Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան շարունակում է պատրաստել ոլորտի նոր մասնագետներ։ Շրջանավարտների հերթական խումբը ստացավ դիպլոմներ՝ այս անգամ՝ «Հետկադրային ձայն և կինոյի կրկնօրինակում» մասնագիտացմամբ: Ուսանողները 5 ամսվա ընթացքում ստացել են անվճար կրթություն՝ ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ, փորձնական դասեր են ունեցել հեռուստաընկերությունում։
2021 թվականից գործող Մեդիա ակադեմիան հեռուստատեսության ոլորտում մասնագիտանալ ցանկացողներին հնարավորություն է տալիս փորձել իրենց ուժերը, բացահայտել հեռուստատեսության գաղտնիքները, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ:
Աննա Կոստանյան (Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի շրջանավարտ) - Այս դասընթացը մեզ հնարավորություն տվեց մշակել մեր ձայնը, կատարել ձայնային շատ վարժություններ։ Այդ ամենը մենք արեցինք Բաբկեն Չոբանյանի հետ։
Լենա Մինասյան (Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ղեկավար) - Հայաստանում՝ բուհերում և ոչ ֆորմալ կրթական հաստատություններում, հնարավոր չէ սովորել տվյալ մասնագիտությունները։ Մենք փորձեցինք դա անել, հուսով ենք՝ նրանցից շատերը կմնան ոլորտում։
Հեղինակ՝ Անի Ավագյան