• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սոնա Շահգելդյանի և Արթուր Նիկողոսյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Սոնա Շահգելդյանի և Արթուր... 23:58
Բաց հարթակ. Եվրոպայում արտիստի նկատմամբ հարգանք կա. Տիգրանյան Բաց հարթակ. Եվրոպայում արտիստի... 20:54
Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2023 Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2023 20:52
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:4315 Հլս, 2022

Արդեն տասն օր Նոյակերտում խմելու ջուր չունեն

Նոյակերտում 10-րդ օրն է՝ խմելու ջուր չունեն: Արարատի մարզի այս գյուղի բնակիչները մշտապես բողոքել են, ճանապարհ փակել, պահանջել օր առաջ լուծել խնդիրը:

Անահիտ Պետրոսյան (Նոյակերտի բնակիչ) - 320 դրամ փող եմ մուծել, ասում ա՝ մալադեց... Բա 15 օր ջուր չի տվել, դրա համար 320 եմ մուծել: 

Տիգրան Ղուկասյան (Նոյակերտի բնակիչ) - Ամեն 15 օրը մեկ սենց ա լինում, երբ զանգում ենք, ասում ենք՝ հեսա լրագրող ենք կանչում, դուրս ենք գալիս փողոց փակենք, հաջորդ օրը ջրերը գալիս ա, այսինքն՝ իրենք գիտեն, էդ ջուրն ուր ա գնում: 

Ամեն տարի ապրիլ-սեպտեմբերին Նոյակերտում նույն վիճակն է, բնակիչները համայնքապետի դուռն ամեն օր են ծեծում և նույն պարզաբանումը լսում՝ ջրի սակավություն կա, և դա է պատճառը, որ չի բավարարում: Բնակիչները մինչդեռ այդ պնդումներին չեն հավատում, վստահ են՝ խմելու ջուրն իրականում այլ նպատակով է օգտագործվում:

Էլվիրա Սարգսյան (Նոյակերտի բնակիչ) - Ասում են, որ Ավշարը փակում ա, ջուրը գնում ա դեպի Ավշար, մեզի չի հասնում ջուր, չկա: Ասում եմ՝ ինչի՞ չկա, բաղե՞ր են ջրում իրենք: Էդի մենք չենք կարա ասենք, մենք չենք իմանում: 

Լիանա Մանուկյան (Նոյակերտի բնակիչ) - Ավշարի գործարանը ջուրը կտրել, տվել ա իրա գործարանին, բանկաներն ա լվում, բերքեր ա լվում: Մեր Խալիսա գյուղը ջուր չունենք: Մենք ինչո՞վ բանկա փակենք: 

Ավելի քան 2200 բնակչություն ունեցող Նոյակերտում յուրաքանչյուր ընտանիք իր միջոցներով է խմելու ջրագիծ կառուցել: Նախագիծ, նախահաշվարկ, ավելին՝ ջրագծի քարտեզագրում էլ չկա: Ջուրն էլ գյուղին մեծածախով վաճառում է «Վեոլիա ջուրը»: Ընկերությունը համարում է, որ այս համայնքում ջրագծերն ապօրինի են կառուցվել և հետագա խնդիրներից խուսափելու համար չի պատրաստվում ջրամատակարարման մշտական շահագործում իրականացնել:

Ջավահիր Խաչատրյան (Նոյակերտի բնակիչ) - Իրենց տրուբեքով բերեն, մերը քանդեն թափեն, իրենց ծախսերով, բերեն քաշեն, ջուրն էլ տան, մենք էլ գումարը տանք: Ես էս ամիս ջրի փող չեմ տալու, որովհետև չեմ խմել: 

Տիգրան Ղուկասյան (Նոյակերտի բնակիչ) - 10 օր կապլի ջուր չի եկել: Կողքի գյուղից գնում ենք խմելու ջուր ենք բերում, ով արտեզյան հոր ունի, գոնե իր լվացքն անում ա, ով էլ չունի՝ իր երեխեքին, իր հարսներին պիտի ուղարկի կողքի գյուղեր՝ բարեկամի տուն, գնացեք լողացեք, լվացք արեք: 

Մարինե Հովհաննիսյան (Նոյակերտի բնակիչ) - Երեխեքին ո՞ւր ուղարկեմ, ամեն օր երեք անգամ շոր են փոխում, սենց բան կլինի՞: 41-45 աստիճան, իմ մարդը դաշտում ա, հեչ-հեչ՝ 5-6 լիտր ջուր ա տանում: 

Ավելի ուշ նոյակերտցիներին միացավ համայնքի վարչական ղեկավարը: Կարեն Պողոսյանը բնակիչների դժգոհությունները նորից լսեց, հորդորեց սպասել, ըմբռնումով մոտենալ: Ասաց՝ այդ ուղղությամբ աշխատում են, և խնդիրը շուտով կկարգավորվի: Մշտական՝ չեն խոստանում, բայց գրաֆիկով ջրամատակարարում կփորձեն ապահովել:

Կարեն Պողոսյան (Նոյակերտի վարչական ղեկավար) - Մարզպետարանից էլ են նույն կարծիքին, որ անհապաղ, ինչը որ կարևոր ա, ինչքան որ կարան հարցը լուծեն, լուծելու են, անպատասխան չի մնալու էդ հարցը: Ժամը 8-ից միացվելու է, օր ու մեջ, երկու ամիս, դրանից հետո հարցը կկարգավորվի, օգոստոս, սեպտեմբերն էլ ներառյալ:

Արարատի մարզպետարանից նշեցին՝ խմելու ջրի հարցն իրենց օրակարգում է, 2021-ին Կառավարության աջակցությամբ ջրագծերի կառուցման, հիմնանորոգման մի քանի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել: Արդյոք հաջորդ տարի Նոյակերտը կընդգրկվի՞ այդ ցուցակում, առաջնահերթություն կտրվի՞ գյուղացիների պահանջին, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ:

Հեղինակ`Հովհաննես Վարդանյան
Դիտումների քանակ53
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023
  • «Լեռնային կղզի». հայկական լեռները բացահայտող գիրք 23:5404 Փտր, 2023
  • Հայաստանում որոշ դեղամիջոցների դեֆիցիտը լրացնելու համար պետությունը մի շարք քայլեր է ձեռնարկել 23:3904 Փտր, 2023
  • Փետրվարի 5-ի եղանակային կանխատեսումները 23:0304 Փտր, 2023
  • Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից 22:2804 Փտր, 2023
  • Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն 21:5904 Փտր, 2023
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 2022-ին 18 մլրդ 142 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 21:2104 Փտր, 2023
  • 8 անշարժ գույք, ավտոմեքենա, 40 մլն դրամ. պատգամավոր Շիրակ Թորոսյանի հայտարարագիրը 21:0904 Փտր, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 04.02.2023 21:0004 Փտր, 2023
  • Փետրուար 4-ը` 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5804 Փտր, 2023
  • «Էջմիածին» վոկալ-գործիքային, էստրադային համույթը միավորել է երիտասարդ երաժիշտներին 20:5404 Փտր, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.02.2023 20:5204 Փտր, 2023
  • Սուրբ Սարգսի տոնը Վանաձորում 20:4604 Փտր, 2023
  • Քովիդով վարակվածների բուժումը՝ մեկ կենտրոնում 20:3904 Փտր, 2023
  • Հայաստանը՝ գերմանական գրականության էջերում 20:3404 Փտր, 2023
  • Ահաբեկչական կազմակերպությունները խանգարում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Չավուշօղլու 20:2804 Փտր, 2023
  • Վերջերս ֆոտոթակարդների օբյեկտիվում հաճախ են կարմիր գրքի կենդանիներ հայտնվում 20:2104 Փտր, 2023
  • Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը դեմ է արտահայտվել Ուկրաինա զենքի վերարտահանման գաղափարին 20:1404 Փտր, 2023
  • Հայ ֆիզիկոսները՝ միջազգային նախագծերում 20:0904 Փտր, 2023
  • Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն. Բոգդանով 20:0304 Փտր, 2023
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել 19:5404 Փտր, 2023
  • Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց․ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել 19:4704 Փտր, 2023
  • Սերբիան ակնկալում է, որ 2024 թ. կսկսի ադրբեջանական գազ ներկրել 19:3604 Փտր, 2023
  • Տարբեր երկրներից մոտ 300 պատվիրակ հայ գործընկերների հետ քննարկել է քաղցկեղի բուժման նոր մեթոդները 19:2704 Փտր, 2023
  • Հրդեհ Սարյան փողոցում 19:1804 Փտր, 2023
  • Ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով 19:0904 Փտր, 2023
  • Ճոճվող պատեր, ճռճռացող հատակ. Էջմիածնի 1-ին դպրոցի անմխիթար վիճակը 18:5704 Փտր, 2023
  • ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական նավթամթերքի գնի վերին սահմանաչափ կիրառելու մասին որոշումը 18:4104 Փտր, 2023
  • «Փեթակ»-ի ժրաջանությունն ու «Շիրակ»-ի բերքառատությունը՝ Սիրիայում 18:2804 Փտր, 2023
  • ՀՀ-ում քրաուդֆանդինգի առաջին հարթակում արդեն 3 ընկերություն կա 18:0404 Փտր, 2023
  • Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների ուսումնական-սպասարկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են 17:4904 Փտր, 2023
  • Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 17:3404 Փտր, 2023
  • ՀԱԱՀ ուսումնափորձնական տնտեսությունը համալրվել է բարձր մթերատու 5 երինջով 17:2304 Փտր, 2023
  • Հայաստանում օրգանական գինի կարտադրվի 17:0304 Փտր, 2023
  • Լուրեր 17:00 | 04.02.2023 17:0004 Փտր, 2023
  • Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ 16:4604 Փտր, 2023
  • Կիևը չի հանձնի Բախմուտը․ Զելենսկի 16:3604 Փտր, 2023
  • Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում 16:2304 Փտր, 2023
  • Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր 16:1104 Փտր, 2023
  • Ովքեր կարող են համալրել Հակակոռուպցիոն կոմիտեի թափուր հաստիքները 15:5704 Փտր, 2023
  • ՊԵԿ-ը 2023 թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր 15:4804 Փտր, 2023
  • Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը. նախագահ 15:3704 Փտր, 2023
  • Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ 15:2704 Փտր, 2023
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կբացվի գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոնը 15:2304 Փտր, 2023
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել 15:0904 Փտր, 2023
  • Վթարավերականգնման աշխատանքների նպատակով​ դադարեցվել է Արաբկիրի մի շարք հասցեների գազամատակարարումը 15:0304 Փտր, 2023
  • Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու 14:5504 Փտր, 2023
  • Փրկարար ծառայությունում գնահատվում են լավագույնները 14:4404 Փտր, 2023
  • ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհ և տուժածներ 14:3204 Փտր, 2023
  • Քաղցկեղը դատավճիռ չէ. ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. Անահիտ Ավանեսյան 14:2604 Փտր, 2023
  • ԱԺ պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին 14:1104 Փտր, 2023
  • Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է մարտական պատրաստության ամրապնդմանն առնչվող հարցեր 13:5504 Փտր, 2023
  • Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային մոտ 2,2 մլրդ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին 13:5104 Փտր, 2023
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 13:4504 Փտր, 2023
  • Միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Շրի Լանկայի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Վահագն Խաչատուրյան 13:3904 Փտր, 2023
  • Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան 13:3104 Փտր, 2023
  • Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես ամրապնդում են փոխադարձ վստահությունը. ՉԺՀ ԱԳ փոխնախարար 13:2804 Փտր, 2023
  • Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է 13:0304 Փտր, 2023
  • Լուրեր 13:00 | 04.02.2023 13:0004 Փտր, 2023
  • Դադարե՛ք սիրաշահել բռնապետներին. մեզ ադրբեջանական գազ պետք չէ. Ֆրանսիացի պատգամավոր 12:4404 Փտր, 2023
  • Բլինքենը հետաձգել է ացը Չինաստան ԱՄՆ երկնքում հայտնված հետախուզական օդապարիկի պատճառով 12:2404 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015