• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ամերիկյան ռազմական խոշոր նավատորմ է շարժվում դեպի Իրան. «Հարևաններ» Ամերիկյան ռազմական խոշոր նավատորմ... 19:14
Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 21:12
Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող 11 անձ տեղափոխվել է Հայաստան․ Թորոսյան Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող... 12:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 14:2514 Հոկ, 2022

Արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է 1991 թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր. ՀՀ վարչապետի ելույթը Աստանայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախ տեղի է ունեցել ԱՊՀ առաջնորդների արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը, ապա նեղ կազմով նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ,

Մինչ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին անցնելը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և մեր ղազախստանցի ընկերներին` այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար և շնորհավորել նրանց ԱՊՀ-ում արդյունավետ նախագահության ու Ղազախստանի նախագահության առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ։

Նաև անկեղծորեն հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում ղրղզստանցի գործընկերներին` ԱՊՀ-ում ապագա նախագահության շրջանակներում։

Հարգելի գործընկերներ,

Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հարկ եմ համարում նշել այս համատեքստում ԱՊՀ դերի կարևորությունը։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է նաև մեր այսօրվա օրակարգի տեսանկյունից, քանի որ մենք քննարկում ենք նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը։

Որոշում կայացնելուց առաջ կարևոր եմ համարում կողմնորոշվել հետևյալ հարցերի շուրջ:

Արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է 1991 թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։

Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչո՞ւմ են միմյանց միջև 1991 թ. հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։

Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։

Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոչնչով չհրահրված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել են շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության են ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին:

Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է։

Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել։

Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ։

Գործընկերներ,

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով։

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը կայանում էր բացարձակապես բոլոր գերիների անհապաղ փոխանակման մեջ։ Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց դա ժեստ էր մեր կողմից։ Ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ստանալուց հետո Ադրբեջանը հայտարարեց, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստուգել այս հայտարարությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Մյուս կողմից, եթե անգամ այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քարտեզները տվել է Ադրբեջանին և չունի «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ, որոնք թողել է իրեն:

Այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։ Ցանկանում եմ նշել, որ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս կային անհայտ կորածներ։ Առաջին պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհայտ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը` զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհայտ կորածների խնդրի ողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի՝ հարյուրավոր զոհերի աճյուններ:

Ցավոք, ադրբեջանական կողմը, որը 30 տարի մերժում էր ականազերծման կամ որևէ այլ մարդասիրական գործունեության ոլորտում համագործակցության առաջարկները, հիշել է իր անհայտ կորած քաղաքացիների կամ ականների մասին միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից և այն բանից հետո, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների կամ Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին։ Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն այս փաստն արդեն հստակ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները։

Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի։

Հարգելի գործընկերներ.

Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։

Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ։

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, ապա այս հարցը լիովին պարզաբանված է հաջորդ՝ 2021 թ. հունվարի 11-ի Մոսկվայում եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին, եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները, որոշել է, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ։

Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցմանը, ապա վերը նշված սկզբունքներով մենք պատրաստ ենք դրան ևս, և դրան խոչընդոտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, եռակողմ հայտարարությունների տեքստի շահարկումը։

Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ Եվ մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, և միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է։

Ես ցանկանում եմ նաև արձագանքել Ադրբեջանի նախագահի որոշ հայտարարությունների: Ինչ վերաբերում է ականապատմանը, դա ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Եվ դա մեր իրավունքն է` ձեռնարկել անվտանգության ինչ-որ քայլեր` մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Նաև ցանկանում եմ ասել, որ անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերը: Մենք գտնվում ենք շատ մտերիմ հարաբերություններում մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ, և դրա շատ վառ ապացույցն է, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների մեծամասնությունը հանդիսանում են մուսուլմանական երկրներ: Մենք շատ սերտ և մոտ հարաբերություններ ունենք Իրանի և արաբական բազմաթիվ պետությունների հետ, և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք:

Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ: Դրանք լիովին անհիմն հայտարարություններ են, և կարծում եմ` ակնհայտ է, որ եթե լինեին նման փաստեր` Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ:

Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը: Իհարկե, դա հասարակ հարց չէ, դա շատ խոր խնդիր է, բայց ինձ թվում էր, որ և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, և՛ այլ միջազգային առաջնորդների միջնորդությամբ մեր մի քանի հանդիպումների արդյունքներով մենք ունենք ընդհանուր ընկալում, որ պետք է ձգտենք և ձեռնարկենք կոնկրետ քայլեր, որպեսզի հաստատենք խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դրա համար պետք են քայլեր, և Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ, մենք դա ցույց ենք տվել, մեր կառավարությունը պատրաստ է նման քայլերի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ գործընթացում Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է:

Շնորհակալություն»:

Ընդլայնված կազմով նիստում ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են ընդունված որոշումների արձանագրությունները:

Դիտումների քանակ7989
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեր պահանջն է, որ ուկրաինական զորքերը լքեն Դոնբասի տարածքը. Պեսկով 00:5924 Հնվ, 2026
  • Մաքսատուրքից ազատման արտոնությունը տրվում է ինքնաշխատ համակարգով. արտոնյալներ չկան 00:3524 Հնվ, 2026
  • Լծեն-Տաթև, Շինուհայր-Հարժիս հատվածում ուժգին բուք է․ ճանապարհների մաքրման աշխատանքները չեն դադարում 00:1824 Հնվ, 2026
  • Անվտանգության նկատառումով երբեմն փակվում են որոշ ճանապարհահատվածներ, որտեղ ուժեղ բուք է. Դեպարտամենտ 00:0424 Հնվ, 2026
  • Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ Պապոյան 23:4523 Հնվ, 2026
  • Պատմական օր. բացվում է Համազգային պետական թատրոնը 23:3023 Հնվ, 2026
  • Անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 10-յակը․ Ալեն Սիմոնյանը թվեր է ներկայացնում 23:1923 Հնվ, 2026
  • Հունվար 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր 23:0023 Հնվ, 2026
  • Մեկ օր ենթակա աշխատակցի դերում. Պարեկային ծառայության պետը՝ կարգախմբի անդամ 22:4523 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 22:3623 Հնվ, 2026
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք. բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր 22:1723 Հնվ, 2026
  • «Սաս-Գրուպ»-ը 2025-ի 9 ամսում 3 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:1223 Հնվ, 2026
  • Հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ 22:0623 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է 21:5123 Հնվ, 2026
  • Հունվար 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:4223 Հնվ, 2026
  • Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 21:2723 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.01.2026 21:1223 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | ՊԵԿ նախագահն անդրադարձել է կոմիտեում սպասվող կադրային փոփոխություններին 21:0023 Հնվ, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ 20:4323 Հնվ, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա 20:3623 Հնվ, 2026
  • Դիմորդները պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելուց առաջ աշխատանքի բնույթին են ծանոթացել 20:3123 Հնվ, 2026
  • Ապօրինի կառուցապատման դեմ պայքար․ Սևանում շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները 20:2723 Հնվ, 2026
  • Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները. ԱՄԷ ԱԳՆ 20:2723 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 23. 2026 20:2223 Հնվ, 2026
  • ԵՄ-ն առաջին 10 մլն եվրոն է փոխանցել Պուտինի համար հատուկ տրիբունալին 20:1723 Հնվ, 2026
  • Բոլոր կարիքները հոգալու ենք. Արսեն Թորոսյանը՝ Ադրբեջանից ՀՀ տեղափոխված քաղաքացիների մասին 20:1223 Հնվ, 2026
  • Սիրիայի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Ռաքքայի բանտի նկատմամբ 20:0723 Հնվ, 2026
  • «Դիտորդի շապիկ հագած քաղգործիչների դեմ» նախագիծն ընդունվեց. «Հայաստան» խմբակցությունը լքեց դահլիճը 19:5623 Հնվ, 2026
  • Կիևը հումանիտար աղետի շեմին է. Կլիչկո 19:4823 Հնվ, 2026
  • ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է. դեսպանատուն 19:3823 Հնվ, 2026
  • Խախտումներ վառելիքի շուկայում 19:0923 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | Ալեքսանյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ բանակից ազատվելու հանգամանքներին 19:0023 Հնվ, 2026
  • Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե 18:5523 Հնվ, 2026
  • Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարության նկատմամբ անվստահության երկրորդ քվեն 18:3123 Հնվ, 2026
  • «Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվ. FIP 18:2223 Հնվ, 2026
  • ԵՄ առաջնորդներն ընդգծել են միասնությունը Գրենլանդիայի հարցում 18:0623 Հնվ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության հետագա բարելավմանը վերաբերող հարցեր 17:5523 Հնվ, 2026
  • ՀՀ նախագահը կարևոր է համարում Հայաստանում կայանալիք COP17-ին մասնավոր հատվածի ներգրավվածությունը 17:5323 Հնվ, 2026
  • Իլոն Մասկը վերադառնում է քաղաքականություն. WSJ 17:3723 Հնվ, 2026
  • 40 կին «Իմ քայլը» հիմնադրամի օժանդակությամբ սովորում է հրուշակագործություն 17:2923 Հնվ, 2026
  • Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետին 17:2123 Հնվ, 2026
  • Վթար Կոտայքի մարզում․ կա մեկ զոհ 17:1223 Հնվ, 2026
  • Պիտի ականջներին օղ անեն, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս պետության համը մնալու է իրենց բերաններում. Կոնջորյանը՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշման մասին 17:1123 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Վարչապետը հրապարակել է արտոնություն ստացած ընկերությունների ցանկն ու արտոնության չափը 17:0023 Հնվ, 2026
  • Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն ՀՀ ԱԺ-ում անդրադարձել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորությանը 16:5423 Հնվ, 2026
  • Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են 16:4223 Հնվ, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը 16:3423 Հնվ, 2026
  • Ինչ փոփոխություններ են առաջարկվել դիտորդական առաքելությունների գործունեությանն առնչվող նախագծում առաջինից երկրորդ ընթերցում 16:3323 Հնվ, 2026
  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երեք մասնակիցների` խուլիգանություն կատարելու մասին արդարացման դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է 16:2423 Հնվ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ԱԺ նախագահի` ՌԴ կատարելիք պաշտոնական այցի մանրամասները 16:1823 Հնվ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:1623 Հնվ, 2026
  • ՀՀ մի շարք հատվածներում առատ ձյուն է տեղում 16:1523 Հնվ, 2026
  • Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ հանդիպում ՊԵԿ հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավարների հետ 16:1323 Հնվ, 2026
  • Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը 16:0123 Հնվ, 2026
  • Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը. Սարգիս Խանդանյան 16:0023 Հնվ, 2026
  • ԼՂ-ից ՀՀ տեղափոխված մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. Ավանեսյան 15:5323 Հնվ, 2026
  • Միացյալ Նահանգները դուրս եկավ ԱՀԿ-ից՝ առանց 260 միլիոն դոլար պարտքը վճարելու. ԶԼՄ-ներ 15:4523 Հնվ, 2026
  • Պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների 15:4423 Հնվ, 2026
  • «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ 15:3423 Հնվ, 2026
  • Նախագահը Դավոսում գործընկերների հետ զրույցներում անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին 15:2323 Հնվ, 2026
  • Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. փրկարարները կենդանիներին դուրս են բերել 15:1623 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ն ցանկանում է վերանայել Դանիայի հետ կնքված պայմանագիրը. Bloomberg 15:1223 Հնվ, 2026
  • ՀՌՀ-ն 1.200.000 դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին» 15:0823 Հնվ, 2026
