• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Համացանցում տարածվում են Քարի... 21:10
Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին 15:23
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:1630 Հնս, 2022

2023-ին կբարձրանան թոշակները, նվազագույն աշխատավարձը, մինչև 2 տարեկան երեխայի նպաստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՍՅԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է պետբյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական ակտիվության հնգամսյա ցուցանիշները: Աճի լոկոմոտիվներից են շինարարությունը, ծառայությունները, էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մտահոգիչ է արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ ընդամենը 2 տոկոս: Իհարկե, գնաճային ֆոնն է պահպանվում, ինչը մտահոգիչ է, բայց հնգամսյա տվյալով դուրս ենք եկել երկնիշ տնտեսական գոտի: Այս թվերը նաև որոշակիորեն արտահայտվում են մեր բյուջետային եկամուտների հատվածում: Կիսամյակի նախատեսված պլանը այս պահին գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Նաև ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք դեռ ստանալու 10 մլրդից ավելի: Վստահ ենք, որ կիսամյակի պլանը մոտ 60 մլրդ դրամով կգերակատարենք:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆ ՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

2023-ի հունվարից կբարձրացվեն կենսաթոշակները: Սա նաև նախընտրական խոստում է՝ հայտարարեց վարչապետը՝ նշելով, կավելանա նվազագույն ամսական աշխատավարձը:

Նիկոլ Փաշինյան - Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազարից կդառնա 75 հազար դրամ, որը գործակիցներով կհաշվարկվի:

Դա հնարավոր կդառնա՝ 2023-ին սոցիալական պաշտպանության ծախսերը ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11.3%-ով ավելացնելով՝ նշեց ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Նոր սահմանաչափը թույլ կտա ավելացնել պետական կենսաթոշակներին հատկացվող միջոցները 33 մլրդ դրամով, Ժողովրդագրական ծրագրերին հատկացնել 16.5 մլրդ դրամով ավելի: 2023-ին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձերի ավելացման համար: Նախատեսվում է աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանն ուղղել 17.3 մլրդ դրամ:

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ԿԴԱՌՆԱ 30 700 ԴՐԱՄ

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը 28 600 դրամից կդառնա 30 700 դրամ: Մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերը նպաստ կստանան՝ անկախ նրանից գյուղում, թե քաղաքում են բնակվում, աշխատող են, թե ոչ: Գյուղերում աշխատող ծնողին պետությունը կշարունակի կրկնակի վճարել. հունվարի 1-ից կստանան 61 400 դրամ:

Նիկոլ Փաշինյան - Սա կարևոր որոշում է, և ուզում եմ հիշեցնել նախկինում ժողովրդագրության ոլորտում կայացրած մի շարք որոշումներ, որոնց մեջ երբեմն հաճելի անակնկալներ են լինում, անակնկալ չէ, բայց երբեմն դա չենք արձանագրում: Վերջերս նման դեպքի առնչվեցի, երբ քաղաքացուց նամակ ստացա, որ ընտանիքում եռյակ է ծնվել, և նամակագիրը սոցիակալան պաշտպանության հարց էր բարձրացնում: Հետարքրքվեցի՝ ինչ ծրագրեր ենք անում, պարզվեց, երբ ծնվում է եռյակ, յուրաքանչյուր երեխային 3-րդ երեխա ենք համարում, միանգամից որոշման տրամաբանությամբ ընտանիքը ստանում է 3 մլն միանվագ գումար, ամեն մեկը՝ 50 հազար: Սա շատ լավ հնարավորություն է, ինչպես ասում են, հնգամյակը մեկ տարում կատարելու համար:

ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՂՂՎԻ 7% ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

2021-2026 թթ. ծրագրին համահունչ, հաջորդ 3 տարում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը: Նախնական գնահատականով՝ պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, չի գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4%-ը: Բյուջեի ծախսերի ֆինանսավորումը ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին, դեֆիցիտը չի գերազանցի 3%-ը:

Նիկոլ Փաշինյան - Հիմա, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, 7 տոկոս տնտեսական աճը ավելի իրատեսական ենք համարում: Արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,2 տոկոս է, բայց մեր թիրախը 7 տոկոսն է: Ազդակներ կան, որ մենք կարող ենք հասնել այս նպատակին: Մեր առևտրաշրջանառության ցուցանիներն են ցույց տալիս, տարվա 5 ամսում, պլյուս 10 օր հունիսի, նախորդ տարվա համեմատ աճել է 800 մլրդ դրամով, 2 մլրդ դրամ է, 20 տոկոս հանենք գնաճի հաշվին, նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ 1,7 մլրդ դոլարի լրացուցիչ առևտրաշրջանառություն ենք ունեցել:

ԾԱԽՍԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Նախատեսվում է ծախսերի ավելացում գրեթե բոլոր ուղղություններով: Գիտության գծով 2023 թ. հատկացումը 36.3 մլրդ դրամ է՝ 6.2 մլրդով ավելի:

Նիկոլ Փաշինյան - Ընթացիկ տարում մենք գիտության ֆինանսավորումը 82 տոկոս ավելացրել էինք, ևս 6 մլրդ եթե հաշվենք, ևս 20 տոկոսով ենք ավելացնում, ստացվում է, որ 2 տարում կրկնապատկել ենք Հայաստանում գիտության ֆինանսավորումը:

Արցախին տրվող 144 մլրդ դրամ աջակցությունը կպահպանվի: Գործադիրը հաստատեց միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը, 1 մլրդ 385 մլն դրամ հատկացրեց մարզերի սուբվենցիոն ծրագրերի համար:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Նախատեսված է 18 բնակավայրի 24 ծրագրի համար: 22-ը ավարտված են, 2-ը՝ ընթացքի մեջ է: Այս վեց ամսում 273 ծրագրի համար հատկացրել ենք 7,3 մլրդ դրամ:

Ըստ մարզերի և բնակավայրերի՝ վարչապետը թվարկեց կատարված բոլոր ծրագրերը: Նախարար Սանոսյանը հորդորեց համայնքներին ակտիվորեն ներկայացնել 2023-ի սուբվենցիոն հայտերը: 461 հայտից 361-ը քննարկվել, ուղարկվել են համայնքներ: Նախագծողների պատճառով ուշացող հայտերը կներառվեն 2023-ին:

Նիկոլ Փաշինյան - Հունիսի 30-ն ա, բայց դեռ հայտեր կան, որ Կառավարությունով չեն անցել, իսկ դրանց մի մասը կարելի էր ապրիլին սկսել, մյուս տարի կշարունակենք, բայց պետք է բացառել, շինարարության սեզոնը սկսվեց, պետք է կաբինետներում անելու գործ պետք է չմնա, գործը լինի շինհրապարակներում:

ՍՅՈՒՆԻՔԻ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով Սյունիքում որոշ հողամասեր կճանաչվեն հանրության գերակա շահ:

Գնել Սանոսյան - Առաջարկում ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանս 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհի կառուցմանը հարող գոտում գտնվող հողամասերի օտարում սկսել՝ հնարավորություն տալով, որ երբ շինարարին կընտրենք, գործընթացն ավարտած լինենք:

Նիկոլ Փաշինյան - Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար:

ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվեց Սեդա Սաֆարյանը: Վարչապետը նշեց, որ նա հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ, նաև արձանագրեց, որ կայացվել է քաղաքական որոշում: Սաֆարյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված է դեկտեմբերի 10-ին ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալով:

Հեղինակ`Մայա Խաչատրյան
Դիտումների քանակ701
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ 10:4117 Օգս, 2026
  • Երևան - Եղվարդ - Զորավան - Բուժական ճանապարհը հիմնանորոգվում է. վերակառուցումը կարժենա 2 մլրդ դրամ 10:3217 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ 10:1717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1317 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 10:0717 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Այլընտրանքային ճանապարհները կառավարության առաջնահերթություններից են | 17.08.2026 10:0017 Օգս, 2026
  • Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը 09:4717 Օգս, 2026
  • Պետության և քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում. ՆԳ նախարարը՝ երիտասարդների հետ հանդիպմանը 09:2817 Օգս, 2026
  • Ջրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքները 08:5917 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5017 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2417 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան 21:4316 Օգս, 2026
  • Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին 21:1016 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին 21:0616 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար 21:0116 Օգս, 2026
  • Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 20:4216 Օգս, 2026
  • Հայկական մշակույթի ուսումնասիրությունները Հարվարդի համալսարանում | Հարցազրույց Քրիստինա Մարանցիի հետ 19:5316 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 16.08.2026 19:0316 Օգս, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026
  • Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 13:5016 Օգս, 2026
  • Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13:3716 Օգս, 2026
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015