Հուլիսի 28-ին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ՃՈ ծառայողներն այցելել են Հանքավանի մանկական ճամբարներ։
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները երեխաների հետ հանդիպմանը խոսել են երթևեկության մասին։ Նրանք կարևորել են ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների կողմից։
Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը երեխաներին բացատրել է փողոցը ճիշտ հատելու, հետիոտնային անցումներից օգտվելու կարգը և նրանց նվիրել լուսանդրադարձիչ թևնոցներ։
Հանդիպումների ընթացքում ճանապարհային ոստիկանները երեխաներին նվիրել են ճանապարհային երթևեկության կանոնները ներկայացնող ուսուցողական գրքեր, նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Ճամբարականները ծանոթացել են ճանապարհային ոստիկանության ծառայողական մեքենաների հնարավորություններին։