• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը`... 23:09
Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան Մեր կառավարությունը հռչակել է... 22:48
Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը... 22:29
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց
Հասարակություն
16:2121 Մայ, 2022

«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց

«Երևան իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի հաշվետու հանդիպումը, որը կազմակերպել էր ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը:
 
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի և ծրագրին մասնակցած Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի 75 դպրոցների ներկայացուցիչներ։
 
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից դպրոցներին և ուսուցիչներին․ «ԿԶՆԱԿ-ի նախաձեռնությունը կյանքի չէր կոչվի, եթե դուք չկարևորեիք երեխաների՝ ընթերցանության հմտությունները զարգացնելու և կարդացածը վերարտադրելու կարողությունները՝ փորձարկելով նոր մեթոդներ։ Ժամանակն արագ է ընթանում, ինֆորմացիան շատ մեծ ծավալների է հասնում, հետևաբար դպրոցը պետք է գտնի նոր ու արդյունավետ ձևեր երեխաների հետ աշխատելու համար։ Բարդ ու պատասխանատու է մտնել փորձարկվող ծրագրի մեջ, և ինքդ դառնալ առաջնորդող մյուս մանկավարժների համար»,- ասել է նախարարի տեղակալը՝ ուսուցիչներին շնորհակալություն հայտնելով խիզախության, նախաձեռնողականության և ներդրած ջանքերի համար։
 
«Դուք ձեր աշխատանքի գնահատանքն առաջին հերթին տեսնում եք ձեր երեխաների մեջ, որոնց կարդացած ամեն մի տեքստը և արձանագրած արդյունքն անչափ ոգևորիչ են։ Երբ աշխատանքն արվում է որակյալ և նոր արդյունքներ գրանցելու համար, հավատացե՛ք, այն մեզ ևս ոգևորում է՝ հանրակրթության բովանդակային կարևորագույն փոփոխությունների ճանապարհին»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը։
 
 
Նրա խոսքով՝ Տավուշում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչները շուտով կմտնեն բոլոր դպրոցներ, որը, ըստ փոխնախարարի, դժվար, սակայն արդյունավետ գործընթաց է՝ նոր մեթոդների և գործիքակազմի շնորհիվ։
 
«Դուք մեր աջակիցներն ու օգնականներն ենք այդ գործընթացում, կամ հակառակը՝ մենք են ձեր օգնականը, քանի որ իրականում այդ փոփոխություններն անում եք դուք, և առանց ձեզ մենք չենք կարող դրանք տեղ հասցնել։ Վստահեցնում եմ, որ մենք ունենք բավարար հաստատակամություն՝ իրականացնելու այդ փոփոխությունները և մեր երեխաների համար ապահովելու լավագույն կրթությունը։ Իսկ դա հնարավոր է, քանի որ նրանց դասավանդում են ձեզ պես ուսուցիչներ, և դպրոցները կառավարում են ձեզ պես տնօրեններ»,- դիմելով ներկաներին՝ շեշտել է փոխնախարարը։
 
Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նմանատիպ նախաձեռնություններին մասնակցած դպրոցներին և ուսուցիչներին նախարարությունը խրախուսելու է նաև այլ գործիքակազմերով՝ մեծապես գնահատելով այդ աշխատանքը։
 
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի նպատակներն են հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակի բարելավումը, ընթերցողական և լեզվական գրագիտության կարողունակությունների ձևավորումն ու զարգացումը, ընթերցանության և խոսքի մշակույթի որակի բարելավմամբ հանրակրթական բոլոր առարկաների յուրացման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ընթերցանության միջոցով համամարդկային ու ազգային արժեքների դաստիարակումը։
 
Ծրագրի իրականացման ընթացքում նախ կատարվել է դպրոցների հայտագրում և ընտրություն, որը եղել է կամավորության սկզբունքով՝ փոքր խմբով։ Աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվել է 5 դպրոցից կազմված փոքր խումբ, ապա կնքվել են համագործակցության հուշագրեր: Մասնագիտական թիմերի համար իրականացվել է վերապատրաստման դասընթաց, իսկ 2-րդ դասարաններում՝ ընթերցանության տեխնիկայի նախնական ստուգում՝ ըստ տրված գործիքակազմի: Որպես չափանիշներ սահմանվել են ընթերցանության արագությունը, սահունությունը, ճշգրտությունը, ընկալումը և արտահայտչականությունը։ Ընդհանուր մեթոդական միավորումների ստեղծմամբ իրականացվել են թիմային աշխատանք, փորձի արագ փոխանակում, ինչպես նաև աշխատանքի արդյունքների համատեղ քննարկում և վերլուծություն։
 
 
Ծրագրի հաշվետու հանդիպմանը ուսուցիչները ներկայացրել են նախագծի հաջողություններն ու դժվարությունները, ինչպես նաև հանդես են եկել տարբեր առաջարկություններով։ Որպես ծրագրի հաջողություններ՝ ուսուցիչները նշել են ընթերցանության որակի բարելավումը, մրցակցության մեծացումը, գրադարանի հետ կապի ամրապնդումը, գրքերի քննարկումը, խմբային աշխատանքը, ինչպես նաև ծնողների և այլ դպրոցների հետ համագործակցությունը։ Որպես հիմնական դժվարություններ՝ նրանք մատնանշել են աշակերտների կենտրոնացման և դասարանների խտության հարցերը։ Ուսուցիչները կարևորել են ծրագրի շարունակականությունը և բարձր դասարաններում ևս այն իրականացնելու անհրաժեշտությունը։
 
Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են տվյալների վերլուծության, մշտադիտարկման և արտաքին գնահատման արդյունքները։ Արտաքին գնահատում անցած դպրոցներին հանձնվել են ԿԶՆԱԿ-ի շնորհակալագրեր՝ ծրագրին արդյունավետ մասնակցության համար։
 

Դիտումների քանակ37
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հանրակրթական դպրոցների 3600 տնօրեն և փոխտնօրեն առաջիկայում կվերապատրաստվի 23:1907 Ապր, 2022 Հանրակրթական դպրոցների 3600 տնօրեն և փոխտնօրեն առաջիկայում կվերապատրաստվի Հասարակություն
  • Կարևոր եմ համարում այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը. Ժաննա Անդրեասյան 13:3309 Փտր, 2022 Կարևոր եմ համարում այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը. Ժաննա Անդրեասյան Հասարակություն
  • Հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ 13:2122 Դեկ, 2021 Հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա են մանկավարժական թափուր հաստիքներ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի բնակչության մեկ քառորդը զրկված է մշտական ջրից. ինչ է արվում խնդրի լուծման ուղղությամբ 23:2603 Հլս, 2022
  • Ինչո՞ւ հենց Հայաստանը. դեսպանը մեկնաբանում է Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը 23:1303 Հլս, 2022
  • Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն 23:0903 Հլս, 2022
  • Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Նիկոլ Փաշինյան 22:4803 Հլս, 2022
  • Երիտասարդական ԵԱ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է 22:2903 Հլս, 2022
  • Ինչ նպատակով է ծախսվելու ԱՄՆ ՄԶԳ տրամադրած 120 մլն դոլարը 22:0403 Հլս, 2022
  • Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը 21:5903 Հլս, 2022
  • Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն. Ժաննա Անդրեասյան 21:1503 Հլս, 2022
  • Արայիկ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին 21:0303 Հլս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 03.07.2022 21:0003 Հլս, 2022
  • Հայաստանն աստիճանաբար անցնում է անկանխիկ վճարային համակարգի. դժգոհություններն ու պարզաբանումները 20:5403 Հլս, 2022
  • Հուշագիր, նոր պայմանավորվածություններ և լիարժեք փոխըմբռնում. Միրզոյանի Հունաստան այցի արդյունքները 20:2503 Հլս, 2022
  • SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր | Հարցազրույց Նարինե Գալստյանի հետ 19:4603 Հլս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.07.2022 19:0603 Հլս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արա Զոհրաբյանի տանը 18:4403 Հլս, 2022
  • Շոյգուն Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին 16:5903 Հլս, 2022
  • Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 16:1803 Հլս, 2022
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին 13:2203 Հլս, 2022
  • Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 13:1003 Հլս, 2022
  • Այսօր առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է 13:0003 Հլս, 2022
  • Հրդեհ Սևաբերդ գյուղում գտնվող անասնագոմում. անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի 11:2003 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015