«Սուրմալու» առևտրի կենտրոնում վերջին երկու օրվա աշխատանքներն է ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալը: Հովհաննես Եմիշյանի խոսքով՝ որևէ տեղանքի առումով ինչ-որ տեղեկություն ստանալու դեպքում այդ հատվածում ուսումնասիրություն է կատարվում, որոնողական աշխատանքներ են իրականացվում:
Հովհաննես Եմիշյան (ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ) - Բոլոր հավանական տեղերը նայում էինք, այսինքն՝ մենք չէինք բացառում ոչ մի տեղ: Բայց քանի որ այդ հարկից փլուզում էր եղել նկուղ, նկուղի հատվածն էլ էինք նայել: Բացի դրանից, հենց այդ գտնվելու վայրում՝ պահեստային տարածքում, բարձր ջերմաստիճան էր եղել, մենք 20 ժամից ավելի այդտեղ հրդեհաշիջում էինք անում:
Ամբողջ տարածքում այնքան շատ է եղել մոխիրը, որ հարկերում 1-1,5 մետր մոխիր է եղել, բայց իրականացնում էինք որոնում. եթե մտածեինք, որ վերջնականապես չէինք կարողանում գտնել, ապա աշխատանքները կդադարեցնեինք: