ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին, ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում:
Ինչ վերաբերում է ներկայիս ցույցերին, ապա դրանց կազմակերպիչներն ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը, իսկ օրենքի և օրինականության շրջանակներում դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրութան աջակցությունը: Բողոքի ակցիաների հանգուցալուծումը տեսնում ենք ՀՀ ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,- ասաց Գրիգորյանը: