• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 3 ոսկե և 6... 18:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:5701 Հոկ, 2022

ԱԳ նախարարների հանդիպմանը կսկսվեն խաղաղության պայմանագրի քննարկումները. վարչապետի հարցազրույցը

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀ

Հոկտեմբերի 2-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պաշտոնապես կսկսվեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է՝ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչումը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման: Սա մի կոմպոնենտն է խաղաղության պայմանագրի... Մինչև հիմա Ադրբեջանից արձագանք չկա, որ, այո, մենք համաձայն ենք, որ այդ հենքի վրա ստորագրենք խաղաղության համաձայնագիր:

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կոմպոնենտն այն է, որ սահմանից զորքերը պետք է հետ քաշվեն, և սահմանային անվտանգության երաշխավորման մեխանիզմ գործի, բացի դրանից՝ միջազգային դիտորդական մեխանիզմ պետք է լինի, որը կապահովի սահմանային անվտանգության միջազգային երաշխավորությունը:


ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՅՈՒՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է. ՎԱՐՉԱՊԵՏ

Ինչ վերաբերում է սահմանային ներկայիս վիճակին՝ երկրի ղեկավարն ընդգծեց՝ լարվածությունը կայուն պահպանվում է, և Ադրբեջանի կողմից նոր սադրանքները բացառված չեն, Հայաստանն անհրաժեշտ բոլոր ուղղություններով աշխատանք է տանում իր անվտանգությունն ապահովելու համար: Իսկ թե ինչու է Ադրբեջանը հենց այս օրերին սադրանքի դիմել՝ վարչապետն ասաց.

Նիկոլ Փաշինյան - Հատկանշական է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի ընտրությունը. քովիդի շրջանն էր, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի, դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում, որովհետև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով նաև երկրներն առաջիկա ձմռան նախապատրաստության առումով կենտրոնացած են այդ խնդիրների վրա: Գուցե էներգետիկ բաղադրիչի կարևորության ավելացումն ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դարձնում են ավելի ագրեսիվ:


ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու վերջին էսկալացիայից 15 օր անց դեռ չեն հրապարակվել զոհերի ցուցակները:

Նիկոլ Փաշինյան - Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ: 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը: Բայց զոհերի ցուցակը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև, բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են: Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն: Նախկին փորձը հաշվի առնելով՝ գիտենք, որ, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել: Նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները ճանաչել են վիզուալ, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել»:


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ ՈՒ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓՈՒՄ

Իշխանությունը պատասխանատվությունից չի խուսափել և չի խուսափում: Անդրադառնալով նախկին նախագահների և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ կոնսոլիդացիայի առաջարկին՝ ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ բանակցային գործընթացին բավականին լայն շրջանակ է տեղյակ:

Նիկոլ Փաշինյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ըստ էության, ամբողջությամբ տեղյակ է, անվտանգության խորհուրդը ամբողջությամբ տեղյակ է, ավելին ասեմ՝ ԼՂ իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են... Ուզում եմ ընդգծել՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, համապատասխանաբար, երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև ես այդ տեղեկատվությամբ կիսվում եմ նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

Երկրի ղեկավարն ընդգծեց՝ եթե կան քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իրենց ներդրումն ունենալ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, տեղեկությունը փակ չէ այդ ուժերի համար, փակ է ֆորմատի առումով: Երկրորդ նախագահի՝ բանակցողին փոխելու առաջարկին ի պատասխան՝ վարչապետը նշեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցողի ֆիգուրը 1998 թվականին աղետալի կերպով փոխել է իրավիճակը:


ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ, ԱՐՑԱԽ-ԱԴՐԲԵՋԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄ

Նիկոլ Փաշինյան - Եթե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս չմնար, կամ, եթե պետք ա դուրս մնացող լիներ էն ժամանակ, ոչ թե ԼՂ-ն դուրս մնար, այլ ՀՀ-ն, հիմա ԼՂ հիմնախնդիրը լուծված կլիներ: Իհարկե, բանակցողի դերը շատ կարևոր է, և այդ բանակցողի դերակատարմամբ էր, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ըստ էության, ՀՀ բանակցողները զրոյացրին 1991 թ. անկախության հանրաքվեն, զրոյացրին 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած ՀՀ Անկախության հռչակագիրը»:

Դիտարկմանը՝ արդյոք շարժվո՞ւմ ենք Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան գործընթացների առանձնացման ճանապարհով, վարչապետն արձագանքեց՝ եկել են եզրակացության, որ օբյեկտիվորեն ճիշտ ընթացքը դա է:

Նիկոլ Փաշինյան - Ինձ համար շատ դժվար է, միշտ էլ դժվար է եղել: Արցախի ժողովրդի համար էլ, ամեն անգամ, երբ բանակցային փուլ է սկսվում, այնտեղ լարվածություն է առաջանում`«մեր թիկունքի հետևում գործարք է տեղի ունենում», թեպետ ասել ենք՝ Արցախի թիկունքում երբեք բան չենք անի: Այո՛, երբեմն Ադրբեջանն ասում է` մենք չենք ուզում Հայաստանի հետ Արցախի հարց քննարկել, և սա նոր դիրքորոշում չէ Ադրբեջանի համար, մենք էլ ասում ենք` շատ լավ, եթե կա այդ լարվածությունը, քննարկեք Ղարաբաղի հետ, և կարծես այս մոտեցումը ԼՂ-ի համար էլ կարող է լինել ընկալելի:


ՉԵԽԻԱՅՈՒՄ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառմանն արդյոք Փաշինյան-Էրդողան հանդիպում կլինի՞: Այս հարցի պատասխանը դեռևս հստակ չէ:

Նիկոլ Փաշինյան - Դա կախված է մի քանի հանգամանքից, այդ թվում՝ ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքներից: ԵՄ-ի կողմից կազմակերպվող՝ ավելի լայն միջոցառում, որտեղ հրավիրված ենք, ենթադրում եմ՝ Թուրքիան էլ է հրավիրված, մենք էլ: Մենք պետք է որոշում կայացնենք այդ գագաթնաժողովին մասնակցելու և ինչ մակարդակով մասնակցելու վերաբերյալ: Երկրորդ խնդիրն է` հանդիպումը կկայանա՞, թե՞ չի կայանա: Դա երկրորդ խնդիրն է, ես Պրահա մեկնելու որոշում ունեմ:


ՓԵԼՈՍԻԻ ԱՅՑԸ ՀՀ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան որևէ երկրի դեմ չէ՝ հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ շրջանակներ այցը ընկալել են որպես Հայաստանի ցանկություն՝ փոխել արտաքին քաղաքական կուրսը:

Նիկոլ Փաշինյան - Արդյոք քննարկվե՞լ է մեր հանդիպումներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման հարցը: Այո՛, իհարկե քննարկվել է: Ուզում եմ հիշեցնել, որ 2019-ից Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, սա չպետք է ընկալել որպես առանձին վերցրած իրադարձություն, բայց, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ շատ կարևոր ու շատ մեծ իրադարձություն էր: Ինչո՞ւ. որովհետև Նենսի Փելոսին երբևէ Հայաստան այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Այցը ոչ թե տարածաշրջանային էր, այլ հատկապես այց էր Հայաստան, և ասվեց, որ դա նաև գնահատանք է Հայաստանի ժողովրդավարությանը: Բայց ես չէի ուզենա այդ այցին հակառուսական կոնտեքստ տանք, որովհետև այդ այցը հակառուսական չի եղել, այդ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ: Եվ, այո՛, չպետք է թերագնահատել այդ քայլը:


ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Հայաստանը նաև Իրանի հետ է սերտ գործակցում՝ հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հնդկական մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, թե Հայաստանը Հնդկաստանից զենք է գնել:

Նիկոլ Փաշինյան - Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզենայի հրապարակային քննարկել: Բայց այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել: Որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել: Ուզում եմ, որ մեր հանրությունն իմանա՝ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Դա հեշտ գործ չէ: Մարդիկ կան, որ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք սա արեցինք, այն արեցինք, ես կուզեի, որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ: 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ պետք չէ շփոթել:

Հայաստանի բանակում ո՛չ բահի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի ու էքսկավատորի խնդիր չկա՝ ընդգծեց վարչապետը՝ նշելով, որ ՊՆ-ում փակ հանդիպման ժամանակ է արձանագրել դա: Ավելին՝ հսկայական ինժեներական աշխատանք է կատարվել:
 
Նիկոլ Փաշինյան - Սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում: Այլ բան, որ ուժերն անհավասար են եղել: Այսօր ես չեմ ասում, որ մեր բանակն ամենալավ, մեր երազած վիճակում է: Այնքան պրոբլեմներ կան մեր բանակում, բայց երբեմն տպավորություններն այնպիսին են, որ ՊՆ-ն բանակի մասին ամենաքիչ մտածող և ամենաքիչ տեղեկացված մարմինն է: Ի՞նչ է նշանակում, որ փողոցում ինչ-որ բան են հավաքում. ես հանձնարարել եմ, որ ճշտեն, հասկանանք՝ ում համար են հավաքում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությա՞նն է նկատի ունեցել, երբ հայտարարել է, թե մեր դաշնակիցներից մեկին հարյուրավոր միլիոն դոլարներ ենք վճարել սպառազինության մատակարարման համար, սակայն այն տեղի չի ունեցել, Փաշինյանն ասաց, եթե հարկ համարեր՝ երկրի անունը հիշատակելու՝ կաներ:


ԱՐԴՅՈՔ ՀՀ-Ն ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ՀԱՊԿ-ԻՑ

Վերջին իրադարձությունների ֆոնին Հայաստանը պատրաստվո՞ւմ է արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալ: Վարչապետի խոսքով՝ ՀԱՊԿ գործընկերների հետ շփման ժամանակ նման մտավախություն լսել է:

Նիկոլ Փաշինյան - Իմ արձագանքն այն էր, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իրականում սա ամենևին բառախաղ չէ: Աշխատանքային մակարդակով բազմիցս ՀԱՊԿ-ի ներսում խոսել եմ, բայց հիմա պատեհ է, որ հրապարակային խոսեմ դրա մասին, երբ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, որովհետև ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է: Մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է: Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, այդ ժամանակ, բնականաբար, դիմեցինք ՀԱՊԿ-ին, և մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ»:


ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին, ընդգծեց՝ երկարաժամկետ կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը կարևոր նպատակներից մեկն է անաչառ տեղեկություն փոխանցելու համար միջազգային կառույցներին:

Նիկոլ Փաշինյան - Այս տրամաբանությունը բխում է նրանից, որ երբեք Ադրբեջանը չի ասում՝ ես խախտեցի զինադադարը: Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ-որ սադրանք է եղել և այլն: Բնականաբար, մենք այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ քանի որ սա շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունն ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը:

Վարչապետն անդրադարձավ նաև գերիների հարցին՝ նշելով, որ այդ թեմայով ասված ցանկացած բան հնարավոր է վնասի գերիների վերադարձի գործին, սակայն հավաստիացրեց՝ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումների քանակ55
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026
  • Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին 12:4314 Սեպ, 2026
  • Կանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial Times 12:3014 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը 12:2414 Սեպ, 2026
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով 12:1514 Սեպ, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0714 Սեպ, 2026
  • Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը 12:0114 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5314 Սեպ, 2026
  • Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու 11:4814 Սեպ, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը 11:3714 Սեպ, 2026
  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը 11:3214 Սեպ, 2026
  • Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին 11:2814 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015