Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական սահմանի պաշտպանությունն ամրապնդելու մասին օրինագծին:
Որոշման համաձայն՝ փոփոխություններ կկատարվեն սահմանային պահպանության մասին օրենքում և պատրաստության մասին օրենքում։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը հաստատված փոփոխություններն ուղղված են Ռուսաստանի հետ սահմանին 1300 կմ երկարությամբ արգելապատնեշի կառուցմանը՝ արտակարգ իրավիճակներում փախստականների մուտքը կանխելու համար: