• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող որևէ երկիր չի զարգանում. Կոպալյան Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության... 20:48
Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից արտաքսված քաղաքացիների թվով երկրորդ տեղում է. «Հարևաններ» Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից... 20:23
Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:4518 Սեպ, 2022

Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետ Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է.

«Տիկին խոսնակ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ջերմորեն ողջունել ձեզ մեր երկրում, մեր կառավարությունում։ Սա իսկապես աննախադեպ այց է ԱՄՆ-ից Հայաստան, և մենք գնահատում ենք դա: Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել անձնապես Ձեզ, տիկին խոսնակ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Ձեր անձնական ջանքերի և ներդրման համար, ինչպես նաև Ձեր պատվիրակության ջանքերի համար։

Դա իսկապես բարձր է գնահատվում, և նույնիսկ միայն այդ փաստը հաշվի առնելով, բոլոր հայերը Ձեզ համարում են Հայաստանի վստահելի ընկեր: Բայց ես ցանկանում եմ շարունակել երախտագիտության խոսքերը, որովհետև ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ-ի աջակցության համար, քանի որ դա նույնպես շատ կարևոր է մեզ համար։

Մենք տեսնում ենք ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու մեր երկրում ժողովրդավարական օրակարգին։ Ցանկանում եմ հայտնել մեր նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, չնայած այն հանգամանքին, որ, ինչպես տեսնում եք, դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ։

Եվս մեկ փաստ, որ կցանկանայի նշել. մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ։ Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձևակերպումները գնահատելի են, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։

Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, և մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը։

Տիկին խոսնակ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը։ Վստահ եմ, որ այսօր կկարողանանք արդյունավետ բանակցություններ վարել։

Շատ ուրախ եմ այս հնարավորության համար»։

Իր հերթին Նենսի Փելոսին նշել է. «Շատ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ողջույնի ջերմ խոսքերի և այս պատվիրակության անդամ իմ գործընկերների կողմից կատարված հսկայական աշխատանքի գնահատման համար: Աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հակազդեցությունը Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում, և բոլոր մնացած առումներով մենք Հայաստանի ընկերն ենք։ Մենք այստեղ ենք՝ հարգելով Ձեր կառավարությունը։

Անցած տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք գնահատվեցին ազատ և արդար, և Ձեր հրաշալի հաղթանակը պատերազմի և այլ հանգամանքների պայմաններում։ Եվ բանը նրանում է, որ երբ մենք սովորաբար այցելում ենք որևէ երկիր, դա հարգանք դրսևորելու, լսելու և սովորելու նպատակ է ունենում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ԱՄՆ-ից Հայաստան եկած այս պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը, հարգանք՝ Ձեր կառավարության և սեր՝ Հայաստանի ժողովրդի հանդեպ։

Շնորհակալություն հյուրընկալության համար»:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը ժողովրդավարության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին:

 

Դիտումների քանակ181
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ 10:1015 Մայ, 2026
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը 10:0415 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի փոխտեղակալի հետ | 15.05.2026 10:0015 Մայ, 2026
  • ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 1861-ով ավելի 09:5415 Մայ, 2026
  • Օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեություն է կասեցվել 09:4015 Մայ, 2026
  • Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար 09:2415 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:5715 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է 08:2715 Մայ, 2026
  • Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորությունները 08:1915 Մայ, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0715 Մայ, 2026
  • Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը 01:3115 Մայ, 2026
  • Հրազդանը 15 տարի ղեկավարած, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը մեղադրյալի աթոռին է 00:5515 Մայ, 2026
  • Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը 00:4915 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի համար ամենակարևորն աշխատատեղեր ստեղծելն է 00:3515 Մայ, 2026
  • «Հաջողակից սկսնակին» ծրագրի 4-րդ՝ «Միմյանցից ոգեշնչված» փուլն աննախադեպ մեծ թվով շահառուներ ունի՝ 254 մասնակից 00:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ-Չինաստան բանակցությունները գերազանց են անցել. Թրամփ 00:1515 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սահմանդարական մեծամասնություն ունենալը շատ իրատեսական է համարում 23:4214 Մայ, 2026
  • Ջրի տարաներ, նավակ, մուրճ ու բահ, բռնցքամարտի ձեռնոցներ. «Բոլորին դեմ եմ»-ի «ջուր ծեծելու» ակցիան 23:1114 Մայ, 2026
  • Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին․ Ավանեսյանը՝ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցածի մասին 23:0214 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի 22:5814 Մայ, 2026
  • 6-7 տոկոս ձայն ստանալու հնարավորություն ունենք. «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը 22:4114 Մայ, 2026
  • «Նոր ուժ» կուսակցության մինիմում ու մաքսիմում նպատակները 22:2714 Մայ, 2026
  • Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 22:2014 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Պետրոսյանի հետ 22:0214 Մայ, 2026
  • Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը 21:5314 Մայ, 2026
  • Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ 21:4614 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակչում SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո․ ուղիղ միացում Ավստրիայից՝ 23։00-ին 21:3914 Մայ, 2026
  • Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 21:2514 Մայ, 2026
  • Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. 5-րդ գիտաժողովը՝ Դիլիջանում 21:1814 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Կաշառք և ընտրակաշառք, ձերբակալություններ ու փախուստի փորձ. իրավապահների արձանագրումները 21:0014 Մայ, 2026
  • Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը 20:5914 Մայ, 2026
  • Գլենդեյլը՝ մշակութային երկխոսության խաչմերուկ 20:5614 Մայ, 2026
  • Մայիս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5214 Մայ, 2026
  • Հարկային նոր փոփոխություններ՝ մի շարք քրգործեր կկարճվեն 20:4714 Մայ, 2026
  • Ես ո՞ւմ համար եմ, գիտե՞ս: Քոչարյանի համար եմ. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 20:4214 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.05.2026 20:3714 Մայ, 2026
  • ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումը. ֆոն դեր Լայեն 20:3214 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 14. 2026 20:2714 Մայ, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. Արաղչի 20:2114 Մայ, 2026
  • Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին 20:1614 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել 20:1314 Մայ, 2026
  • ՓՄՁ ոլորտը՝ Հայաստանում. խնդիրներն ու զարգացման հեռանկարը 20:0614 Մայ, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին. կան զոհեր 19:5814 Մայ, 2026
  • «Արտույտիկ». ժողգործիքների նորաստեղծ անսամբլ՝ Էջմիածնում 19:4914 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը նախատեսվում է խստացնել. Ալեն Սիմոնյան 19:4114 Մայ, 2026
  • Պեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները 19:3114 Մայ, 2026
  • Օտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում 19:2414 Մայ, 2026
  • Սահմանվում են կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները 19:1314 Մայ, 2026
  • Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել 19:0214 Մայ, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը և Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային բարեփոխումները 18:5314 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել է 18:4914 Մայ, 2026
  • Կկանոնակարգվի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը 18:4014 Մայ, 2026
  • Պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ ասելով, որ այն Սամվել Կարապետյանին է պատկանում. միջադեպ Տաշիրում. կա ձերբակալված 18:2214 Մայ, 2026
  • 49-ամյա տղամարդը 50 հազար դրամ ընտրակաշառք է տվել, ձերբակալման ժամանակ մեքենայով փորձել է դիմել փախուստի 18:1914 Մայ, 2026
  • Փրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներին 18:0314 Մայ, 2026
  • Հայ խաղաղապահների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառում՝ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ 17:4714 Մայ, 2026
  • Ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք 17:3214 Մայ, 2026
  • Կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը 17:0814 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | «Իրեն ասի՝ վլաստը, որ փոխվի, քո հետ էդ վախտ կխոսեմ». գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0014 Մայ, 2026
  • Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերել 16:5414 Մայ, 2026
  • Առողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ 16:4114 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է ԿԸՀ․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 16:2914 Մայ, 2026
  • Թրամփն ու Սին անդրադարձել են Թայվանի խնդրին 16:2214 Մայ, 2026
  • Թունյանն ընդունել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը 16:0814 Մայ, 2026
  • «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ». տեղի է ունեցել ծրագրերի ամփոփիչ համաժողովը 16:0214 Մայ, 2026
  • Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում է 15:4914 Մայ, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել 15:4614 Մայ, 2026
  • Առճակատումը վնասում է թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին. Սի 15:3614 Մայ, 2026
  • Նոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև 15:2414 Մայ, 2026
  • Հովհաննես Սարգսյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ 15:1414 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. ապրիլ ամսվա արդյունքները հրապարակվել են 15:1214 Մայ, 2026
  • 2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը 15:1114 Մայ, 2026
  • Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայն․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 15:0914 Մայ, 2026
  • Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետ 15:0514 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալ. Գյումրիում աղմկահարույց գործի ընթացքը 15:0014 Մայ, 2026
  • Հանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ 14:5814 Մայ, 2026
  • Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել 14:4614 Մայ, 2026
  • Իրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համար 14:3714 Մայ, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել 14:3414 Մայ, 2026
  • Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունը 14:2214 Մայ, 2026
  • Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում 14:0914 Մայ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0014 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 13:5814 Մայ, 2026
  • COP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումից 13:4714 Մայ, 2026
  • Լատվիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 13:4114 Մայ, 2026
  • Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին 13:3814 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:2714 Մայ, 2026
  • Ժնևում ներկայացվել է Դեբեդ-Խրամի անդրսահմանային գետավազանում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընթացքը 13:1314 Մայ, 2026
  • Էրդողանը ժամանել է Ղազախստան 13:0114 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | YouTube-ի նոր քաղաքականությունը Հայաստանում․ դիտումները վերածվում են եկամտի 13:0014 Մայ, 2026
  • Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն 12:4214 Մայ, 2026
  • www.esc.vote-ում սկսվել է քվեարկություն Եվրատեսիլին չմասնակցող երկրների համար․ ինչպես քվեարկել Հայաստանի օգտին 12:3714 Մայ, 2026
  • Պետական աջակցություն կտրվի առավելագույնը 300-ի փոխարեն մինչև 1000 գլուխ տոհմային կենդանու ձեռքբերման համար 12:3414 Մայ, 2026
  • Անչափահաս աղջկա առևանգման և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքով մեղադրական վերդիկտ է կայացվել․ գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը 12:3214 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը 12:2614 Մայ, 2026
  • 186 մլն դրամի վերաբաշխում կկատարվի կլաստերային դպրոցներ տանող 14 ճանապարհների վերականգնման համար 12:1814 Մայ, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ 12:1114 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե 12:0914 Մայ, 2026
  • Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ կսահմանվի. ոլորտները հայտնի են 12:0614 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ 12:0214 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015