• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 26.01.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.01.2026 21:15
ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ... 18:04
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում նռնակի պայթյունի դեպքի մասին ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է... 23:20
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 00:2921 Հոկ, 2022

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացումը նշանակալի և խորհրդանշական քայլ է. Արարատ Միրզոյան

ԱԳն ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները` լրագրողների հարցերին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Հարգարժա՛ն պարոն նախարար,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ Երևանում ողջունել իմ գործընկեր և լավ բարեկամ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:

Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ հրավերս ընդունելու և մեր երկիր այցելելու համար: Թեև վերջին շրջանում առիթներ ունեցել ենք տարբեր միջազգային հարթակներում հանդիպումներ ունենալու և հեռախոսազրույցներով շփվելու համար, բայց պետք է նշեմ, որ մեր երկրների մայրաքաղաքներում մեր հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունեն:

Այսօր իմ բարեկամ պարոն Աբդոլլահիանի հետ գոհունակությամբ արձանագրել ենք, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և եղբայրության, այլև մեր ընդհանուր պետական բնական շահերի խորը ըմբռնման վրա, հետևողականորեն խորանում են տարբեր ոլորտներում։

Մեր քննարկումների առանցքային թեման, բնականաբար, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող իրավիճակն էր։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների հետ կապված մանրամասները:

Բնականաբար անդրադարձել եմ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին և հետևանքներին: Վերահաստատել եմ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման, բռնի անհետացումների զորհերի ճակատագրերի պարզաբանման և հրադադարի ռեժիմի պահպանման հրամայականը:

Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։

Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը:

Հարգելի՛ ներկաներ,

Հանդիպման ընթացքում գործընկերոջս հետ քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանն առնչվող հարցեր և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը: Մտքեր ենք փոխանակել առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել համատեղ տնտեսական մեծ ծրագրերը շարունակելու և ավարտին հասցնելու թեմային:

Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը, և այս առումով, իհարկե, պետք է ընդգծել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարևորությունը, որը կարող է ընդգրկել նաև այլ շահառու և հետաքրքրված կողմեր, երկրներ:

Ուրախ եմ, որ նախարար Աբդոլլահիանի այս այցը կնշանավորվի նաև մի շատ կարևոր իրադարձությամբ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ, որին գործընկերոջս հետ միասին կմասնակցենք վաղը: Սա նշանակալի և խորհրդանշական քայլ է, որը վկայում է մեր երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին: Վստահ եմ նաև, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունն իր դրական ներդրումը կունենա Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և գիտամշակութային ոլորտների զարգացման գործում:

Հարգելի՛ պարոն Աբդոլլահիան,

Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել՝ մեր երկրների համար մարտահրավերներով լի և կարևոր այս ժամանակահատվածում Երևանում գտնվելու համար։ Այսքանով կավարտեմ խոսքս և սիրով այն կփոխանցեմ Ձեզ։

Հարց. Հարգարժան պարոն նախարար, վերջերս Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային տարաձայնությունների լուծման համար համաձայնություններ են ձեռք բերվել: Կցանկանայի տեղեկանալ այն մեխանիզմների վերաբերյալ, որ այս խնդրի լուծման ուղղությամբ քննարկվել են:

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Այո, ինչպես նշեցիք այդ հանդիպումը Պրահայում տեղի է ունեցել: Եվ սա ամենևին էլ խաղաղության ջանքերի շրջանակներում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը չէ: Խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մյուս խնդիրների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են` տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով:

Ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի, ըստ էության, առավելապաշտական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը: Հուսով ենք, որ այս խոչընդոտը կհաղթահարվի և մեզ առաջիկայում կհաջողվի, այնուամենայնիվ, հանգել փոխադարձ ընդունելի իրավիճակների և լուծումների:

Հարց. Ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, և ինչ հեռանկարներ այն կարող է բացել տարածաշրջանի երկրների համար, նաև ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրներին, մասնավորապես Հնդկաստանին այս ծրագրում ներգրավելու ուղղությամբ:

Արարատ Միրզոյան. Ավելացնելով հարգարժան պարոն նախարարի խոսքերին, ուզում եմ ասել, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով, և մենք, ինչպես և Իրանը, ինչպես և Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին արդեն համաձայնություն, բանակցություններն ընթանում են նաև այլ երկրների հետ։ Եվ նաև երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացքում:

Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի, այդ թվում Հնդկաստանի համար, և մենք կկարողանանք հասնել այս գաղափարի կենսագործմանը:

Բայց ես ներողություն եմ խնդրում և ուզում եմ շարունակել պատասխանել նաև նախորդ հարցին: Նորից շարունակելով բանակցությունների թեման ես ուզում եմ ասել, որ ներկայացրեցի հայկական կողմի կառուցողականությունը և նշեցի, որ ցավոք սրտի մենք Ադրբեջանի կողմից միայն առերեսվում ենք առավելապաշտական մոտեցումների, բայց նաև մի հանգամանք կա, որը կարծում եմ խաղաղություն կառուցելիս կողմերի անկեղծությունը կարող է կասկածի տակ դնել, առնվազն մեկ կողմի, դա հետևյալն է. երբ խաղաղ բանակցություններ վարելիս զուգահեռաբար շարունակաբար հնչեցվում են ուժի գործադրման սպառնալիքներ կամ իրականության մեջ, գետնի վրա, ինչպես ասում են, այդ ուժը գործադրվում է, և ագրեսիա է տեղի ունենում մի բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ: Սա կարծում եմ աշխարհում, թերևս բոլորը կհամաձայնեն, անկեղծ բանակցությունների լավագույն ձևը չի և խաղաղության լավագույն օրինակը չի, ապացույցը չի խաղաղությանը հասնելու ձգտման: Շնորհակալ եմ:

Հարց. Հարցս վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապող միջանցքի կառուցմանը: Կուզենայի Ձեր տեսակետը լսել այդ կապակցությամբ:

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Կարծում եմ, այնուամենայնիվ, հարցի ձևակերպման մեջ որոշակի սխալ կար:

Անշուշտ, 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո եռակողմ հայատարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, և դրան հաջորդած ու փոխկապակցված եռակողմ հայտարարություններով ընդգծվում էր նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը: Եվ ահա այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքսում նաև ընդգծվում են այդ հայտարարություններում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար:

Անշուշտ, ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք կամ նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով. որ անցնում են, այդ թվում և Ձեր նշած ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանի հիմնական մասից հասնել Նախիջևան կամ, ընդհանրապես, երրորդ երկրների քաղաքացիները և բեռներն այս ուղին օգտագործելով` անցնեն իրենց ճանապարհը:

Մենք կարծում ենք, որ կարող են ավելի արդիական լուծումներ լինել այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումը և այլն: Չեմ ցանկանում այս պահին շատ մանրամասների մեջ մտնել…

Հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս մասին հետևյալն է, որ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո և գործեն մեր օրենսդրության ներքո: Ցավոք սրտի, ինչպես քիչ առաջ նշեցի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին: Կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Կրկնում եմ, և բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստրատերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող:

Հարց. Հարցս ուղղում եմ հարգարժան պարոն Միրզոյանին: Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ կուզենայի իմանալ ի՞նչ առաջընթաց կա այդ կապակցությամբ՝ մանավանդ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին և նաև վերջին իրենց բանակցությունների ընթացքում իրենց հայտարարությունը Ադրբեջանին աջակցելու կապակցությամբ: Ուզում էի իմանալ ի՞նչ փուլում է, և ի՞նչ ակնկալիքներ կան:

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Իսկապես տարածաշրջանային աշխարհաքաղաքական պատկերի համար նաև այս հարցն է կարևոր:

Գիտեք, որ երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են ունեցել և առարկայական քննարկումներ են ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև փակ սահմանը՝ Թուրքիայի կողմից փակված սահմանը, բացելու ուղղությամբ: Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում ես Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել եմ Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նաև Պրահայում, որի մասին քիչ առաջ խոսում էինք, մի քանի օր առաջ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:

Պետք է ասեմ, որ գործընթացը համարում եմ դրական, և իսկապես ուղենիշը հարաբերությունների հաստատումն է և սահմանի բացումը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ և, հակառակը, պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:

Կրկին ուզում եմ ասել, որ երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան, գուցե, էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան օրինակ՝ Ադրբեջանը: Կրկնում եմ, Թուրքիայի ավելի կառուցողական դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա գործընթացում, հակառակը, իր դրական ազդեցությունը կթողեր Հայաստան-Ադրբեջան գործընթացի վրա:

Դիտումների քանակ129
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բարեկարգ երկու դպրոց Արագած գյուղում 14:5727 Հնվ, 2026
  • Քանի կա ՀՀ-ն, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել. Ռուբինյանը՝ հիշատակի օրվա առթիվ 14:3927 Հնվ, 2026
  • ՀՀ ՊՆ ղեկավար կազմը հունվարի 27-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն 14:2727 Հնվ, 2026
  • Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց 14:1927 Հնվ, 2026
  • Կցանկանայի ուղղում կատարել «Ինդիվիդիում Կաստինգի» պայմանագրերի վերաբերյալ. Զարոկյան 14:0927 Հնվ, 2026
  • Ձեր զոհողությունը ամրացրել է մեր կամքը՝ կերտելու խաղաղության ճանապարհ Հայաստանի համար. վարչապետ 13:5727 Հնվ, 2026
  • «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Արամ Սարգսյանը 13:3527 Հնվ, 2026
  • Հայ ժողովրդի հետ․ Ֆրանսիայի դեսպանությունը՝ հիշատակի օրվա առիթով 13:1927 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր» -ում | 27.01.2026 13:0027 Հնվ, 2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին 15 տրանսպորտային միջոց է բախվել. կան տուժածներ 12:5827 Հնվ, 2026
  • ԱՄԷ-ն թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանին հարվածելու համար. ԱՄԷ ԱԳՆ 12:4827 Հնվ, 2026
  • Լոնդոնը չպետք է ընտրություն կատարի Վաշինգտոնի և Պեկինի միջև. Սթարմեր 12:3027 Հնվ, 2026
  • «Գրանդ տոբակո» ընկերությունը 2025-ին 66 մլրդ 119 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1127 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի 11:5227 Հնվ, 2026
  • Իրանի շուրջ իրավիճակը մնում է անորոշ, Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով․ Թրամփ 10:4427 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 10:15-ի դրությամբ 10:2127 Հնվ, 2026
  • Հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին 10:0227 Հնվ, 2026
  • Լուրեր 10:00 | Հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման օրն է այսօր. վարչապետ 10:0027 Հնվ, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:4027 Հնվ, 2026
  • Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ պարտավոր ենք ապրել և կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհվածները․ ԱԺ նախագահ 09:3527 Հնվ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող և նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը․ վարչապետ 09:0427 Հնվ, 2026
  • Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի 08:4627 Հնվ, 2026
  • Գազամատակարարման դադարեցում Վանաձորի հասցեներից մեկում 08:3927 Հնվ, 2026
  • Փա՜ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:0527 Հնվ, 2026
  • Պտղունք գյուղում անասնագոմ է այրվել 01:1027 Հնվ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները պատմական էին․ Սպիտակ տուն 01:0627 Հնվ, 2026
  • Արեն Շահնազարյանի գեղանկարների դրեզդենյան ցուցադրությունը 00:5227 Հնվ, 2026
  • 1000 խոշոր հարկ վճարողներն ապահովում են 292 հազար աշխատատեղ 00:3227 Հնվ, 2026
  • COP 17-ում Հայաստանն ակնկալում է բոլոր երկրների մասնակցությունը. ՇՄ նախարար 23:5626 Հնվ, 2026
  • ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը մեր երկրում սկսում է 100 մլն դոլար բյուջեով նոր ծրագիր 23:3826 Հնվ, 2026
  • ԵՄ երկրները համաձայնել են ամբողջովին հրաժարվել ռուսական գազից 23:1726 Հնվ, 2026
  • Տեսանյութ կա՝ ինչպես էին շրջափակել մեր տունը, վախեցրել երեխաներիս. Տեր Արամը և Տեր Թադեն՝ դատարանում 22:5726 Հնվ, 2026
  • Արսեն Թորոսյանը GLMC համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների նախարարների հետ 22:4226 Հնվ, 2026
  • 20 մլն դրամ է հատկացվել Երիցվանքի պեղումների և վերականգման նախագիծ իրականացնելու համար․ Դանիելյան 22:2526 Հնվ, 2026
  • Վրիպո՞ւմ, թե՞ խոստովանություն. Լևոն Քոչարյանի հայտարարության արձագանքները 22:1526 Հնվ, 2026
  • Հարցազրույց Սիսակ Գաբրիելյանի հետ 22:0326 Հնվ, 2026
  • Յունուար 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:5426 Հնվ, 2026
  • Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ 21:4126 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.01.2026 21:1526 Հնվ, 2026
  • Այսօր ընտրվեցի ԵԽԽՎ-ում Ալդե փոխնախագահ․ Սոնա Ղազարյան 21:0726 Հնվ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Քրվարույթ ծառայությունից խուսափելու հոդվածով. Նարեկ Կարապետյանի գործի մանրամասները 21:0026 Հնվ, 2026
  • Սոցիալական գործընկերություն՝ ուղղված աշխատողի և գործատուի շահերի պաշտպանությանը 20:5726 Հնվ, 2026
  • Քննարկվել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերը 20:5426 Հնվ, 2026
  • Հնդկաստանի Հանրապետության 77-րդ տարեդարձի տոնակատարության պատվավոր հյուրը ԵՄ ղեկավարությունն էր 20:5226 Հնվ, 2026
  • ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում եկեղեցու «որոշ հոգևորականների՝ իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ» 20:4626 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի 20:4526 Հնվ, 2026
  • Քննարկվել են ՀՀ-Բուլղարիա հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները 20:4226 Հնվ, 2026
  • Մշակվելու է ջրային ոլորտի ռազմավարական ծրագիր. հանդիպում ՀԲ պատվիրակության հետ 20:3726 Հնվ, 2026
  • ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների խորացումը դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն. փոխվարչապետ 20:3226 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 26. 2026 20:2626 Հնվ, 2026
  • Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցեր 20:2526 Հնվ, 2026
  • ՀՀ նախագահը ներկա է եղել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը 20:2226 Հնվ, 2026
  • ՊՆ-ն հերքում է զինծառայողին ստիպողաբար դեղեր տալու տեղեկությունները 20:1726 Հնվ, 2026
  • Կգործարկվի Նոյեմբերյանի «Լոֆթ» երիտասարդական կենտրոնը. ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է ավարտական աշխատանքներին 20:1226 Հնվ, 2026
  • Լրատվական դաշտը ծայրահեղ բևեռացված է. ԽԱՊԿ նախագահ 20:0026 Հնվ, 2026
  • Հունգարիան ԵՄ-ի դեմ դատական հայց կներկայացնի՝ ՌԴ-ից ԵՄ գազի ներկրման արգելքի համար. Սիյարտո 19:4726 Հնվ, 2026
  • Քաղաքաշինական նորմերի փոփոխություններ 19:4126 Հնվ, 2026
  • Ուկրաինային ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները պատրաստ են. Զելենսկի 19:3226 Հնվ, 2026
  • ՆԳՆ բարեփոխումը ճիշտ ուղով է ընթանում. վարչապետը ծանոթացել է կառույցի հաշվետվությանը 19:2326 Հնվ, 2026
  • Հայտնաբերվել է 368 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:1626 Հնվ, 2026
  • Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները հանդիպել են Բաքվում 19:0926 Հնվ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Աննա Զաքարյանը հայտնաբերվել է 19:0226 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | ՊՆ առաջիկա ծրագրերը և առաջնահերթությունները. վարչապետի այցը ՊՆ | 26.01.2026 19:0026 Հնվ, 2026
  • Քննարկվել է ՊՆ 2025 թ. գործունեության հաշվետվությունը 18:5826 Հնվ, 2026
  • 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է կես կգ-ից ավելի թմրամիջոց. Արարատի համայնքային ոստիկանների բացահայտումը 18:5626 Հնվ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կուբանի նավթավերամշակման գործարանի վրա 18:4526 Հնվ, 2026
  • Մարգարայի անցման կետը լիարժեք պատրաստ է բոլոր ծառայությունների մատուցման համար 18:3726 Հնվ, 2026
  • Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը 18:3026 Հնվ, 2026
