ԱԻՆ-ի վերջին հաղորդագրության համաձայն՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, դեռևս չի պարզվել 2 անձի ինքնությունը:
Այս ընթացքում բուժհաստատություն է դիմել 60 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
«911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 6 քաղաքացի։
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Լուրեր»-ին հայտնել է, որ մի քաղաքացու մասին տեղեկությունը եղել է և՛ զոհերի, և՛ անհետ կորածների ցուցակում՝ տարբեր ազգանունով:
Նաև գտնված հայ քաղաքացին չի եղել դեպքի վայրում: Ենթադրաբար, անհետ կորած ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովան պայթյունի ժամանակ նույնպես չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում․ նա կապ է հաստատել հարազատների հետ՝ տեղեկացրել է Հայկ Կոստանյանը: