Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Շիրակի մարզի բոլոր համայնքներում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:


Աշոցքում երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ հանդիպում-քննարկում է անցկացվել համայնքի մտավորականության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև քայլարշավ և համերգ։

Քայլարշավ ու համերգային ծրագիր, հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել Արթիկում։ Ախուրյանում «Մշակութային ընդմիջում» խորագրի շրջանակում արվեստի գործերի ցուցադրություն է անցկացվել՝ բազմալեզու իրազեկման միջոցով, Անիում՝ համերգային միջոցառում։