• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող որևէ երկիր չի զարգանում. Կոպալյան Բաց հարթակ. Ռուսաստանի ազդեցության... 20:48
Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից արտաքսված քաղաքացիների թվով երկրորդ տեղում է. «Հարևաններ» Վրաստանը 2025-ին ԵՄ երկրներից... 20:23
Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները Ժողովրդավարական համախմբում կուսակցության խոստումները 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:0719 Օգս, 2022

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են եղել Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը  և այլք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ բոլորիդ ողջունելու հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:



Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:



Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Հարգելի՛ ներկաներ,

Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք: Իհարկե, նախորդ տարիները, հետքովիդյան տարին, բազան այդքան էլ մեծ չի եղել, բայց, ամեն դեպքում, սա շատ տպավորիչ ցուցանիշ է, որը, կարծում եմ՝ համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է: Մեր ինտենսիվ հարաբերությունների ֆոնին, երբ վերադառնում ենք և նայում ենք թվերին և տեսնում ենք այսպիսի դրական տենդենցներ, դա իհարկե մեզ ոգևորում է, որ մեր ինտենսիվ հարաբերությունները փորձենք ավելի ինտենսիվ դարձնել:



Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով։



Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակցությանը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի համար Վրաստանը՝ որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։

Պետք է նշեմ, որ երկու երկրների միջև անհրաժեշտ է զարգացնել միջսահմանային համագործակցությունը, որը կանխարգելիչ գործողությունների իրականացման առումով նկատելիորեն նպաստավոր էր հատկապես համավարակային շրջանում։

Մեր երկու երկրների համար կարևոր է մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնումը: Պետք է շարունակենք ջանքեր գործադրել զբոսաշրջության ոլորտում՝ միաժամանակ Հայաստան և Վրաստան այցելուների համար համատեղ զբոսաշրջային փաթեթներ առաջարկելու միջոցով։

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջմարզային և ապակենտրոնացված համագործակցությանը՝ պետք է նշեմ, որ այն ունի զարգացման բավականաչափ մեծ հնարավորություններ: Պետք է դիտարկել միջազգային կառույցների ներգրավումը անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերում:

Ոչ պակաս կարևոր է շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և զբաղվածության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության զարգացումը: Անհրաժեշտ է առավել ակտիվացնել համատեղ միջոցառումների կազմակերպումը, իրականացնել փորձի փոխանակումներ։

Մեծարգո պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,

Վերոնշյալ բոլոր ուղղությունների կենսագործման համար, բնականաբար, անհրաժեշտ են միջգերատեսչական հանդիպումներ, ակտիվ փոխայցելություններ և միջանձնային սերտ կապեր: Իսկ այդ պայմանների ապահովման հարցում կարևոր է անխոչընդոտ և հեշտացված կարգով շփումների իրականացումը, ինչին էլ այսուհետ կնպաստի այս կառույցը, այս կամուրջը:

Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված կողմերին, ֆինանսավորող, նախագծող և շինարարական կազմակերպություններին՝ երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող այս ենթակառուցվածքը իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ գործադրված ջանքերը համապատասխան դրական լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցությանը և մեր երկկողմ եղբայրական կապերին։

Մեզ բոլորիս մաղթում եմ հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետությունների առաջընթացի և մեր երկու ժողովուրդների բարօրության։

Շնորհակալ եմ և շնորհավորում եմ»:

Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,
Հարգելի՛ հյուրեր,

Մենք լավ գիտենք, որ մեր երկրների միջև բարեկամությունը չափվում է բազմաթիվ դարերով: Մեր հարաբերությունը ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ է, այլև նախապայման է ողջ տարածաշրջանի բարեկեցության, կայունության, անվտանգության և զարգացման համար:

Բարեկամության կամուրջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում: Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով 160 մ երկարությամբ քառաշերտ կամուրջը տարածաշրջանում հազվագյուտ նախագիծ է: Նրա գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը կրկնապատկվում է սահմանին, բարելավվում է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի հզորացմանը:

Պարո՛ն վարչապետ,
Թանկանգի՛ն հյուրեր,

Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլև այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում՝ որպես Արևելք-արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս: Ես ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում: Արդեն կառուցել ենք Արևելք-արևմուտք մայրուղու կեսը, ընդամենը երկու տարում դրա բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի: Նման զանգվածային նախագծերի համատեքստում էլ ավելի հրատապ է դառնում անցման կետերի ժամանակակից չափորոշիչներով կամրջի գործարկումը: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ երկու բարեկամ երկրների համատեղ և հաջող համագործակցության համար շատ կարևոր էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությունը, շնորհակալություն բանկի ներկայացուցչին: Այս նախագծի համար տրամադրվել է ավելի քան 7 մլն եվրո: Շնորհակալություն նաև անձամբ բանկի ղեկավարությանը, շնորհակալություն եմ հայտնում նաև շինարարական և վերահսկողական ընկերություններին, արհեստավարժ թիմերին, նախագծի հեղինակներին, ինժեներներին, շինարարներին, բոլորին, ովքեր այս կարևոր նախագծի իրականացմանը մասնակցել են:

Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, որ մեր երկրների միջև նոր բարեկամության կամուրջ ենք կառուցել, և դա պաշտոնապես տոնում ենք: Այս կամուրջը հզորացնում է մեզ, մեր երկրները, ողջ տարածաշրջանը:

Մեկ անգամ ևս շնորհակալություն, մեր երկրներին՝ խաղաղություն, մեր ժողովուրդներին՝ բարեկեցություն և առաջընթաց»:

Բագրատաշեն անցման կետի կամրջի վերակառուցման ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Հյուսիսային սահմանի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2012 թ. նոյեմբերի 23-ին: 2014 թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը համատեղ իրականացնելու նպատակով: Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Կատարվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Տեղադրվել են կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները, կատարվել են ամրանավորման և բետոնացման, մակերեսի ասֆալտապատման աշխատանքներ։ Իրականացվել են լուսավորության և ջրահեռացման համակարգերի մոնտաժման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցները, ասֆալտապատվել են մայթերը և մոտեցնող ճանապարհները, ավարտվել են ճանապարհային նշանների և գծանշման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում անցակետում տեղադրվել է 6 x 10 մ չափերով ՀՀ դրոշը՝ 30 մետր բարձրությամբ մետաղական սյան վրա։ Փաստացի կատարված է պայմանագրային աշխատանքների 100%-ը։ 

