«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը 17 է:
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ԱԻՆ-ի ցուցակում գտնվող 2 քաղաքացիներ կապ են հաստատել իրենց հարազատների հետ և տեղեկացրել, որ դեպքի պահին «Սուրմալու»-ում չեն եղել:
Ինչ վերաբերում է պայթյունի զոհերի թվին, ապա այս պահին, Հայկ Կոստանյանի խոսքով, կա 6 զոհի մասին ինֆորմացիա, 7-րդ զոհի մասին այս պահին որևէ տեղեկատվություն չկա:
Նա հայտնեց, որ այժմ տարածքում իրականացվում են հովացման աշխատանքներ, որպեսզի եղանակով պայմանավորված՝ նորից բռնկումներ չլինեն: