• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը Այլ հայացք կասպյան հնգյակի հանդիպմանը 15:13
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին Վարչապետը շնորհավորական ուղերձ է... 13:22
Մի քանի ՓԱՍՏ Շենգենյան գոտու մասին Մի քանի ՓԱՍՏ Շենգենյան... 13:17
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:1624 Մայ, 2022

Աշխատանք փնտրողներն ու առաջարկողները՝ մեկ վայրում. թափուր աշխատատեղերը ուսանողների համար են

Այն, որ պոպուլյար մասնագիտություններից բացի, կան այլ զբաղվածության առաջարկներ, վկայում են պարբերաբար անցկացվող աշխատանքի երևանյան տոնավաճառները: Դրանք այն ուսանողների համար են, որոնք պատրաստ են դասերը համատեղել աշխատանքի հետ:

Թափուր աշխատատեղեր՝ բարձր կուրսի ուսանողների համար

Առաջարկները բավական շատ են, երիտասարդների հետաքրքրվածությունը՝ մեծ:

Ալվինա Հայրապետյան (բանկի տաղանդների ներգրավման և ինտեգրման բաժնի մասնագետ) - Ներկա պահին մենք ունենք մասնաճյուղային մեր ցանցերում աշխատանքի հնարավորություն՝ գործավար-գանձապահի, ֆինանսական խորհրդատուի, բիզնես խորհրդատուի պաշտոնի շրջանակներում: Բացի այդ, մեր գլխամասային գրասենյակում տարբեր պաշտոնների շրջանակներում ևս ունենք աշխատանքի հնարավորություն` թե՛ կոնտակտային կենտրոնի պաշտոնի շրջանակներում, թե՛ ընդհանուր վերլուծությունների բաժինների շրջանակներում:

Այս բանկում ուսանողներին առաջարկում են կարիերան սկսել ու շարունակել իրենց հետ, նաև մրցակցային աշխատավարձ խոստանում: Երիտասարդները դիմում-հայտ են լրացնում, ներկայացնում՝ որ կուրսում ու ինչ մասնագիտությամբ են սովորում: Տվյալներն ավելի ուշ կվերլուծվեն, և կորոշվի՝ ինչպես կարող են համագործակցել:

Արևիկ Պռազյան («Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի համալսարանական հավաքագրման թիմի մասնագետ) - Հիմա մենք էստեղ ենք, որպեսզի ուսանողներին, հատկապես ավարտական կուրսի ուսանողներին առաջարկենք մեր առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին երկու տարով գործուղվել ՀՀ և Արցախի համայնքներ և լրացնել շատ-շատ կարևոր որևէ առարկայի ուսուցչի բացը:

Հայաստանում և Արցախում 685 ուսուցչի կարիք կա: Հատկապես մեծ է բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդողների պահանջարկը: Այս ուղղություններով ավարտական կուրսի ուսանողներին, բացի աշխատավարձից ու ֆինանսական աջակցությունից, առաջարկվում է կրթաթոշակ, եթե, իհարկե, համապատասխանեն ներկայացվող չափորոշիչներին:

Անահիտ Գասպարյան (ԵՊՀ ուսումնական գիտական ընկերության փոխնախագահ) - Մեր դեկանատի, ռեկտորատի և հատկապես ՈՒԳԸ ջանքերով կազմակերպվել է այս միջոցառումը, որին մասնակցում են աշխատաշուկայում առաջատար 20-ից ավելի կազմակերպություններ և ընկերություններ, ֆինանսական հաշվապահական կառույցներ, ինչպես նաև մարքեթինգային և ապահովագրական ընկերություններ: Մեր համալսարանը տալիս է շատ մեծ պաշար տեսական գիտելիքների, բայց ուսանողների մոտ անհանգստություն կա՝ դա ինչպես կարող են կիրառել պրակտիկայում:

Աշխատանք առաջարկողների և աշխատանք փնտրողների միջև կամուրջ ստեղծելու նպատակով էլ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է այս միջոցառումը:

Հայարփի Զարգարյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող) - Օրինակ` ես շատ եմ փորձել փնտրել աշխատանք, բայց միշտ եղել է այնպես, որ ժամային գրաֆիկը միշտ հարմար չի եղել, բայց կոնկրետ էստեղ հավաքված բանկերը կամ ապահովագրական ընկերությունները հաշվապահական ընկերությունները առաջարկում են շատ հարմար տարբերակներ, որ դասերից հետո կարողանանք հասցնել:

Արտաշես Հարությունյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանող) - Իրականում կազմակերպությունները այնպիսին են, ու մասնագիտությունս այնպիսին է, որ բոլորն էլ ինձ հետաքրքրում էին, բայց քանի որ առանձին հաշվապահական դասընթացների էի մասնակցել, ավելի շատ հաշվապահական գրասենյակների հայտարարությունները ինձ հետաքրքրեցին, ծանոթացել ենք ու համապատասխան ռեզյումեները ներկայացրել ենք արդեն:

Նելլի Հովհաննիսյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող) - Լինելով երկրորդ կուրսի ուսանող` ինձ շատ հետաքրքիր էր, որ կոնտակտային բաժնում աշխատանք կար, որովհետև դասերի հետ պետք է համատեղել, և ցանկությունը մեծ էր, որպեսզի կարողանամ դասերի հետ համատեղել, և ժամաքանակներն էլ շատ լավ էին, որ կարողանայինք համատեղել: Մի քանի տեղ ռեզյումեներ եմ թողել, սպասենք՝ ինչ կլինի:

Բացի այն, որ ուսանողները ցանկանում են աշխատելով գործնական հմտություններ ձեռք բերել և աշխատաշուկա մտնել հաստատուն քայլերով, ձգտում են նաև ֆինանսական անկախության:

Հեղինակ` Աննա Զախարյան

Դիտումների քանակ115
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022
  • Հուլիսի 3-ի եղանակային կանխատեսումները 23:5502 Հլս, 2022
  • Հայկական հին ու բարի կինոյի խորհրդանիշները՝ կինոթանգարանում 23:3802 Հլս, 2022
  • Մալթայում ավարտին է մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակչում է 23:1902 Հլս, 2022
  • Ֆեյսբուքում «էջի այցելուներին» տեսնելու հնարավորություն չկա, կարող եք կորցնել ձեր հաշիվները. զգուշացում 22:4502 Հլս, 2022
  • Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ 22:2602 Հլս, 2022
  • Դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները 22:0602 Հլս, 2022
  • Գեղարքունիքի մարզի համայնքային գրադարանների խնդիրները 21:3202 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015