• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 3 ոսկե և 6... 18:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:3426 Սեպ, 2022

Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան - Մակրոն հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին: Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները: ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը:

Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք:

Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար, և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը:

Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո, և պետք է դրանք վերսկսել:

Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար: Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին, և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում:

Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Նախագահ Ալիևը, ում հետ մոտակա ժամերին կզրուցեմ, նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ: Սակայն անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո:

Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս: Մի քանի րոպեից վարչապետ Փաշինյանի հետ կանրադառնանք տեղում իրավիճակին, ինչպես նաև, թե ինչպես ամրապնդել զինադադարը նոր էսկալացիայից խուսափելու համար և վերսկսել բանակցությունները: Կարծարծենք նաև մի շարք հարցեր` տեսնելու, թե ինչպես Ֆրանսիան Եվրամիության և մյուս գործընկերների հետ կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Խոսքս վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային, մենք խոսեցինք այդ մասին նաև Բրյուսելում:

Կքննարկենք նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործողությունները: Գիտեմ, որ վարչապետը կարևոր հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Կարող ենք այդ մասին նույնպես զրուցել: Կանդրադառնանք նաև շատ կարևոր մի հարցի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է, և գիտեք, որ Ֆրանսիան այս հարցում նույնպես ստանձնում է պարտավորություններ: Այս գործընթացը խիստ էական է տարածաշրջանի համար:

Ի վերջո, մենք նաև կքննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Նյու Յորք այցից հետո Փարիզ գալու համար, որպեսզի կարողանանք խոսել, քննարկել հարցեր:

Եվս մեկ անգամ ընդգծում եմ Ֆրանսիայի հանձնառությունը` Ձեր երկրի և ողջ տարածաշրջանի համար խաղաղության և կայունության հասնելու գործում:

Ողջունում եմ Ձեր պատասխանատվության զգացումը և Ձեր դիրքորոշումը` ամեն ինչ անելու, որպեսզի խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ, որպեսզի Ձեր երկիրն ունենա հանգիստ և խաղաղ սահմաններ: Շնորհակալություն»:

Իր հերթին` վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրավերի և ջերմ ընդունելության համար: Նման հանդիպումները հնարավորություն են տալիս էլ ավելի արդյունավետ դարձնել Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Կարծում եմ, ինչպես արդեն նշեցիք, պարոն նախագահ, այսօր ավելի շատ կկենտրոնանանք միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա:

Ֆրանսիան նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի օրակարգում նաև Ֆրանսիայի ու անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ ընդգրկվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի թեման: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, և հարցը շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի օրակարգում:

2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ: Այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իմ ունեցած ելույթում:

Ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին` այս դիրքորոշումն արձանագրելու համար: Ուզում եմ միջազգային մեր գործընկերների և մեծարգո նախագահ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն:

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ:

Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն, ըստ էության, դառնում են պետական սահման, և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել: Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:

Համզոված եմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հարցը պետք է շարունակի պահել ուշադրության կենտրոնում, և այս հարցով ակնկալում եմ նախագահող երկրի աջակցությունը:

Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը` համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:

Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը:

Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Մեծարգո նախագահ, հարգելի լրագրողներ, գործընկերներ, շնորհակալ եմ»:

 

Դիտումների քանակ2070
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026
  • Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին 13:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Իմ դիրքորոշումը հստակ է. ԱԺ նախագահը՝ Հաջիևի հայտարարությունների մասին | 14.09.2026 13:0014 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը 12:5714 Սեպ, 2026
  • Եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, դիմեք «Այլևս չենք հանդուրժում» շարժման կենտրոն. Աննա Հակոբյանը նշել է հեռախոսահամարները 12:4914 Սեպ, 2026
  • Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին 12:4314 Սեպ, 2026
  • Կանադան մտադիր է միանալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ վարկին. Financial Times 12:3014 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը 12:2414 Սեպ, 2026
  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով 12:1514 Սեպ, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0714 Սեպ, 2026
  • Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների իրականացման ընթացքը 12:0114 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5314 Սեպ, 2026
  • Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու 11:4814 Սեպ, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը 11:3714 Սեպ, 2026
  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը 11:3214 Սեպ, 2026
  • Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին 11:2814 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը 11:1514 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015