• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Սարգսյանի և Դավիթ Հայրապետյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Հայկ Սարգսյանի և Դավիթ... 23:01
Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին որևէ հարցում մեղավոր չի ճանաչում, որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ Հռոմի կանոնադրության մասին ՍԴ... 21:13
Օրը՝ 60 վայրկյանում Օրը՝ 60 վայրկյանում 22:06
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:1210 Հնս, 2022

ՀԱՊԿ իրավական բազայում, զորքի և կառավարման մարմինների ոլորտում շտկումներ կլինեն. Զաս

Բաղրամյան 26 հերթով ժամանեցին ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները: Նախ կազմակերպության գլխավոր քարտուղարին, ապա մյուս հինգ երկրի՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետներին դիմավորեց Արարատ Միրզոյանը:

Միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները, նաև դրանց ազդեցությունն անդամ երկրների անվտանգության վրա այսօր արտգործնախարարների օրակարգային կարևոր հարցերից էին՝ արդեն ընդլայնված կազմով նիստին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց:

ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՀԱՊԿ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Սեղանին են եղել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերը: Դրանք ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահության առաջնահերթություններից են՝ շեշտեց Արարատ Միրզոյանը՝ մամուլի համար հայտարարության ժամանակ՝ հիշեցնելով, թե ինչպես անվտանգային կազմակերպությունը տարեսկզբին առաջին անգամ կիրառեց կանոնադրությամբ նախատեսված գործիքը:

Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Հունվարին կազմակերպությունը ժամանակին է արձագանքել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մինչ այժմ չլուծված է մնում 2021 թվականի մայիսից ադրբեջանական զորքերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հարցը:

Հայաստանի նախագահության առաջնահերթություններից՝ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցը եղել է օրվա կարևոր թեմաներից մեկը: Թեման շարունակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նրա բնորոշմամբ՝ Ղազախստանում խաղաղապահ գործողությունների ժամանակ ստացած առաջին փորձը պարարտ հող է ստեղծել հետագա քայլերի համար:

Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) - Ես տեղյակ պահեցի Արտաքին գործերի նախարարին, որ առաջիկա ամսվա ընթացքում կմշակենք փաստաթղթեր, որոնք ենթադրում են շտկումներ իրավական բազայում, զորքի և կառավարման մարմինների ոլորտում: Շնորհակալ եմ արտաքին գործերի նախարարին, որ այսօրվա քննարկման ընթացքում նոր առաջարկներ և նախաձեռնություններ եղան, որոնց նպատակը կրկին ճգնաժամների ընթացքում արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է:

ՀԱՊԿ ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԴ Է. ԶԱՍ

Արտգործնախարարների օրակարգի մյուս կարևոր թեման միջազգային իրադրություն էր: Զասը ՀԱՊԿ բոլոր երեք տարածաշրջաններում իրավիճակը բարդ գնահատեց:

Ստանիսլավ Զաս - Ինչ վերաբերում է Արևելաեվրոպական տարածաշրջանին, իրավիճակն այնտեղ վատթարանում է, այդ պատճառով ՀԱՊԿ արտգործնախարարները հատուկ ուշադրություն դարձրին ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակին: Արտաքին գործերի նախարարները հայտարարությամբ անթույլատրելի են համարել մի պետության անվտանգության ապահովումը մյուսների հաշվին:

Միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ արտգործնախարարներն այսօր համաձայնեցրին ու համատեղ հայտարարություն ընդունեցին: Զասի խոսքով՝ անդամ երկրների գլխավոր դիվանագետներն իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարման ամրապնդմանը: Կազմակերպությունը քայլ առ քայլ նշանակալի խաղացող է դառնում տարածաշրջանում, նաև Եվրասիայում՝ սա էլ նկատեց Արարատ Միրզոյանը, նշեց՝ ՀԱՊԿ-ի պահանջը՝ որպես անվտանգության դոնորի, աստիճանաբար աճելու է և դուրս է գալու նախապես գծված շրջանակներից:

Արարատ Միրզոյան - Կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը եղել և շարունակում է հանձնառու լինել ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը և նպատակադրված է անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում` Կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման զարգացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ դերի ակտիվացմանը:

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ անգամ կհանդիպեն վերջին եռամսյակում՝ կրկին Երևանում: Մինչև այդ տոնական տարվա ու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առիթով նամականիշ մարվեց: 2022-ին լրանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30- ու կազմակերպության ստեղծման՝ 20-ամյակը:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ17
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Շարունակվում են ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները. Երևանի մետրոպոլիտեն 00:0002 Ապր, 2023
  • Գյուղատնտեսական դպրոցի աշակերտները մակարոն են արտադրում 23:4501 Ապր, 2023
  • Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 23:2101 Ապր, 2023
  • Հայաստանի աշխատատեղերի 31.6 տոկոսը ապահովում է 305 խոշոր կազմակերպություն 23:1801 Ապր, 2023
  • ԱՄՆ-ում պտտահողմերի պատճառով 10-ից ավելի մարդ է զոհվել 22:5401 Ապր, 2023
  • Ապրիլի 2-ի եղանակային կանխատեսումները 22:3601 Ապր, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում 22:0601 Ապր, 2023
  • Մեքսիկացի սենատորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 21:5101 Ապր, 2023
  • Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին որևէ հարցում մեղավոր չի ճանաչում, որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ 21:1301 Ապր, 2023
  • 3 անշարժ գույք, 12 հազար դոլար. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հայտարարագիրը 21:0901 Ապր, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 01.04.2023 21:0001 Ապր, 2023
  • «Յուէսէյ Ավտոէքսպորտ ԲՍԵ» ընկերությունը 2022-ին 4 մլրդ 806 մլն դրամի հարկ և տուրք է վճարել 20:5801 Ապր, 2023
  • ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ 20:5201 Ապր, 2023
  • «Սասունցի Դավիթ» էպոսի քոչարյան շարքը ցուցադրվեց Հրազդանում 20:4401 Ապր, 2023
  • Դասավանդման նորարար մեթոդներ՝ բուհերում․ վերապատրաստվում են դասախոսները 20:3801 Ապր, 2023
  • Վանաձորի մի քանի շենքում կոյաջրերը բակեր, նկուղներ ու ավտոտնակներ են լցվում 20:3201 Ապր, 2023
  • Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ 20:2501 Ապր, 2023
  • Լոռու, Տավուշի և Շիրակի զբոսաշրջային հնարավորությունները՝ մեկ հարթակում 20:2101 Ապր, 2023
  • Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Բեյրութում նշել է հիմնադրման 95-ամյակը 20:2101 Ապր, 2023
  • Եգիպտոսը հանդես է գալիս Սիրիայի ամբողջ տարածքի նկատմամբ Դամասկոսի ինքնիշխանության վերականգնման օգտին. Շուքրի 20:1401 Ապր, 2023
  • Լինելու է արդար մոտեցում և պայմանների բարելավում բոլորի համար. Տիգրան Ավինյանն այցելել է վթարային շենքեր 20:0901 Ապր, 2023
  • Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում տեղի է ունեցել Համլետ Մանուկյանի պարգևատրման հանդիսավոր արարողությունը 19:5601 Ապր, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև շարունակվում է դիվանագիտական առճակատումը 19:5101 Ապր, 2023
  • ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով 19:4101 Ապր, 2023
  • Սիրային խառնաշփոթ՝ երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում 19:3201 Ապր, 2023
  • Հայաստանում ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով 19:2001 Ապր, 2023
  • ԵԱՏՄ երկրներում արտադրված տրանսպորտային տեխնիկան ՌԴ-ում կգրանցեն միայն էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում 19:0401 Ապր, 2023
  • Բանակցությունները հնարավոր կլինեն, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից. Զելենսկի 18:5101 Ապր, 2023
  • Բուսաբանական այգում էկոկրթական ծրագիրը շարունակվում է նաև գարնանը 18:4701 Ապր, 2023
  • Մարմնամարզության երիտասարդական ԱԱ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել 18:3401 Ապր, 2023
  • Աուտիզմ ունեցող երեխաներին պետք է ինտեգրել հանրությանը 18:1701 Ապր, 2023
  • Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը 18:0601 Ապր, 2023
  • Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձն է 17:5401 Ապր, 2023
  • Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել 17:3901 Ապր, 2023
  • Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ 17:2701 Ապր, 2023
  • Հրատարակիչներն ուզում են տպագրել իրենց ներկայացրած դասագրքերը. ԿԳՄՍՆ-ն կհայտարարի առանձին մրցույթ 17:1601 Ապր, 2023
  • Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 17:0201 Ապր, 2023
  • Լուրեր 17:00 | 01.04.2023 17:0001 Ապր, 2023
  • Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար 16:4701 Ապր, 2023
  • Բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքների հարցը՝ հանձնաժողովի օրակարգում 16:4001 Ապր, 2023
  • 2024-ից ձկնարտադրողները պետք է կիրառեն ջրամաքրման նոր համակարգեր 16:2901 Ապր, 2023
  • Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանը՝ բազմաժանր ու մրցակցային 16:1801 Ապր, 2023
  • Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը 16:0701 Ապր, 2023
  • Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով 15:5801 Ապր, 2023
  • Ռուսաստանը մտադիր է թույլ չտալ, որ միջուկային պատերազմ սկսվի 15:4601 Ապր, 2023
  • Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը 15:3201 Ապր, 2023
  • Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ 15:1701 Ապր, 2023
  • Գլխուղեղի կաթվածի պետական ծրագրից Գյումրիում օգտվել է 600-ից ավելի բուժառու 14:5801 Ապր, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից 14:4201 Ապր, 2023
  • Սի Ծինփինն ու Վոլոդիմիր Զելենսկին կարող են հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ 14:1401 Ապր, 2023
  • Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են ՄՍԾ Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակիցն ու ևս երկու անձ 14:0301 Ապր, 2023
  • ՆԱՏՕ-ի Արևելյան թևի երկրները կոչ են արել ուժեղացնել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը 13:4701 Ապր, 2023
  • 15 անշարժ գույք Արարատի մարզում, 58,5 մլն դրամ. Մասիսի նախկին քաղաքապետի վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ 13:2401 Ապր, 2023
  • Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը 13:0901 Ապր, 2023
  • Լուրեր 13:00 | 01.04.2023 13:0001 Ապր, 2023
  • Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ 12:4501 Ապր, 2023
  • Հրապարակվել է դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը 12:3301 Ապր, 2023
  • Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները 12:2101 Ապր, 2023
  • Տեղ-Կոռնիձոր հատվածում իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ 11:5801 Ապր, 2023
  • Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը 11:4601 Ապր, 2023
  • ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա զոհ 11:1101 Ապր, 2023
  • Դատախազությունում քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների լուծման ընթացքը 11:0401 Ապր, 2023
  • Մաղթում եմ, որ ասորական մշակույթի ժառանգորդները պահպանեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը. Նիկոլ Փաշինյան 10:4701 Ապր, 2023
  • Ապարանի, Ախուրյանի ճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է 10:0401 Ապր, 2023
  • Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ 09:3301 Ապր, 2023
  • ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ 09:2701 Ապր, 2023
  • 60 հրատարակություն Մատենադարանում՝ վերջին 5 տարում 09:1401 Ապր, 2023
  • Նախագծային ուսուցում՝ իրական խնդիրների լուծման միջոցով 08:4101 Ապր, 2023
  • Մեկնարկում է «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը 08:1801 Ապր, 2023
  • «Համակենտրոնացումից» առաջ տնտեսվարողները պետք է ՄՊՀ-ում հայտարարագրեն գործարքը 01:0301 Ապր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015