Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է: Զբոսայգու հարևանությամբ գտնվող շուկայում առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 07.00-ից:
Շուկայի տարածքն առանձնացվել էր մի քանի տարի առաջ, բայց առևտրականներն ապրանքն իրացնելու համար ընտրում էին մարդաշատ մայթերն ու խանութների հարակից տարածքները՝ զբաղվելով բացօթյա ապօրինի առևտրով: