«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել:
Զոհերի թիվը 16 է»,- նշված է հաղորդագրության մեջ: