Օգոստոսի 25-ին՝ ժամը 14-ին, Սևանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։
Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասել են դեպքի վայր, հայտնաբերել և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։
Դանակահարված տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվել։
31-ամյա օտարերկրացին ներկայացվել է քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը։
Կատարվում է նախաքննություն։