Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված անձն ինքնասպան է եղել. ոստիկանները հայտնաբերել են նրա դին։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ անհետ կորած է համարվում 2 անձ։
Տեղի է ունեցել Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։
ԵԱՏՄ-ն ազատ առևտրի շուրջ բանակցություններ կսկսի Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ. Պանկին։
Ռուսաստանցիների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը «նացիստական քաղաքականության դրսևորում» է. Շոյգու:
Պորտուգալիայի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել ռուսաստանցիների համար Եվրամիություն մուտքի արգելքին։
Իրանը հրաժարվել է միջուկային գործարքի շրջանակներում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցները հանելու պահանջից։
Բայդենը հանձնարարել է Ուկրաինային 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել։
Մեծ Բրիտանիայում ավելի քան 45 հազար երկաթուղային աշխատողներ գործադուլ են հայտարարել։
Թուրքիայում շղթայական ավտովթարը 16 մարդու կյանք է խլել։