Փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Այս պահի դրությամբ ունենք 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան և Ջեմմա Նազարյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, հինգ դի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են: