Հունիսի 14-ին՝ ժամը 09։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում, բախվել են BMW 325 (վարորդ՝ Ա․ Բ․) և Mercedes E320 (վարորդ՝ Վ․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ․ Դ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները փակել են Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: