Առնվազն 6 զոհ և 17 անհետ կորած «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք:
Հայկական Կարմիր խաչի ընկերության 100-ից ավելի աշխատակից մասնակցել է փրկարարական աշխատանքներին:
Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․ Ամենայն Հայոց կաթողիկոս:
Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Ցավակցական ուղերձներ են ստացվել նաև տարբեր օտարերկրյա դեսպանություններից ու գործիչներից:
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:
Հայաստանը մասնակցել է Իրանում անցկացվող անօդաչու թռչող սարքերի ռազմական մրցույթին:
Օգոստոսի 8-14-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, առողջացել է 1704 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 6 դեպք: