ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ այն հարցին, թե ո՛ր դեպքում Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Եթե Ադրբեջանը պիտի առաջնորդվի այն հոխորտալից սկզբունքով, որ իմ սահմանն այնտեղ է, որտեղ ես կանգնեմ, մենք ուրեմն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում: Եթե նրանք դուրս կգան, կկանգնեն Խորհրդային Միության սահմանի վրա, որ լեգիտիմ սահման է, մենք իր տարածքային ամբողջականությունը կճանաչենք: Եթե ոչ՝ չենք ճանաչի, և կապ չունեն այստեղ ռազմական բալանսը, ով ինչքան զենք ունի, ինչքան դաշնակից, ում դաշնակիցն է լավը, ումը՝ վատը:
Հիմա Ադրբեջանը փաստացի ասում է՝ եկեք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչեք, ներառյալ այն տարածքները, որոնք հիմա ապօրինի օկուպացրել եմ, ճանաչեք իմ մաս:
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունի կոնկրետ տարածք: Եթե Ադրբեջանը մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ես հենց այսօր այդ հենքի վրա պատրաստ եմ գալ համաձայնության»,- ասաց վարչապետը: