Ավարտվել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը: Բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համալրման համար նախատեսված դասընթացին դիմել էր 1989 քաղաքացի։ Բարեվարքության ստուգատեսին հրավիրվել է 721 դիմորդ:
Դասընթացի ժամանակ մասնակիցները պատրաստվելու են մաքսային ծառայության տարբեր պաշտոններում աշխատելու համար։
Տեսական մասը տևելու է 30-95 դասաժամ՝ ըստ պաշտոնի, իսկ գործնական մասը՝ մինչև 10 շաբաթ։