ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքում գրել է, որ ինքնազգացողությունը բավականին լավ է, քիչ անց կրկին կլինի դեպքի վայրում:
«Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ ԱԻՆ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողությունը վատացել է, նախարարը ծխահարվել է։