գույքային վնասի մասով վերականգնված գումարների աննախադեպ աճ է գրանցվել. 2024-ի ցուցանիշը գերազանցվել է շուրջ 8 մլրդ դրամով 16:3607 Մայ, 2026
  • Կիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում. Պեսկով 16:3007 Մայ, 2026
  • Զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. ՔԿ նախագահի հաղորդումը 16:2707 Մայ, 2026
  • 2025-ին ավարտված քրեական վարույթների թիվն աճել է, կալանքի միջնորդությունների թիվը՝ նվազել. ՔԿ նախագահի հաղորդումը 16:2307 Մայ, 2026
  • Ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակել 16:1707 Մայ, 2026
  • ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին 16:1107 Մայ, 2026
  • Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 16:0807 Մայ, 2026
  • Իսրայելը հարվածել է Բեյրութին 15:5907 Մայ, 2026
  • Կներկրվի 45 նոր տրոլեյբուս 15:4707 Մայ, 2026
  • Միրզոյանը և Պետեր դը Ռուվերը քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր 15:3507 Մայ, 2026
  • Ես թույլ չեմ տալու, որ որևէ մեկը կեղծիք կատարի. ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին 15:3107 Մայ, 2026
  • Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. Տիգրան Հակոբյան 15:2907 Մայ, 2026
  • Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները 15:2407 Մայ, 2026
  • Կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցումը 15:1107 Մայ, 2026
  • «Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվել 15:0307 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Այդ անձինք, ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են. վարչապետ 15:0007 Մայ, 2026
  • Դատի եմ տալու Կալուգացի օլիգարխին. Փաշինյան 14:5607 Մայ, 2026
  • ՀՀ-ում մայիսի 19-23-ը կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը 14:4807 Մայ, 2026
  • Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում. Անահիտ Մանասյան 14:3607 Մայ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի իրագործումն անխուսափելիորեն տեղի է ունենում և տեղի է ունենալու. վարչապետ 14:3407 Մայ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3007 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահի խորհրդականի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ 14:2607 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը՝ խոսքի ազատության սահմանների խախտման համար քրեական պատասխանատվության գործիքների կիրառման վերաբերյալ 14:2407 Մայ, 2026
  • Օբյեկտիվ անհրաժեշտություն կա, որ միկրոբիզնեսի շեմը բարձրացնենք. Փաշինյան 14:2207 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը 14:1907 Մայ, 2026
  • Կալանքների հետ կապված խնդիրը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ամենահամակարգայիններից մեկը. ՄԻՊ 14:1607 Մայ, 2026
  • Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին 14:1007 Մայ, 2026
  • Մայիսի 28-ին կտեսնենք՝ Մակրոնն ինչ է արել Հայաստանի համար. Փաշինյան 14:0907 Մայ, 2026
  • Դպրոցներին ուղարկված նամակը ապատեղեկատվություն է․ ԿԳՄՍՆ 14:0407 Մայ, 2026
  • Փաշինյանը՝ Վեդիում անչափահասների դեպքի և իրավապահների աշխատանքի մասին 14:0207 Մայ, 2026
  • Մակրոնն ու Փեզեշքիանը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրությունը 13:5807 Մայ, 2026
  • Խնդիր եմ ձևակերպել, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը. Փաշինյան 13:5607 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015