• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ձերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորը. «Հարևաններ» Ձերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի... 19:57
Քաղաքական տարվա ամփոփում Քաղաքական տարվա ամփոփում 19:57
Օրը՝ 60 վայրկյանում | 24.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 24.12.2025 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:1404 Հլս, 2022

Պոլիտեխնիկը կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը. ՀՀ վարչապետ

Տաթև Ղարագյոզյան (ՀԱՊՀ շրջանավարտ) - Մագիստրոսի աստիճան, էլեկտրոնիկա, ինտեգրալ սխեմաների համակարգչային ճարտարագիտություն:

941 շրջանավարտ՝ տարբեր մասնագիտություններով ավարտեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Նրանք բուհի 89-րդ շրջանավարտներն են:

Տաթև Ղարագյոզյան - Էն հեռանկարով, որ կաշխատեմ իմ մասնագիտությամբ, աշխատել իմ երկրում, ծառայել հայրենիքիս:

Համլետ Մեխակյան (ՀԱՊՀ շրջանավարտ) - Սպասված ու որոշիչ, այսօրվանից մի քիչ շատ բան է կախված: Համակարգչային ճարտարագետ, աշխատանքի հրավեր ունեմ:

Որոշիչ օրը հանդիսավոր դարձնելու համար բուհը շրջանավարտներին ճանապարհելու նոր ավանդույթ է ձևավորել: Հագուստը տարբերակում է նրանց կրթական աստիճանը:

Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր) - Պարզ տարբերակը բակալավրն է, նարնջագույնը ճարտարագետի գույնն է, գլխաշորովը՝ մագիստրոս, սև գլխարկը՝ ասպիրանտ:  Յուրաքանչյուրից է կախված մեր հայրենիքի տեխնոլոգիական մտքի որակը, անվտանգային համակարգում ստեղծվող տեխնոլոգիաների որակը, նոր գաղափարների գեներացումը կապում ենք այս երիտասարդների հետ:

89 տարում բուհն ունեցել է 130 հազար շրջանավարտ: Պոլիտեխնիկը, ըստ էության, կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը՝ վստահ է վարչապետը: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի երկրորդ հանրապետությունում սկսվեց ինդուստրալիզացիայի պրոցեսը, ամեն տարի բուհից դուրս էին գալիս հազարավոր ինժեներներ, որոնք ամեն օր վերակառուցում էին Հայաստանը՝ սկսած էներգետիկայից, ենթակառուցվածքներ, քաղաքաշինություն, հաղորդակցություն, տրանսպորտային համակարգերի ոլորտներ:

ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀՌՉԱԿԵԼ Է ՀՀ-Ն ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՐԿԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՒՂԵԳԻԾԸ
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերագտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել են այս համալսարանը և, ընդհանրապես, մեր բուհական համակարգը:

Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը՝ շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Բուհի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է հաղթահարել պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ լինել տեխնոլոգիաների նկատմամբ. տեխնոլոգիաները, ըստ վարչապետի, գալիս են ծառայելու մարդկանց:

Նիկոլ Փաշինյան - Հարգելի՛ շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և, ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս:

Մի խումբ պոլիտեխնիկցիներ վարչապետից ստացան բարձր պարգևներ: Կարևորելով ճարտարագիտությունը և ինժեներական կրթությունը՝ պետությունն ամեն տարի հատկացնում է մեծ թվով անվճար տեղեր: Գիտությամբ ակտիվ զբաղվողների աշխատավարձը մոտ 100 տոկոսով ավելացել է՝ հասնելով 810 հազար դրամի:

Տիգրան Ավինյան (ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Գտնվում ենք պոլիտեխնիկական համալսարանի խորքային փոփոխությունների շրջանում: Ուզում եմ խոստանալ, որ տարիներ անց ձեր երեխաները ընտրեն այս բուհը, մուտք են գործելու վստահաբար տարածաշրջանի լավագույն տեխնոլոգիական համալսարան:

Արթուր Բաբայան (ՀԱՊՀ ասպիրանտ) - Քանի որ ամեն ինչ գնում է ավտոմատացման, կարևոր է, իսկ Հայաստանը, լինելով գիտելիքահենք, կարող է արտահանել, ամեն ինչ ավտոմատացնել այստեղի գիտելիքի շնորհիվ: Որոշեցինք ավարտական միջոցառմանը փոքրիկի հետ մասնակցենք, չի լացել, դուր է գալիս:

Էդգար Մարկոսյանը հաջորդ տարի կավարտի պոլիտեխնիկը, նրան բոլորն են ճանաչում: 44-օրյայի մասնակից Արցախի հերոսը վճռական է ամուր պահել նաև այս խրամատը:

Էդգար Մարկոսյան (ՀԱՊՀ ուսանող, Արցախի հերոս) - Մեր աշխատանքի արդյունքում, մեր հարկերի արդյունքում, գիտելիքի արդյունքում մեր փորձը պետք է ներդնենք երկրի կայացման գործում, զարգացման գործում, մանավանդ Այ Թի ոլորտում, դա կարևոր է զարգացնել:

Կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանողը զուգահեռ սովորում է ծրագրավորում՝ համաշխարհային տեխնոլոգիական մրցավազքում Հայաստանի դերն ընդգծելու համար:

Հեղինակ`Մայա Խաչատրյան
Դիտումների քանակ101
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տոնածառեր՝ դիզայներական նորարար լուծումներով 07:5925 Դեկ, 2025
  • 2026-ից հանրային օբյեկտներում կգործի վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը 01:0025 Դեկ, 2025
  • Կբացառվի ծառայողական տեղեկատվության արտահոսքը. նախագիծ 00:4625 Դեկ, 2025
  • Պենտագոնը զեկույց է հրապարակել չինական բանակի կարողությունների մասին 00:1725 Դեկ, 2025
  • Բալաք գյուղում շարունակվող զարգացման ծրագիրը՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության մաս է 23:5724 Դեկ, 2025
  • «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցում 23:4324 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 25-ի եղանակային կանխատեսումները 23:1424 Դեկ, 2025
  • Թղթադրամից չեն հեռացվում ո՛չ Գրիգոր Լուսավորիչը, ո՛չ Արարատը. ԿԲ-ն հերքում է ռուս-թուրքական կեղծիքը 23:0024 Դեկ, 2025
  • Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները 22:4724 Դեկ, 2025
  • ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքները 22:2124 Դեկ, 2025
  • Ճանապարհաշինական տարին՝ Լոռու մարզում 22:2024 Դեկ, 2025
  • Հարցազրույց Տիգրան Ավինյանի հետ 22:0024 Դեկ, 2025
  • Մխիթար Հայրապետյանն ընդունել է Eleveight AI ընկերության ներկայացուցիչներին․ քննարկվել են Հայաստանում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները 21:5424 Դեկ, 2025
  • Էդվարդ Ասրյանը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփման արարողությանը 21:4224 Դեկ, 2025
  • Յալդայի տոնի արարողությունը նշվեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը 21:2824 Դեկ, 2025
  • Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները 21:1824 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը դասային աստիճան է շնորհել 21:0924 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Կենտրոնական բանկը թղթադրամը փոխելու ծրագրեր չունի. կեղծ լուրերի հետքերով 21:0024 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վրդովված է «Թվային ծառայությունների մասին» օրենքի համար նախկին եվրահանձնակատարի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից 20:4524 Դեկ, 2025
  • Պուտին-Ալիև զրույցը շատ ջերմ էր ու բարեկամական. Պեսկով 20:2424 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:1224 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.12.2025 19:5724 Դեկ, 2025
  • Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին համաշխարհային հրադադար հաստատել 19:4324 Դեկ, 2025
  • Բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, տվել հանձնարարականներ. Պապիկյանի այցը ՊՆ N զորամաս 19:3424 Դեկ, 2025
  • Ադրբեջանը համաձայնել է խաղաղապահ ուժեր ուղարկել Գազայի հատված. Մայք Ուոլց 19:2624 Դեկ, 2025
  • Սահմանված փաստաթղթեր ներկայացրած ուժին չգրանցելը հանցագործություն կլինի. ԿԸՀ նախագահի ասուլիսը 19:1724 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 24. 2025 19:0524 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Դիանա Գասպարյանի գործը փոխանցվում է դատարան. մանրամասներ | 24.12.2025 19:0024 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 18:5524 Դեկ, 2025
  • Ֆինանսների նախարարը ՄԹ դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը 18:4624 Դեկ, 2025
  • Կեղծ տեղեկատվություն է. Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու տեսանյութի մասին 18:4224 Դեկ, 2025
  • «Արարատցեմենտ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 823 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:3424 Դեկ, 2025
  • Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության ծրագիրը բաղկացած է 20 կետից. Զելենսկի 18:2524 Դեկ, 2025
  • Իրականացվող բարեփոխումները կարևոր են պետության զարգացման տեսանկյունից. ՄԹ դեսպանը՝ Գալյանին 18:0824 Դեկ, 2025
  • Չեռնոբիլի ատոմակայանի տնօրենը զգուշացրել է սարկոֆագին սպառնացող վտանգի մասին 18:0024 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ 17:5224 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական զորամաս, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման արարողությանը 17:5224 Դեկ, 2025
  • Կարիք ունենք վերանայելու անվտանգ և ապահով կրթական միջավայրի մասին մեր պատկերացումը. Ժաննա Անդրեասյան 17:4824 Դեկ, 2025
  • «Ջութակ նվագելու արվեստը». աշխատությունից մինչև համերգ 17:3924 Դեկ, 2025
  • Ծրագիրը գրանցել է շոշափելի և չափելի արդյունքներ 316 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման միջոցով. ՇՄ նախարար 17:2524 Դեկ, 2025
  • Որակյալ ու անվտանգ խմելու ջուր՝ Լուսակունքում 17:1324 Դեկ, 2025
  • Քրեական ոստիկանները բնակարանային գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել 17:0424 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Անհավանական թվացող զարգացումներ. Օվերչուկը՝ Ադրբեջանով ՀՀ բեռներ ուղարկելու մասին 17:0024 Դեկ, 2025
  • Պատգամավորներն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն 16:5324 Դեկ, 2025
  • Ինքնակամ շինությունները հաշվառելու լրացուցիչ հնարավորություն է տրվել 16:4424 Դեկ, 2025
  • ԼՂ-ից տեղահանված 253 ընտանիք դեռ չի իրացրել բնակարանի ձեռքբերման հավաստագիրը. ժամկետը երկարացվել է 16:3424 Դեկ, 2025
  • Պապոյանն ու Իսրայելի դեսպանը քննարկել են առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները 16:2424 Դեկ, 2025
  • Մոսկվայում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից երեք մարդ է զոհվել 16:1524 Դեկ, 2025
  • Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե 16:0624 Դեկ, 2025
  • Հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ մամուլի քարտուղարը հերքում է տարածել 16:0224 Դեկ, 2025
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 15:4324 Դեկ, 2025
  • Արմավիրի մարզի համայնքները պլանավորված բյուջեն գերակատարել են 15:4024 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը 15:2924 Դեկ, 2025
  • Էկոլոգիական դաստիարակությունը սկսվում է դպրոցից 15:2524 Դեկ, 2025
  • Հանրային քննարկման է ներկայացվել Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության նախագիծը 15:1924 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Նոր դիվանագիտական հարաբերությունների հաստատում, դեսպանատների բացում. ԱԳՆ ամփոփում 15:0024 Դեկ, 2025
  • Սիրիան և Ռուսաստանը մտադիր են գործակցել ռազմական ոլորտում 14:5924 Դեկ, 2025
  • 2025-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետ. ԱԳՆ-ն ամփոփել է տարին 14:4424 Դեկ, 2025
  • Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին. կլինեն տեղումներ. Սուրենյան 14:3224 Դեկ, 2025
  • Ադրբեջանից եկած պրեմիում բենզինը մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է. Պապոյան 14:2024 Դեկ, 2025
  • Խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելումը ՄԻՊ հաստատության առաջնային ուղղություններից է. ՀՀ օմբուդսմեն 14:1324 Դեկ, 2025
  • Գրիգոր Աղասյան-100. «Հնչող կտավներ» 14:0024 Դեկ, 2025
  • Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին 13:4624 Դեկ, 2025
  • Վրաստանի վարչապետը պահանջել է մանրածախ գները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին 13:3324 Դեկ, 2025
  • Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատար 13:2024 Դեկ, 2025
  • 2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 4.1 տոկոսով. ՊԵԿ 13:0724 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | Հայ ժողովուրդն արժանի է կայուն խաղաղության. Թրամփ | 24.12.2025 13:0024 Դեկ, 2025
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան 12:5624 Դեկ, 2025
  • Սիրիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարները Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինի հետ. SANA 12:5424 Դեկ, 2025
  • Երաժշտությունը՝ ներքին ազատության ճանապարհ. պաշտոնյաներն այցելել են Ռոբերտ Ամիրխանյանին 12:3624 Դեկ, 2025
  • Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները 12:2424 Դեկ, 2025
  • Խորհրդարանական ընտրությունների հավանական օրը հունիսի 7-ն է. 2026-ի աշնանը նաև մեծ թվով ՏԻՄ ընտրություններ են լինելու 12:1524 Դեկ, 2025
  • Գյումրիում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը 12:0524 Դեկ, 2025
  • Ամուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 11:5324 Դեկ, 2025
  • Ձերբակալվել է Բունդեսթագում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար գումար ստացած պատգամավորը 11:3924 Դեկ, 2025
  • Ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա 11:2824 Դեկ, 2025
  • Ակտիվանում է Հայաստան – ԱՄՆ համագործակցությունը գյուղմթերքների արտահանման ոլորտում 11:2224 Դեկ, 2025
  • Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 11:1024 Դեկ, 2025
  • Ձևավորվել է ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը 10:4724 Դեկ, 2025
  • Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿ 10:3524 Դեկ, 2025
  • «Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար 10:2224 Դեկ, 2025
  • Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության 2-րդ հատորը՝ ընթերցողի սեղանին 10:1524 Դեկ, 2025
  • Երևանի վարչական շրջաններում ջուր չի լինի. հասցեներ 10:1124 Դեկ, 2025
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն սոցիալական զարգացման ճիշտ ճանապարհով է ընթանում. զեկույց | 24.12.2025 10:0024 Դեկ, 2025
  • Թրամփը Նիկոլ Փաշինյանին անձնական մակագրությամբ նվեր է փոխանցել՝ ի նշան բարձր գնահատանքի. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ 09:3624 Դեկ, 2025
  • Անկարայում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի մնացորդները. Լիբիայի գլխավոր շտաբի պետն ու նրան ուղեկցած անձինք զոհվել են 09:3124 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5624 Դեկ, 2025
  • ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ 08:5124 Դեկ, 2025
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի 08:3624 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2724 Դեկ, 2025
  • Թալին-Դաշտադեմ ճանապարհին ավտոմեքենա է այրվել 08:0824 Դեկ, 2025
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 837 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 07:5924 Դեկ, 2025
  • Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմ ցուցադրվել է Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում 01:1524 Դեկ, 2025
  • Հրապարակվել է գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքսը. Հայաստանը ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրն է 01:0424 Դեկ, 2025
  • Բռնության դեպքերի թվի աճ կա. մարտի 1-ից բռնարարը պարտավոր կլինի կրել «հսկող» թևնոց կամ ժամացույց 00:4824 Դեկ, 2025
  • Մարիամ Մկրտչյանին կանանց գրոսմայստերի կոչում է շնորհվել 00:3324 Դեկ, 2025
  • Շիրակի մարզպետը հաստատել է, որ իր պաշտոնանկության վերաբերյալ քննարկում եղել է 00:2124 Դեկ, 2025
  • Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին. ինչպես են դրանք բաշխվելու 00:1024 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ 23:5623 Դեկ, 2025
  • Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը ռադարներից անհետացել է Անկարայի մոտակայքում 23:5023 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015