• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը 15:13
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին Վարչապետը շնորհավորական ուղերձ է... 13:22
Մի քանի ՓԱՍՏ Շենգենյան գոտու մասին Մի քանի ՓԱՍՏ Շենգենյան... 13:17
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 11:5124 Մայ, 2022

Փոփոխություններ՝ մետաղական հանքավայրեր շահագործողների կողմից վճարվող ռոյալթիի համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար

Ազգային ժողովը քննարկում է «Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակը մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգն ավելի արդար, արդյունավետ և մետաղների միջազգային գներին առավել արձագանքող դարձնելն է:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թվականի աշնանից սկսած մետաղների միջազգային շուկաներում գներն անշեղորեն աճման միտում են դրսևորում:

Այս պարագայում գնահատվում է, որ ռոյալթիի գործող համակարգը հնարավորություն չի տալիս ոլորտում ձևավորվող նոր արժեքը արդարաբար բաշխել կառավարության և տվյալ ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների միջև: Եղած համակարգի պայմաններում գների բարձրացման հիմնական շահառուն ոլորտը ներկայացնող կազմակերպությունների խումբն է:

Այս խնդիրն արագ և իրավիճակային լուծելու համար 2021 թվականի սեպտեմբերից ներդրվեց խտահանքի և մոլիբդենի արտահանման համար նախատեսված պետակական տուրքի համակարգը՝ հիմքում ունենալով արտահանման ծավալները և յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված պետական տուրքի սահմանված դրույքաչափերը»,- ասաց Պողոսյանը:

Այդուհանդերձ, պետական տուրքի ներդրված համակարգը չի կարող բնութագրվել որպես երկարաժամկետ: Ըստ փոխնախարարի՝ պատճառն այն է, որ դա որևէ կերպ կախված չէ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներից և հաշվի չի առնում մետաղների գները և ոլորտի կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը, հետևաբար նաև՝ դրանց շահութաբերությունը:

«Առաջարկվում է շահութաբերությունից կախված երկրորդ բաղադրիչի ներմուծում: Սա ավելի երկար ժամկետի համար նախատեսված լուծում է, և դրանով իսկ ավելի կայուն և կանխատեսելի հարկային միջավայր կարող է ապահովել ոլորտում ներդրումներ կատարած, կատարելու մտադրություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար:

Առաջարկվում է  լրացուցիչ հարկերով ծանրաբեռնել շահույթի այն մասը, որն ամբողջությամբ տնօրինվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից»,- ասաց Պողոսյանը:

Դիտումների քանակ156
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Առաջարկվում է մետաղական հանքավայրերի շահագործման համար ևս մեկ ռոյալթիի ներդրման հարցը քննարկել 19:2318 Մայ, 2022 Առաջարկվում է մետաղական հանքավայրերի շահագործման համար ևս մեկ ռոյալթիի ներդրման հարցը քննարկել Հասարակություն
  • Մետաղական հանքավայրերի շահագործման համար սահմանված ռոյալթիների համակարգն ավելի արդյունավետ կդառնա 11:3705 Մայ, 2022 Մետաղական հանքավայրերի շահագործման համար սահմանված ռոյալթիների համակարգն ավելի արդյունավետ կդառնա Հասարակություն
  • Ընդերքօգտագործման ռոյալթիների 2 տոկոսը կհատկացվի ազդակիր համայնքներին 14:3223 Մար, 2022 Ընդերքօգտագործման ռոյալթիների 2 տոկոսը կհատկացվի ազդակիր համայնքներին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022
  • Հուլիսի 3-ի եղանակային կանխատեսումները 23:5502 Հլս, 2022
  • Հայկական հին ու բարի կինոյի խորհրդանիշները՝ կինոթանգարանում 23:3802 Հլս, 2022
  • Մալթայում ավարտին է մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակչում է 23:1902 Հլս, 2022
  • Ֆեյսբուքում «էջի այցելուներին» տեսնելու հնարավորություն չկա, կարող եք կորցնել ձեր հաշիվները. զգուշացում 22:4502 Հլս, 2022
  • Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ 22:2602 Հլս, 2022
  • Դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները 22:0602 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015