Դիտումների քանակ140
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը 16:2519 Օգս, 2022 Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը Քաղաքականություն
  • Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին 16:0019 Օգս, 2022 Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը 16:4215 Մայ, 2026
  • Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը 16:3215 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն նախատեսում է 2027 թվականին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ 16:2115 Մայ, 2026
  • ՍԴ նախագահը, ՄԹ Գերագույն դատարանի նախագահն ու փոխնախագահը Լոնդոնում քննարկել են դատական իշխանության անկախության ապահովման հարցերը 16:0815 Մայ, 2026
  • Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 15:5615 Մայ, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը 15:3915 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ «205-ը՝ 205-ի դիմաց» 15:2915 Մայ, 2026
  • «Ճիշտ ա՝ ես չեմ ընտրելու, բայց պտի չալիշ անենք». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:2315 Մայ, 2026
  • Հայտնաբերվել են 8 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ 15:0815 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Փողերի լվացում, խարդախություն․ Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի գործը 15:0015 Մայ, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի հերթական խմբաքանակը 14:5115 Մայ, 2026
  • ԱՊՊԱ-ն պարտադիր է դառնում նաև մոպեդների համար 14:2715 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել է 14:1215 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:5715 Մայ, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվելու է Դոնալդ Թրամփի պատվին 13:4115 Մայ, 2026
  • Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը 13:2115 Մայ, 2026
  • Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ 13:0815 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Կեղծ աճուրդներ, 26 միլիոն դրամի վնաս․ Հրազդանի նախկին քաղաքապետի գործը դատարանում է 13:0015 Մայ, 2026
  • Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ 12:5615 Մայ, 2026
  • Ուսանողական հաքաթոնն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող թիմերը 12:4415 Մայ, 2026
  • Ռուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է 40 տոկոսով, մասամբ՝ Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառով 12:3315 Մայ, 2026
  • Կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 12:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի նկատմամբ անփոփոխ է. Ռուբիո 12:1915 Մայ, 2026
  • Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից 12:1115 Մայ, 2026
  • Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:0515 Մայ, 2026
  • Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր 11:4415 Մայ, 2026
  • Ռուսաստանի խոշոր հարձակում Կիևի վրա. 21 զոհ, տասնյակ վիրավորներ 11:1115 Մայ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացուն 10:4415 Մայ, 2026
  • Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում 10:3115 Մայ, 2026
  • «Դրախտում մոլորված» գիրքը՝ հեղինակի հայերեն թարգմանությամբ 10:1615 Մայ, 2026
  • Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ 10:1015 Մայ, 2026
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը 10:0415 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի փոխտեղակալի հետ | 15.05.2026 10:0015 Մայ, 2026
  • ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 1861-ով ավելի 09:5415 Մայ, 2026
  • Օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեություն է կասեցվել 09:4015 Մայ, 2026
  • Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար 09:2415 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:5715 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է 08:2715 Մայ, 2026
  • Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորությունները 08:1915 Մայ, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0715 Մայ, 2026
  • Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը 01:3115 Մայ, 2026
  • Հրազդանը 15 տարի ղեկավարած, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը մեղադրյալի աթոռին է 00:5515 Մայ, 2026
  • Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը 00:4915 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի համար ամենակարևորն աշխատատեղեր ստեղծելն է 00:3515 Մայ, 2026
  • «Հաջողակից սկսնակին» ծրագրի 4-րդ՝ «Միմյանցից ոգեշնչված» փուլն աննախադեպ մեծ թվով շահառուներ ունի՝ 254 մասնակից 00:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ-Չինաստան բանակցությունները գերազանց են անցել. Թրամփ 00:1515 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սահմանդարական մեծամասնություն ունենալը շատ իրատեսական է համարում 23:4214 Մայ, 2026
  • Ջրի տարաներ, նավակ, մուրճ ու բահ, բռնցքամարտի ձեռնոցներ. «Բոլորին դեմ եմ»-ի «ջուր ծեծելու» ակցիան 23:1114 Մայ, 2026
  • Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին․ Ավանեսյանը՝ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցածի մասին 23:0214 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի 22:5814 Մայ, 2026
  • 6-7 տոկոս ձայն ստանալու հնարավորություն ունենք. «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը 22:4114 Մայ, 2026
  • «Նոր ուժ» կուսակցության մինիմում ու մաքսիմում նպատակները 22:2714 Մայ, 2026
  • Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 22:2014 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Պետրոսյանի հետ 22:0214 Մայ, 2026
  • Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը 21:5314 Մայ, 2026
  • Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ 21:4614 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակչում SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո․ ուղիղ միացում Ավստրիայից՝ 23։00-ին 21:3914 Մայ, 2026
  • Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 21:2514 Մայ, 2026
  • Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. 5-րդ գիտաժողովը՝ Դիլիջանում 21:1814 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Կաշառք և ընտրակաշառք, ձերբակալություններ ու փախուստի փորձ. իրավապահների արձանագրումները 21:0014 Մայ, 2026
  • Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը 20:5914 Մայ, 2026
  • Գլենդեյլը՝ մշակութային երկխոսության խաչմերուկ 20:5614 Մայ, 2026
  • Մայիս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5214 Մայ, 2026
  • Հարկային նոր փոփոխություններ՝ մի շարք քրգործեր կկարճվեն 20:4714 Մայ, 2026
  • Ես ո՞ւմ համար եմ, գիտե՞ս: Քոչարյանի համար եմ. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 20:4214 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.05.2026 20:3714 Մայ, 2026
  • ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումը. ֆոն դեր Լայեն 20:3214 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 14. 2026 20:2714 Մայ, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. Արաղչի 20:2114 Մայ, 2026
  • Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին 20:1614 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել 20:1314 Մայ, 2026
  • ՓՄՁ ոլորտը՝ Հայաստանում. խնդիրներն ու զարգացման հեռանկարը 20:0614 Մայ, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին. կան զոհեր 19:5814 Մայ, 2026
  • «Արտույտիկ». ժողգործիքների նորաստեղծ անսամբլ՝ Էջմիածնում 19:4914 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը նախատեսվում է խստացնել. Ալեն Սիմոնյան 19:4114 Մայ, 2026
  • Պեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները 19:3114 Մայ, 2026
  • Օտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում 19:2414 Մայ, 2026
  • Սահմանվում են կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները 19:1314 Մայ, 2026
  • Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել 19:0214 Մայ, 2026
  • Փոխվարչապետ Գրիգորյանը և Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային բարեփոխումները 18:5314 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել է 18:4914 Մայ, 2026
  • Կկանոնակարգվի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը 18:4014 Մայ, 2026
  • Պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ ասելով, որ այն Սամվել Կարապետյանին է պատկանում. միջադեպ Տաշիրում. կա ձերբակալված 18:2214 Մայ, 2026
  • 49-ամյա տղամարդը 50 հազար դրամ ընտրակաշառք է տվել, ձերբակալման ժամանակ մեքենայով փորձել է դիմել փախուստի 18:1914 Մայ, 2026
  • Փրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներին 18:0314 Մայ, 2026
  • Հայ խաղաղապահների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառում՝ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ 17:4714 Մայ, 2026
  • Ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք 17:3214 Մայ, 2026
  • Կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը 17:0814 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | «Իրեն ասի՝ վլաստը, որ փոխվի, քո հետ էդ վախտ կխոսեմ». գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0014 Մայ, 2026
  • Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերել 16:5414 Մայ, 2026
  • Առողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ 16:4114 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է ԿԸՀ․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 16:2914 Մայ, 2026
  • Թրամփն ու Սին անդրադարձել են Թայվանի խնդրին 16:2214 Մայ, 2026
  • Թունյանն ընդունել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը 16:0814 Մայ, 2026
  • «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ». տեղի է ունեցել ծրագրերի ամփոփիչ համաժողովը 16:0214 Մայ, 2026
  • Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում է 15:4914 Մայ, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվել 15:4614 Մայ, 2026
  • Առճակատումը վնասում է թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին. Սի 15:3614 Մայ, 2026
  • Նոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև 15:2414 Մայ, 2026
  • Հովհաննես Սարգսյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ 15:1414 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015