  • Ջիմի աշխարհում. սպինալ մկանային ատրոֆիայի բուժումը 15:0123 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | Պատվերով համերգ չէ․ ԱԺ-ում ներկայացվել են պատգամավորների բացակայությունները 15:0023 Հնվ, 2026
  • Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ. ՔՏՀԱՏՄ 14:5123 Հնվ, 2026
  • Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 14:4323 Հնվ, 2026
  • Նախագահը զրույցներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 14:3623 Հնվ, 2026
  • Արալեզ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել 14:2823 Հնվ, 2026
  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դիտորդական առաքելությունների գործունեությանն առնչվող նախագիծը 14:2123 Հնվ, 2026
  • Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը 14:1923 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մային հրավիրել է Հայաստան 14:1223 Հնվ, 2026
  • «Սևան» ազգային պարկին է վերադարձվել Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 15 հազար քմ հողամասը. Փաշինյան 14:0423 Հնվ, 2026
  • Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պետք է գնան փոխզիջումների. Զելենսկի 14:0023 Հնվ, 2026
  • TikTok-ում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ. ՆԳՆ-ն զգուշացնում է 13:4723 Հնվ, 2026
  • Այլընտրանքային միջանցքը չի նվազեցնում Վրաստանի տարանցման դերը. Կոբախիձե 13:3823 Հնվ, 2026
  • Գորիս-Հարժիս ավտոճանապարհին սաստիկ բուքը շարունակվում է 13:3023 Հնվ, 2026
  • Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի դիմումի մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը 13:2223 Հնվ, 2026
  • Շատ կարևոր է, որ դիտորդական առաքելությունների չեզոքությունը վերահսկվի ԿԸՀ-ի կողմից. Հերիքնազ Տիգրանյան 13:1423 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն այցելել է America House 13:0623 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայաստանը ողջունում է Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումը ՀԷՑ-ի գործով 13:0023 Հնվ, 2026
  • Նախագիծը կարելի է շատ ավելի հանգիստ պայմաններում ընդունել, քան ընդդիմությունը փորձում է ցուցադրել. Մարիա Կարապետյան 12:5523 Հնվ, 2026
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում 12:4323 Հնվ, 2026
  • ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը. Ջուլհակյան 12:3423 Հնվ, 2026
  • Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող 11 անձ տեղափոխվել է Հայաստան․ Թորոսյան 12:2823 Հնվ, 2026
  • Դուք նույնիսկ ձեր աթոռների վրա ձեր կշիռը չեք կարողանում պահպանել, քաղաքական դաշտում ձեր կշիռը ո՞նց եք պահելու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 12:2523 Հնվ, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է «հետևել Իրանին», «մեծ» նավատորմը շարժվում է Պարսից ծոցի տարածաշրջան. Al Jazeera 12:1923 Հնվ, 2026
  • ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը 12:1123 Հնվ, 2026
  • Թրամփը հետ է կանչում Խաղաղության խորհրդին Կանադայի միանալու հրավերը. BBC 12:0423 Հնվ, 2026
  • ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը և լքեց դահլիճը 11:5723 Հնվ, 2026
  • Ինձ մոտ տպավորություն է՝ դուք դուրս եք եկել քաղաքականությունից. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 11:5323 Հնվ, 2026
  • Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը 11:4923 Հնվ, 2026
  • Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները 11:4123 Հնվ, 2026
  • Խաղի որևէ կանոն չի փոխվում նախագծով, ընդամենը հստակեցվում է գործող կանոնը. Ջուլհակյանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխության մասին 11:3323 Հնվ, 2026
  • Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է 11:2723 Հնվ, 2026
  • Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել 11:2123 Հնվ, 2026
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր 11:1523 Հնվ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 11:0723 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում 11:0723 Հնվ, 2026
  • Մի շարք ավտոճանապարհներ անանցանելի են. առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 10:5823 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015