  • Սողանք Ինդոնեզիայում. առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 70-ն անհայտ կորած են. Euronews 18:2226 Հնվ, 2026
  • Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 18:1326 Հնվ, 2026
  • Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ 18:1026 Հնվ, 2026
  • Աշտարակ քաղաքի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել, օգնության են հասել փրկարարները 18:0626 Հնվ, 2026
  • ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին 18:0426 Հնվ, 2026
  • «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը 2025-ի 1-ին խոշոր հարկ վճարողն է 17:5726 Հնվ, 2026
  • Ծեծել էր օտարերկրյա քաղաքացի մի կնոջ, զենքի սպառնալիքով նրան զրկել ազատությունից․ համայնքային ոստիկանների բացահայտումը 17:4526 Հնվ, 2026
  • Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանին 17:4326 Հնվ, 2026
  • Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգապահպանման և կրոնական հարցեր 17:3526 Հնվ, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ-ի ընտրական առաքելության հետ համագործակցությունը 17:2826 Հնվ, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 134.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 17:2126 Հնվ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ 17:1726 Հնվ, 2026
  • Հուսամ՝ խաղաղության պայմաններում հնարավորություն կունենանք հարևան երկրի հետ իրականացնել անտառպատման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում. ՇՄ նախարար 17:1426 Հնվ, 2026
  • Ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը երկարաձգվել է 17:0526 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Մարգարայի սահմանային անցման կետը՝ վերահսկողությունից մինչև տնտեսական ազդեցություն 17:0026 Հնվ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել մարզերում դպրոցականների տրանսպորտի համար 16:5726 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սպառնում են նոր շաթդաունով 16:4826 Հնվ, 2026
  • Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ 16:4026 Հնվ, 2026
  • Քննարկվել է ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը. Խանդանյանը հանդիպել է Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչների հետ 16:3426 Հնվ, 2026
  • Աշխատաշուկայի գլոբալ համաժողովում Արսեն Թորոսյանը ներկայացրել է ՀՀ զբաղվածության 2025–2031 ռազմավարությունը 16:2626 Հնվ, 2026
  • Վենեսուելայում ազատ է արձակվել ևս 80 քաղբանտարկյալ. BBC 16:1726 Հնվ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր 196 երկրներին. ՇՄ նախարարը՝ COP17-ին Ադրբեջանի և այլ երկրների մասնակցության մասին 16:1226 Հնվ, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 30 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել 16:0826 Հնվ, 2026
  • ԱՄՆ դատարանը կասեցրել է Լատինական Ամերիկայից հազարավոր միգրանտների հումանիտար կարգավիճակի չեղարկումը. Reuters 16:0026 Հնվ, 2026
  • 2025-ին 2024-ի համեմատությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 64 մլն խմ պակաս ջուր 15:5126 Հնվ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 245 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 285 քաղաքացու 15:4326 Հնվ, 2026
  • Էկոպարեկային ծառայության մարզային վարչությունները 2025-ին արձանագրել են բնապահպանական իրավախախտումների 903 դեպք 15:3626 Հնվ, 2026
  • «Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին․ Արաքսիա Սվաջյան 15:3026 Հնվ, 2026
  • Վրաստանը պատրաստ է ռազմավարական համագործակցության Միացյալ Նահանգների հետ. Կոբախիձե 15:2126 Հնվ, 2026
  • Բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել. ԱԺ փոխնախագահ 15:1326 Հնվ, 2026
  • 2025-ին 1000 խոշոր հարկ վճարողները բյուջե են մուծել ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ․ ՊԵԿ 15:0526 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիքն այլևս չունենք. ՆԳ նախարար 15:0026 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015