• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը`... 23:09
Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան Մեր կառավարությունը հռչակել է... 22:48
Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը... 22:29
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու դեպքում առաջարկվում է ավելացնել գործող տուգանքի չափը
Հասարակություն
19:0224 Մայ, 2022

Օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու դեպքում առաջարկվում է ավելացնել գործող տուգանքի չափը

Գործադիրն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու համար գործող տուգանքի չափն ավելացնել: Սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը նախատեսվում է դարձնել 30-ապատիկից 70-ապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձնել 100-ապատիկից մինչև 150-ապատիկի չափով:

Այս կարգավորումներն առաջարկվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մայիսի 24-ի նիստում հարցը ներկայացնելով՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բարձրաձայնել է օրենսդրական առաջարկի պատճառներն ու հիմքերը: Նշվել է, որ Givemeinfo.am կայքում տեղադրված հարցումների և դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, այսինքն՝ հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում ստացվել է անհիմն պատասխան: Datalex.am դատական տեղեկատվական համակարգում տեղադրված գործերի ուսումնասիրության համաձայն՝ օրենսգրքի 189.7-րդ հոդվածի խախտման հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված հայցադիմումները մեծ թիվ չեն կազմում:

Ըստ փոխնախարարի՝ 10-50 հազար դրամ տուգանքը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար: Երանուհի Թումանյանցի խոսքով՝ տեղեկատվությունը չստացած անձն իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայց ներկայացնելու նպատակահարմարությունը որոշելիս՝ գիտակցում է, որ ավելի շատ ֆինանսական միջոցներ է վատնելու, քան հայցի բավարարման դեպքում իրավախախտում կատարած անձի նկատմամբ տուգանքի չափը, և հաճախ չի օգտվում նման եղանակով հայց ներկայացնելու իր իրավունքից:

Լիլիթ Մինասյանը, ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը կնպաստի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ու «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
 

Դիտումների քանակ5
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի բնակչության մեկ քառորդը զրկված է մշտական ջրից. ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ 23:2603 Հլս, 2022
  • Ինչո՞ւ հենց Հայաստանը. դեսպանը մեկնաբանում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը 23:1303 Հլս, 2022
  • Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն 23:0903 Հլս, 2022
  • Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան 22:4803 Հլս, 2022
  • Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է 22:2903 Հլս, 2022
  • Ինչ նպատակով է ծախսվելու ԱՄՆ ՄԶԳ տրամադրած 120 մլն դոլարը 22:0403 Հլս, 2022
  • Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը 21:5903 Հլս, 2022
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015