«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը:
«Հայտնաբերվել է 6 դի, փլատակների տակից դուրս է բերվել 10 տուժած, ահազանգ կա 16 քաղաքացու` անհետ կորած լինելու մասին: Բազմաթիվ մարդիկ են դիմում կամավորական աշխատանքներ իրականացնելու համար, ԱԻՆ որոնողափրկարարական ստորաբաժանումների ռեսուրսը բավարարում է, անհրաժեշտության դեպքում` կդիմենք:
Շնորհակալություն ենք հայտնում բարձր աջակցության և պատրաստակամության համար»,- գրել է նա: