• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Սարգսյանի և Դավիթ Հայրապետյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Հայկ Սարգսյանի և Դավիթ... 23:01
Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին որևէ հարցում մեղավոր չի ճանաչում, որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ Հռոմի կանոնադրության մասին ՍԴ... 21:13
Օրը՝ 60 վայրկյանում Օրը՝ 60 վայրկյանում 22:06
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:5405 Սեպ, 2022

Որոշ մասնագիտությունների դեպքում ծառայությունից տարկետման հնարավորություն. ԱԺ-ն քննարկել է նախագիծը

Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են խստացնել զենք ունենալու մասին գործող կարգը: Ըստ նոր նախագծի՝ առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերել ցանկացողը պարտավոր է նախ տիրապետել դրա հետ վարման կանոններին, անցնել պարապմունք Կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական կազմակերպություններում, ստանալ հավաստագիր և նոր միայն դիմել ոստիկանություն՝ այն օրինական գրանցելու համար:

Համահեղինակ Գաբրիելյանը վստահ է՝ սա ուղղված է դաշտը կանոնակարգելուն, զենքի նկատմամբ պատասխանատվության ձևավորմանը:

Վիլեն Գաբրիելյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Ներկայիս օրենքով` 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին կարող է դառնալ Որսորդմիության անդամ, համապատասխան բուժզննման մասին երկու թուղթ բերել, հայերեն ասած՝ «նարկո-պսիխո»-ն, դիմել ոստիկանություն և ստանալ թույլտվություն: Առաջարկվող նախագծով 18 տարեկանը մնում է, բայց քննական կարգով է դառնում և բուժզննումով, և 21 տարեկանից սկսած` կարող է նաև ակոսափող ձեռք բերել:

Նախագծին նախորդած քննարկումները, թե զենք կրելն ազատականացվում է, ատրճանակն էլ դառնալու է հասանելի, իրականությանը չեն համապատասխանում՝ շեշտեց համահեղինակը: Նշեց՝ ատրճանակ ունենալու իրավունք տրվելու է միայն ուժային կառույցներում 20 տարի ծառայած միջին ու բարձր դասի սպայակազմին:

Այն, որ ոլորտը կարգավորման կարիք ունի, ըստ պատգամավորի, ցույց տվեց նաև 2020-ի պատերազմին հաջորդած ժամանակը: 44-օրյայից հետո կրկնապատկվել է զենքի թույլտվություն ստանալու համար ոստիկանություն դիմած անձանց թիվը:

Համահեղինակներից Արմեն Խաչատրյանն էլ է վստահ՝ գործող կարգավորումը չի արտացոլում ներկա իրավիճակը:

Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Մենք խնդիր ունեինք պատերազմից հետո, երբ որ մեզ ազգաբնակչությունը իրական հարց էր բարձրացնում, հատկապես սահմանամերձ բնակիչները, որոնք հիանալի տիրապետում են զենքին և այլնին, բայց ասում էին` ինչու մենք պետք է պարտադիր 5 տարի որսորդ լինենք, հետո ունենանք ակոսափող և այլն, և այստեղից ծնվեց նաև այս օրենքում լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Խաչատրյանի բնորոշմամբ՝ ակոսափող հրացան ունենալուց առաջ 5 տարի պարտադիր որսորդմիության անդամ լինելու պահանջը ձևական էր, այն հանվել է: Բայց փաթեթով սահմանվել է՝ զենք ունեցողը 5 տարին մեկ պարտադիր բուժզննություն պետք է անցնի, վստահեցնի, որ զենք ունենալուն խոչընդոտող հիվանդություններ ու ֆիզիկական թերություններ չունի: Տվյալները կվերահսկի ոստիկանությունը:

Պաշտպանության հարցերի հաձնաժողովի նախագահն էլ շեշտեց՝ նախագիծը կարևոր է նաև անվտանգային միջավայրի ձևավորման համար:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Էս օրենքը հանում ենք, որպեսզի մեր ժողովուրդն ի վիճակի լինի նաև պաշտպանության հարցեր լուծելու: Այդպիսի փորձ ունեն աշխարհի շատ երկրներ` անկախ նրանից, որ էդ զենքերը մեկ-մեկ կրակում են, բայց կրակում են ապօրինի զենքերով, իսկ հիմա խոսքը զենքերի օրինականացման, դաշտը վերահսկելի դարձնելու մասին է: Մեր պետական ինստիտուտների համար բացում ենք շատ բարդ իրողություններ: Ստանդարտները պետք է ատամներով ձևավորենք, որովհետև եթե ստանդարտները բացակայում են, դրանք վերածվում են «սուրմալու»-ների:

Փաթեթով կարգավորվելու է նաև որպես պարգև հանձնված զենքերի օգտագործումը: Դրանց սեփականատերերն էլ կանցնեն հավաստագրման կարգով՝ նշեց համահեղինակը: Նախագիծը ստացավ գլխադասային հանձնաժողովի հավանությունն ու ընդգրկվեց աշնանային նստաշրջանի առաջին լիագումարի օրակարգում: Եթե փոփոխություններն ընդունվեն, նոր կարգը կգործի 2023-ի հունվարի 1-ից:

Հանձնաժողովն այսօր հավանություն տվեց նաև Կառավարության կրթական նախաձեռնությանը: Բացի այսօր գործող կարգավորումներից, ըստ նախարար Դումանյանի, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար նպատակային մասնագիտություններով սովորող ուսանողները:

Բուհերը, տեղերն ու կարգը կսահմանի գործադիրը՝ ապահովելով կրթության շարունակականությունը: Ոլորտի ղեկավարը նկատում է` դրա դիմաց, սակայն, կենթադրվի փոխադարձ պարտավորություն, որը ևս կսահմանվի հետագայում:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Պետությունն ակնկալում է որպես մասնագետ աշխատանք, ծառայություն երկրին, քո մասնագիտական դաշտում, ինֆորմատիկ ես, ՊՆ է պետք, գնա ՊՆ, Կառավարությանն է պետք, գնա, արա, էսօր Կառավարություն կարո՞ղ ենք բարձրակարգ ՏՏ մասնագետ բերել. չենք կարող:

Նախագծով կփոփոխվի նաև տարկետում ստանալու տարիքային շեմը՝ 27-ից դառնալով 28: Գիտությամբ զբաղվել ցանկացող տղաներն այս կերպ կհասցնեն պաշտպանել թեկնածուականը, ստանալ գիտական աստիճան, ինչը չէին հասցնում դպրոցի 12-ամյա դառնալուց հետո: Դումանյանը վստահ է՝ սա չի կարող դառնալ հնարավորություն բանակից խուսափողների համար: Պատգամավորների մտահոգությունները նախարարը փարատեց, շեշտեց՝ Կառավարությունը մանրամասն պլանավորել է գործընթացը` հաշվի առնելով կրթական ու անվտանգային խնդիրների փոխկապակցված լինելը:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ51
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 23:2101 Ապր, 2023
  • Հայաստանի աշխատատեղերի 31.6 տոկոսը ապահովում է 305 խոշոր կազմակերպություն 23:1801 Ապր, 2023
  • ԱՄՆ-ում պտտահողմերի պատճառով 10-ից ավելի մարդ է զոհվել 22:5401 Ապր, 2023
  • Ապրիլի 2-ի եղանակային կանխատեսումները 22:3601 Ապր, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում 22:0601 Ապր, 2023
  • Մեքսիկացի սենատորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 21:5101 Ապր, 2023
  • Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին որևէ հարցում մեղավոր չի ճանաչում, որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ 21:1301 Ապր, 2023
  • 3 անշարժ գույք, 12 հազար դոլար. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հայտարարագիրը 21:0901 Ապր, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 01.04.2023 21:0001 Ապր, 2023
  • «Յուէսէյ Ավտոէքսպորտ ԲՍԵ» ընկերությունը 2022-ին 4 մլրդ 806 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 20:5801 Ապր, 2023
  • ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ 20:5201 Ապր, 2023
  • «Սասունցի Դավիթ» էպոսի քոչարյան շարքը ցուցադրվեց Հրազդանում 20:4401 Ապր, 2023
  • Դասավանդման նորարար մեթոդներ՝ բուհերում․ վերապատրաստվում են դասախոսները 20:3801 Ապր, 2023
  • Վանաձորի մի քանի շենքում կոյաջրերը բակեր, նկուղներ ու ավտոտնակներ են լցվում 20:3201 Ապր, 2023
  • Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ 20:2501 Ապր, 2023
  • Լոռու, Տավուշի և Շիրակի զբոսաշրջային հնարավորությունները՝ մեկ հարթակում 20:2101 Ապր, 2023
  • Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Բեյրութում նշել է հիմնադրման 95-ամյակը 20:2101 Ապր, 2023
  • Եգիպտոսը հանդես է գալիս Սիրիայի ամբողջ տարածքի նկատմամբ Դամասկոսի ինքնիշխանության վերականգնման օգտին. Շուքրի 20:1401 Ապր, 2023
  • Լինելու է արդար մոտեցում և պայմանների բարելավում բոլորի համար. Տիգրան Ավինյանն այցելել է վթարային շենքեր 20:0901 Ապր, 2023
  • Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում տեղի է ունեցել Համլետ Մանուկյանի պարգևատրման հանդիսավոր արարողությունը 19:5601 Ապր, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև շարունակվում է դիվանագիտական առճակատումը 19:5101 Ապր, 2023
  • ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով 19:4101 Ապր, 2023
  • Սիրային խառնաշփոթ՝ երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում 19:3201 Ապր, 2023
  • Հայաստանում ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով 19:2001 Ապր, 2023
  • ԵԱՏՄ երկրներում արտադրված տրանսպորտային տեխնիկան ՌԴ-ում կգրանցեն միայն էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում 19:0401 Ապր, 2023
  • Բանակցությունները հնարավոր կլինեն, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից. Զելենսկի 18:5101 Ապր, 2023
  • Բուսաբանական այգում էկոկրթական ծրագիրը շարունակվում է նաև գարնանը 18:4701 Ապր, 2023
  • Մարմնամարզության երիտասարդական ԱԱ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել 18:3401 Ապր, 2023
  • Աուտիզմ ունեցող երեխաներին պետք է ինտեգրել հանրությանը 18:1701 Ապր, 2023
  • Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը 18:0601 Ապր, 2023
  • Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձն է 17:5401 Ապր, 2023
  • Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել 17:3901 Ապր, 2023
  • Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ 17:2701 Ապր, 2023
  • Հրատարակիչներն ուզում են տպագրել իրենց ներկայացրած դասագրքերը. ԿԳՄՍՆ-ն կհայտարարի առանձին մրցույթ 17:1601 Ապր, 2023
  • Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 17:0201 Ապր, 2023
  • Լուրեր 17:00 | 01.04.2023 17:0001 Ապր, 2023
  • Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար 16:4701 Ապր, 2023
  • Բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքների հարցը՝ հանձնաժողովի օրակարգում 16:4001 Ապր, 2023
  • 2024-ից ձկնարտադրողները պետք է կիրառեն ջրամաքրման նոր համակարգեր 16:2901 Ապր, 2023
  • Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանը՝ բազմաժանր ու մրցակցային 16:1801 Ապր, 2023
  • Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը 16:0701 Ապր, 2023
  • Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով 15:5801 Ապր, 2023
  • Ռուսաստանը մտադիր է թույլ չտալ, որ միջուկային պատերազմ սկսվի 15:4601 Ապր, 2023
  • Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը 15:3201 Ապր, 2023
  • Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ 15:1701 Ապր, 2023
  • Գլխուղեղի կաթվածի պետական ծրագրից Գյումրիում օգտվել է 600-ից ավելի բուժառու 14:5801 Ապր, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից 14:4201 Ապր, 2023
  • Սի Ծինփինն ու Վոլոդիմիր Զելենսկին կարող են հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ 14:1401 Ապր, 2023
  • Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են ՄՍԾ Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակիցն ու ևս երկու անձ 14:0301 Ապր, 2023
  • ՆԱՏՕ-ի Արևելյան թևի երկրները կոչ են արել ուժեղացնել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը 13:4701 Ապր, 2023
  • 15 անշարժ գույք Արարատի մարզում, 58,5 մլն դրամ. Մասիսի նախկին քաղաքապետի վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ 13:2401 Ապր, 2023
  • Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը 13:0901 Ապր, 2023
  • Լուրեր 13:00 | 01.04.2023 13:0001 Ապր, 2023
  • Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ 12:4501 Ապր, 2023
  • Հրապարակվել է դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը 12:3301 Ապր, 2023
  • Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները 12:2101 Ապր, 2023
  • Տեղ-Կոռնիձոր հատվածում իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ 11:5801 Ապր, 2023
  • Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը 11:4601 Ապր, 2023
  • ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա զոհ 11:1101 Ապր, 2023
  • Դատախազությունում քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների լուծման ընթացքը 11:0401 Ապր, 2023
  • Մաղթում եմ, որ ասորական մշակույթի ժառանգորդները պահպանեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը. Նիկոլ Փաշինյան 10:4701 Ապր, 2023
  • Ապարանի, Ախուրյանի ճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է 10:0401 Ապր, 2023
  • Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ 09:3301 Ապր, 2023
  • ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ 09:2701 Ապր, 2023
  • 60 հրատարակություն Մատենադարանում՝ վերջին 5 տարում 09:1401 Ապր, 2023
  • Նախագծային ուսուցում՝ իրական խնդիրների լուծման միջոցով 08:4101 Ապր, 2023
  • Մեկնարկում է «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը 08:1801 Ապր, 2023
  • «Համակենտրոնացումից» առաջ տնտեսվարողները պետք է ՄՊՀ-ում հայտարարագրեն գործարքը 01:0301 Ապր, 2023
  • Ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունն ավելի քան 80 միլիարդ դրամի վնաս է կրել 00:3301 Ապր, 2023
  • Ամերիկյան դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման ծրագիրն ընդլայնվում է 00:0101 Ապր, 2023
  • ԱԺ այսօրվա միջադեպը քրեաիրավականից բացի, պիտի ունենա քաղաքական հետևանք ողջ խմբակցության համար. ՔՊ 23:3431 Մար, 2023
  • Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունն աճում է. կողմերը հրապարակային մեղադրանքներ են հնչեցնում 23:3031 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015