Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և ցավակցություն հայտնել այդ կապակցությամբ:
«Կը ցաւակցիմ Հայաստանի ժողովուրդին ու «անցեալ ըլլայ» կ՚ըսեմ»,- գրել է Փայլանը։