ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ մոտ տաս քաղաքացու կարողացել են տարհանել։
«Հրդեհաշիջման աշխատանքները դեռ կատարվում են, չենք տվել առայժմ հրդեհի մեկուսացում, որովհետև կան մանր օջախներ, որոնք այրվում են»,- տեղեկացրել է նա՝ նշելով, որ միացյալ ուժերով կատարվում է փլված քարերի սյուների տարհանում որպեսզի հնարավոր լինի ներքևում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել և փորձենք գտնել քաղաքացիների, որովհետև ենթադրվում է, որ կան քաղաքացիներ։
«28 մարտական հաշվարկ է ներգրավված. մենք նաև մոտակա մարզերից ենք հրավիրել մեր հրշեջ-փրկարարական ջոկատներին, սակայն ներկա պահին քանի որ հրդեհը բավականին կառավարելի է, մենք մյուս տեխնիկան ուղարկել ենք իրենց տեղակայման վայրեր, և իրականացնում ենք այս ուժերով»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ փրկարարական ուժերի կարիք չկա, հիմա ավելի շատ մտահոգությունը որոնողափրկարարական աշխատանքներն են որպեսզի հայտնաբերվեն ենթադրյալ փլատակների տակ գտնվող քաղաքացիները։