Ուկրաինան այլևս հույս չունի, որ Արևմուտքից ինքնաթիռներ կստանա, սակայն մինչ այժմ սպասում է հակաօդային պաշտպանության միջոցների ժամանմանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Գուցե ես շատ համառ եմ, բայց երկնքի անվտանգությունն առաջնային է: Արդեն ոչ ոք չի ակնկալում ավիացիա, բայց մենք բոլորս հուսով ենք և ունենք տեսական հաստատում, որ Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության հզոր համակարգեր»,- ասել է Զելենսկին:
Հունիսի վերջին հաղորդվել էր, որ Արևմուտքը չի կատարում Ուկրաինայի Զինված ուժերը ժամանակակից ինքնաթիռներով և տանկերով համալրելու Կիևի խնդրանքը: Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ երկրի իշխանությունները շարունակում են համոզել գործընկերներին՝ տրամադրել նման միջոցներ: