Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային ՀՀ մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալ:
.jpg)
Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիս քաղաքում անցկացվել է աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:
.jpg)
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալների։
.jpg)
Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արտավազդ Հարությունյանը և Մարի Հայրապետյանը։
.jpg)
Հայաստանի թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ԵՊՀ դասախոս Արուսյակ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմն աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե մեդալների և 2 գովասանագրի։