Լարսում մեքենաների թողունակությունը մեծացել է՝ հայտարարել է էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը հույս ունի, որ առաջիկա 1 ամսում հերթերն ամբողջությամբ կվերանան, և խնդիրներ այլևս չեն առաջանա:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դրան զուգահեռ, գիտեք, որ մենք աշխատանքներ ենք տանում այլ ճանապարհների բացման, այլ երթուղիների ստեղծման ուղղությամբ, և դրանցից մեկն էլ լաստանավն ա, որի մասին ես երեկ ասել եմ, որ մենք հիմա, ըստ էության, վերջնակետին մոտ ենք և ակնկալում ենք, ես երեկ էլ խոսել եմ իմ վրացի գործընկերների հետ և ակնկալում ենք, որ մոտակա օրերին, ի վերջո, լուծումը կստանա մեր հարցը: Եթե պլան Բ-ին կանցնենք՝ Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք մեր գործողությունը անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՉՄԵՐՈՒԿ. ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Խոսելով երրորդ երկրների համար Թուրքիայի հետ սահմանների բացման մասին՝ Քերոբյանն ասաց՝ դա դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա:
Վահան Քերոբյան - Պետք ա համեմատենք փակուղին խաչմերուկի հետ: ա ասենք որտե՞ղ են ինչ-որ անշարժ գույք կամ ինչ-որ բան ավելի թանկ արժե՝ խաչմերուկի վրա, թե փակուղու վերջում: Հիմա մենք ըստ էության Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ և բնականաբար սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ տարբեր առումներով, թե տնտեսական, թե տրանզիտային:
Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև գնաճի տեմպերին՝ նշելով Հայաստանն այս պահին ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկրներից մեկն է, և այդ արդյունքները Կառավարությունը պետք է վերաբաշխի այնպես, որ գնաճի հետևանքով աղքատությունը չաճի:
Վահան Քերոբյան - Առաջինը՝ գիտեք, որ մյուս տարվանից ըստ էության բարձրանալու են նվազագույն աշխատավարձները, թոշակները և մյուս մեծ գործողությունը, որ մենք անում ենք դա բնականաբար նոր աշխատատեղերի ստեղծմամբ՝ աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարելն է:
Նախարարը նշեց, որ վերջին 1 տարվա ընթացքում՝ մայիսից մայիս աշխատատեղերի թիվը մոտ 40 հազարով ավելացել է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան