• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:5604 Հնս, 2022

Ցեղասպան գաղափարախոսությունը Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքի ակունքներում է. Մայքլ Ռուբին

Դավիթ Մուրադյանը և  Ձեռնարկությունների ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Մայքլ Ռուբինը քննարկել են Կովկասում, Մերձավոր Արևելքում ներկա զարգացումները, Թուրքիայի պահվածքը Սիրիայում և այլ տարածաշրջաններում, Ադրբեջանի շարունակվող հռետորաբանությունը: 

Հարց - Դուք մասնակցել եք Երևանում կայացած մի միջոցառման, որը նվիրված էր մարդու իրավունքներին և պատերազմի հետևանքներին: Ի՞նչ ձևաչափով եք մասնակցել այդ միջոցառմանըմ և որքանո՞վ են նմանատիպ նախաձեռնությունները կարևոր մարդու իրավունքների և պատերազմի հանցագործությունների մասին միջազգային հանրությունում իրազեկության բարձրացման համար:

Մայքլ Ռուբին (Ձեռնարկությունների ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող) - Այստեղ էի ելույթի համար, հրավիրել էր «Ճշմարտության և արդարության կենտրոնը»: Իմ խոսքը վերաբերում էր Կովկասի հարցում ԱՄՆ քաղաքականությանը, և մի քանի խնդիրներին, որոնց մենք բախվում ենք, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին: Նաև խոսեցի այն մասին, որ միջազգային հանրությունն ամեն անգամ ձախողում է ցեղասպան գաղափարախոսության ընդունումը, որը Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքի ակունքում է:

Գիտեք՝ ես նման համաժողովների հանդեպ սովորաբար թերահավատորեն եմ տրամադրված, սակայն այս մեկը բացառություն էր: Կազմակերպիչները հրավիրել էին գործնական մասնագետների, այլ ոչ թե միանման ելույթներ էին ներկայացնում: Նրանք հավաքել և ներկայացնում էին գործնական տեղեկություններ, որոնք առնչվում էին պատերազմի հանցագործություններին, ընդհանուր քաղաքականության խնդիրներին: Խոսք էր գնում Թուրքիայի ԱԹՍ-ների, ռազմագերիների մասին, ուստի բոլոր առումներով համաժողովն արժեքավոր էր:

Հարց - Ադրբեջանը պարբերաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Այդ երկրում դեռ պահվում են հայ գերիներ, Ալիևը հայտարարում է, թե ցանկանում են Հայաստանի տարածքով միջանցք ստանալ, ինչը նույնպես հակասում է հայտարարությանը: Նաև հարկ է նշել Ադրբեջանի օկուպացրած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Ինչի՞ են ցանկանում հասնել Ալիևը և Ադրբեջանը՝ հաշվի առնելով, որ պատերազմի ավարտից անցել է գրեթե երկու տարի:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՀՊԱՆԵԼ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ պահպանել ճգնաժամային իրավիճակը: Դիտարկենք, օրինակ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն: Նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը նավթից հսկայական ֆինանսական հոսքեր ունի, Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր է: Դա պարզ ապացույց է, թե որքան կոռումպացված է դարձել ադրբեջանական ռեժիմը: Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է դա: Ալիևն օգտագործում է Հայաստանի հետ հակամարտությունը՝ որպես իրականության խեղաթյուրում: Խնդիրը, որ կա Արևմուտքում, այն է, որ այս հակամարտությանը նայում ենք որոշ տարածքների և սահմանների վերաբերյալ անհամաձայնությունների տեսակետից: Իրականում այդ տարաձայնությունների խթանիչ ուժն Ադրբեջանի գաղափարախոսությունն է, ինչը շատ ավելի բարդ է լուծել: Անհնար կլինի հասկանալ, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան պահում իրենց այնպես, ինչպես հիմա, քանի դեռ չեք հասկացել Հայոց ցեղասպանությունը, և այն փաստը, որ 44-օրյա պատերազմը սկսվեց Անկախ Հայաստան Թուրքիայի ներխուժման 100-րդ տարելիցի օրը:

Հարց - Ի՞նչ եք կարծում, Վաշինգտոնի և Արևմուտքի քաղաքական գործիչները չե՞ն հասկանում Հայոց ցեղասպանության իրողություններն իրենց հետևանքներով՝ այսօրվա պատերազմների դեպքում:

ԹՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄ ԿԱ, ԹԵ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՄՆ ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ.  ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Երկու բան կասեմ: Նախևառաջ՝ առաջընթաց կա: Տեսանք, որ նախագահ Ջո Բայդենն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը: Սակայն Վաշինգտոնում կա նաև մի մոտեցում, որը բնույթով գործարքային է: Մի կողմից ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, մյուս կողմից՝ դրանից երկու օր առաջ բացառություն ենք անում «Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացման» համար, որն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություն է տալիս: Ուստի այս իրավիճակը ցույց է տալիս, որ չկա խորության իրական ըմբռնում: Երբեմն մարդիկ կարծում են, թե լռությունը նշանակում է խաղաղություն, սակայն այս դեպքում դա շփոթմունք է: Կա ցանկալին որպես իրականություն ընդունելու մեծ չափաբաժին: Եվ այդ ցանկալին որպես իրականություն ընդունելը շատ վտանգավոր կարող է լինել, երբ խոսքը Բաքվի պես ռեժիմների մասին է, որն ունի ֆանտաստիկ նավթային կարողություն և ցեղասպան գաղափարախոսություն: Այդ երկու տարրերի համադրությունը ապագայի աղետների բաղադրատոմսն է:

Հարց - Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը՝ Բրյուսելում և Մոսկվայում կայացած մի քանի եռակողմ հանդիպումներից հետո, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ նաև հաշվի առնելով, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը ողջունել են երկխոսությունը:

ԱԼԻԵՎԸ ԴԱՐՁԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՋՈՒԹԱԿԸ».  ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Մի կողմից մենք աջակցում ենք այդ գործընթացին և միայն խոսքերով հայտարարում, թե այդ գործընթացը պետք է հանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով: Սակայն ինձ թերահավատ կարող եք անվանել երկու պատճառով: Նախևառաջ՝ չեմ հավատում, որ Ադրբեջանն այսուհետև կարող է համարվել իսկապես անկախ պետություն: Արցախի դեմ իր պատերազմն իրագործելու և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու նպատակով Ալիևն Ադրբեջանի անկախությունը վաճառեց Թուրքիային և Ռուսաստանին: Դիտարկելով, թե այս ամենն ուր է տանում, ես հետևում եմ, թե ինչ ազդակներ է ուղարկում Թուրքիան: Ալիևն այս պահին դարձել է Էրդողանի «երկրորդ ջութակը», ինչ-որ կողմնակի ուժ: Չեմ հավատում, թե Էրդողանն անկեղծ է, նույնպես և չեմ հավատում Ալիևի անկեղծությանը: Պատճառն այն է, որ նրանք օգտագործում են հակամարտությունը և փորձում են հավերժացնել այն, որպեսզի թաքցնեն փաստը, որ իրենք կործանել են իրենց երկրների տնտեսությունը: Նրանք ցանկանում են ապակողմնորոշել հանրությանը: Հիմա նրանք փորձում են Արևմուտքում ամրագրել այն մտայնությունը, որ իրենք չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արածի համար՝ դեռևս պահվող առնվազն 38 ռազմագերու և պատերազմի հանցագործությունների համար, որոնք, ի դեպ, փաստագրվել են տեսանյութերով: Նրանք ցանկանում են ազատվել այդ ամենի պատասխանատվությունից:

Միևնույն  ժամանակ, չեմ կարծում, թե նրանք ցանկանում են որոշում կայացնել՝ խաղաղ պայմաններում ավարտելու Հայաստանի հետ հակամարտությունը: Պատճառը պարզ է՝ նրանք առաջնորդվում են գաղափարախոսությամբ, այլ ոչ թե տարածքային պահանջով:  

Հարց - Ուկրաինայում ռազմական գործողություններն աննախադեպ լարվածություն են ստեղծել նաև աշխարհաքաղաքական հարթությունում: Ցավոք, այն իր ազդեցությունն է թողել նաև մեր տարածաշրջանային խնդիրների վրա, ինչպես գիտեք, այսօր բարդ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միասնական աշխատանքի մասին: Ի՞նչ եք կարծում, համանախագահների միջև նկատվող մրցակցությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի և օրակարգային խնդիրների կարգավորման վրա:

ԱԼԻԵՎԸ ՎԱՐՊԵՏ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ.  ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Կիսում եմ ձեր և մյուս հայերի հուսախաբությունը, որն առաջացել է Մինսկի խմբի անարդյունավետության արդյունքում: 44-օրյա պատերազմից հետո տեսանք, թե ինչպես է Էնդրյու Շոֆերը գնում Բաքու, և Ալիևը նրան տեսախցիկների առաջ նվաստացնում է: Էնդրյու Շոֆերը լավ մարդ է: Սակայն նա Վաշինգտոնից չուներ այն աջակցությունը, որը պետք է ունենար, քանի որ Վաշինգտոնը 44-օրյա պատերազմի ժամանակ կենտրոնացել էր ընտրությունների վրա, իսկ վերջերս էլ՝ Ուկրաինայի ուղղությամբ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ով կփոխարինի Շոֆերին, որը պետք է նշանակվի իր հաջորդ առաքելությանը: Ահա հենց դա է իմ ամենամեծ մտահոգությունը: Ալիևը վարպետ է Արևմուտքին ապակողմնորոշելու հարցում: Այսօր էլ Ուկրաինայի իրավիճակն է շեղում: Այդ իսկ պատճառով ես մշտապես Վաշինգտոնին խորհուրդ եմ տալիս չշփոթել լռությունը խաղաղության հետ: Կա մի պարզ բան: Դեռևս պահվում են ռազմագերիներ, շարունակվում է ցեղասպան հռետորաբանությունը, որի ընթացքում մեկը հայտարարում է, թե Հայաստանի ամբողջ տարածքն Ադրբեջանի պատմական տարածքն է, ինչը սուտ է: Երբ խոսքն Արցախի ժողովրդագրության մասին է, մշակութային ցեղասպանության, հետքերը ջնջելու մասին, որն այսօր տեղի է ունենում Շուշիում և այլուր, պարզ է դառնում, որ Ալիևն անկեղծ չէ: Հայաստանը նման իրավիճակում բոլոր իրավունքներն ունի հիասթափվելու միջազգային հանրությունից, պարզապես որովհետև Մինսկի խումբն իր պարտականությունները կատարելիս արդյունավետ չի գործել: Այդ իսկ պատճառով անընդունելի եմ համարում, որ ԱՄՆ-ն ժամանակին կասեցրել է 907-րդ լրացումը, քանի որ դա միայն Հայաստանին աջակցելուն կամ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի փաստերին չի առնչվում:

Դա Կոնգրեսի գործողությունների ոգին պետք է լինի: Օրենքը հստակ նշում է, որ եթե Ադրբեջանը դրժել է ռազմական քաղաքականության պայմանավորվածությունները, ապա արժանի չէ որևէ ռազմական աջակցության: Ուստի, կարծում եմ, որ այդ բացառումը տեղի է ունեցել հենց գործարքային նպատակներով: Ես մտահոգված եմ, քանի որ դա հենց ԱՄՆ օրենքի խախտում է: Այդ հարցում ԱՄՆ Կոնգրեսը պետք է աչալուրջ լինի գործադիր մարմնի հանդեպ:

Հարց - Հայաստանը երկխոսություն է սկսել նաև Թուրքիայի հետ, և երկու երկրներն արդեն նշանակել են ներկայացուցիչների: Նրանք արդեն անցկացրել են երեք հանդիպում: Ընդհանուր առմամբ, ի՞նչ է տալիս այդ գործընթացը կողմերին, և ինչպե՞ս եք գնահատում այն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է.  ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Ես վստահում եմ Հայաստանին՝ խաղաղության հաստատման ցանկության հարցում: Հայաստանը երբեք չի հարձակվել Թուրքիայի վրա: Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից անօրինական է: Հայաստանն իր գործողություններով ցույց է տվել, որ ցանկանում է խաղաղություն և հարաբերությունների կարգավորում և ցանկանում է վերջ դնել այդ շրջափակմանը:

Իսկ ի՞նչ է ցանկանում Թուրքիան: Էրդողանը պատրաստվում է հաջորդ տարվա ընտրություններին: Չեմ կարծում, թե Էրդողանը երբևէ կընդունի ժողովրդավարական և ազատ ընտրությունների արդյունքը: Կանխատեսում եմ, որ կառաջանան, այսպես ասած, «ճգնաժամեր», որոնք Էրդողանը կօգտագործի ընտրությունները չեղարկելու կամ հետաձգելու նպատակով, երբ պարզ դառնա, որ նա պարտվում է կամ չի կարողանալու մանիպուլյացիաների և կեղծիքի միջոցով հաղթել: Էրդողանն այժմ ցանկանում է խուսափել իր գործողությունների հետևանքների պատասխանատվությունից: Նա ցանկանում է ձևացնել, թե կառուցողական է եղել դիվանագիտության հարցում, որպեսզի իրեն ոչ ոք այլևս պատժամիջոցների չենթարկի՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի տնտեսության թուլացումը: Իր արածների համար նա պետք է մեղադրի միայն ինքն իրեն, քանի որ անցած 20 տարվա ընթացքում նա իր երկրում հաստատել է բռնապետական կառավարում: Միակ մեղավորը նա է, և թուրքերն արդեն սկսել են հասկանալ դա: Ուստի նա բանակցում է՝ լինելով անազնիվ:

Պետք է հասկանալ, որ Հայաստանի համար դիվանագիտության նպատակը խաղաղությունն է, Թուրքիայի համար դիվանագիտությունը՝ ոչ համաչափ պայքարի ռազմավարություն:

Հարց - Կարո՞ղ ենք ասել, որ Դուք ավելի շատ մտահոգ եք կարգավորման գործընթացի և բանակցության հանդեպ Թուրքիայի մոտեցմամբ և վերաբերմունքով:

ԷՐԴՈՂԱՆԻ ՕՐՈՔ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ 25 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴՈՒ ՄՈՏ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՂԵՂԻ ԼՎԱՑՈՒՄ.  ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Այո՛, իհարկե: Էրդողանը շարունակաբար ցուցադրում է, որ առաջնորդվում է գաղափարախոսությամբ: Նա ազնիվ չէ: Մարտավարական առումով նա տապալել է կարգավորումն Իսրայելի, Հունաստանի և Հայաստանի հետ: Սակայն նա կփորձի ամեն ինչ հարմար պահին ցաքուցրիվ անել: Ցավոք, նա կփորձի օգտագործել հակամարտությունները՝ Թուրքիայի հանրությանն ապակողմնորոշելու համար: Ինձ ամենաշատը մտահոգում է այն, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում կրկին ցանկալին ընդունում են որպես իրականություն՝ մտածելով, թե խնդիրը միայն Էրդողանն է: Պետք է հաշվի առնենք, որ անցած 20 տարվա ընթացքում էրդողանի օրոք կրթություն ստացած 25 միլիոն մարդու մոտ տեղի է ունեցել ուղեղի լվացում: Եվս մեկ բան: Եթե որևէ մեկը զինվորագրվել է Էրդողանի իշխանության գալու օրերին որպես շարքային, այսօր արդեն գնդապետ կամ ավելի բարձր կոչում ունեցող զինվորական է: Նա Թուրքիայի ամբողջ զինուժը հարմարեցրել է իր իմիջին: Եթե նախկինում, օրինակ՝ Թուրգութ Օզալի ժամանակ, որևէ հույս կար, հիմա դա էլ չկա: Թուրքիան բախվելու է սերունդների խնդիրների հետ:

Հարց - Թուրքիան հայտարարեց, որ Սիրիայում սկսել է նոր ռազմական գործողություն ահաբեկիչների դեմ, ինչպես իրենք են քրդական ուժերն անվանում: Հաշվի առնելով, որ քրդերին մեծապես աջակցում է ԱՄՆ-ն, ի՞նչ ազդեցություն կարող է այդ գործողությունն ունենալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:  

ԹՈՒՐՔԻԱՆ ՋՆՋՈՒՄ Է ՔՐԴԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՍԻՐԻԱՅԻՑ.  ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Նախ՝ մի բան ասեմ: Ես հաճախ եմ այցելում Սիրիայի հյուսիս և հյուսիս-արևելք: Երբ դիտարկում ենք Սիրիայից Թուրքիայի ուղղությամբ հարձակումները, թվերը չնչին են: Երբ դիտարկում ենք Թուրքիայի կողմից Սիրիայի ուղղությամբ հարձակումները, խոսքը հարյուրավորների մասին է: Երբ ես ՄԱԿ-ի ուղեկցությամբ այցելել էի Իրաքի սահմանին մոտ Սինջար, մեզ զգուշացրին, որ վերադառնանք մինչև մթնելը, քանի որ թուրքական ինքնաթիռները հարվածում են նույնիսկ ՄԱԿ-ի շարասյուներին: Թուրքիան ասում է, որ սիրիացի քրդերն ահաբեկիչ են: Սակայն ես 6 տարեկան ահաբեկիչների չեմ ճանաչում: Հենց նրանց են թիրախավորում թուրքական F-16-երը և ԱԹՍ-ները: Դիտարկենք նախադեպը: Դեռևս 2018 թ. Թուրքիան նմանատիպ պատճառաբանությամբ ներխուժեց Սիրիայի հյուսիսի Աֆրինի շրջան: Երբ այսօր դիտարկում ենք Աֆրինը, տեսնում ենք, որ թուրքերը պղծել են քրդերի գերեզմանները, ջնջել են քրդական ժառանգությունն այնպես, ինչպես նրանք անում են Արցախի օկուպացված շրջաններում:  Նրանք նույնիսկ այնտեղ բացել են Թուրքիայի փոստային ծառայության գրասենյակներ: Նրանք Հյուսիսային Սիրիայում անում են այն, ինչ արել են Հյուսիսային Կիպրոսում: Նրանք չեն ձգտում ապրել իրենց սեփական սահմաններում: Այդ իսկ պատճառով էլ պետք է խիստ մտահոգ լինել՝ հատկապես հաշվի առնելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է առնում Լոզանի դաշնագիրը:

Հարց - Նաև, եթե չեմ սխալվում, նրանք Աֆրինում հիմնել են դպրոցներ, որպեսզի «կրթեն» այնտեղի երեխաներին:

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Ճիշտ է, նրանք արել են դա: Նրանք հրաժարվում են անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել քրդերին և այն կանանց, որոնք հրաժարվում են կրել մուսուլման եղբայրների ոճով փարաջաներ, ուստի այդ ամենն ունի նաև կրոնական բաղադրիչ: Չնայած քրդերն էլ են մահմեդական, Էրդողանն ինքը խիստ պահպանողական, նեղ մտահորիզոն ունեցող մահմեդական է, ինչը շատ հեռու է ավանդական անատոլիական սուֆիզմից: Ուստի ունենք մի իրավիճակ, երբ գործ ունենք փաստերով ապացուցված էթնիկ զտումների հետ: Այսօր, երբ Թուրքիան Բայդենի վարչակազմից F-16 կործանիչների գնման թույլտվություն է ստացել, դա նրանք ընդունում են որպես էթնիկ զտումները շարունակելու թույլտվություն:

Թուրքիան ասում է, թե իրենք ցանկանում են Սիրիայի տարածքում խորանալ միայն 30 կմ:  Սակայն երբ նայում ենք քարտեզին, պարզ է դառնում, որ դա Քոբանիի տարածքն է, որտեղ քրդական ուժերը ջախջախել են «Իսլամական պետությանը»: Այնտեղ կա հոծ բնակչություն: Ուստի կարող ենք խոսել ամբողջական էթնիկ զտումների մասին: Նրանք քրդերին ուղարկում են Սիրիայի անապատներ՝ Դեր Զորի տարածք, ինչպես արել են հայերի հետ՝ Ցեղասպանության տարիներին:

Հարց - Ավելի քան 100 տարի առաջ:

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Այո՛:

ԷՐԴՈՂԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ.  ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

Հարց - Թուրքիան լարված հարաբերություններ ունի Հունաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ՝ չնայած արաբական աշխարհի երկրների հետ հարաբերությունների կարգավորման որոշ քայլեր են ձեռնարկվել: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հունաստանի, Միջերկրական ավազանի և արաբական երկրների հետ կապված իրավիճակում:

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Այսօր տեսնում ենք, որ Էրդողանը, որն անցյալում տապալեց Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, հանկարծ ասում է, որ չի ցանկանում նստել Հունաստանի վարչապետի հետ միևնույն սենյակում: Նա բարկացել էր, որ Հունաստանի վարչապետն իր ամերիկյան այցի ընթացքում Կոնգրեսի պալատների համատեղ նիստի ընթացքում արժանացել էր հոտնկայս ծափահարությունների: Իրողությունն այն է, որ տեսնում ենք՝ երբ Էրդողանը որևէ տեղ ձախողում է տեսնում, ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի խուսափի պատասխանատվությունից: Արևմուտքը հաճախ է ընկնում այդ թակարդը, երբ չի ցանկանում որևէ այլ տեղ խաղաղության ջանքերին վնասել՝ դրանով Թուրքիայի համար կանաչ լույս է վառում: Արևելյան Միջերկրականի խնդիրներից մեկն էլ այն է, երբ փոքր երկրները, օրինակ՝ Կիպրոսը, հաճախ զիջումներ կատարելու ճնշումների են ենթարկվում Եվրոպայի կողմից, երբ վերջինը Թուրքիայից ինչ-որ բան է ցանկանում ստանալ, օրինակ՝ Բելառուսի հանդեպ պատժամիջոցների հարցում: Խնդիրն այն է, որ Կիպրոսի և Հայաստանի նման փոքր երկրները պետք է զգուշանան հազարավոր կիլոմետրեր իրենցից հեռու գտնվող և արտգործնախարարություններում աշխատող մարդկանցից, որոնք միամտաբար փորձում են Էրդողանի հետ գործարքներ կնքել: Նրանք չեն հասկանում, որ պատճառը, թե ինչու է Էրդողանն անընդհատ ճգնաժամեր առաջացնում, այն է, որ իրենց այդ փոքր երկրներից զիջումներ էին կորզում:

Պարո՛ն Ռուբին, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար:

Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ118
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015