Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին ասել է, որ Տիրասպոլում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի առիթով շքերթը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 2-ը՝ Հանրապետության օրը։
«Եթե ահաբեկչության սպառնալիք կա, մենք չենք կարող վտանգել բնակիչներին։ Հանրապետության օրը, եթե իրավիճակն այլ լինի, իհարկե, շքերթ կանցկացնենք՝ նվիրված Հաղթանակին և մեր պետության կազմավորման օրվան»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է տարածաշրջանի ղեկավարի հայտարարությունից մի հատված։
Ապրիլի 26-ին, մի շարք պայթյունների պատճառով, Մերձդնեստրում ահաբեկչական սպառնալիքի կարմիր մակարդակ է հայտարարվել։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն էլ առողջական վատ վիճակի պատճառով չի մասնակցել Հաղթանակի օրվա միջոցառումներին՝ հայտնել է նրա վարչակազմի մամուլի ծառայությունը։
Նախատեսվում էր, որ Սանդուն վարչապետ Նատալյա Գավրիլիցայի և խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուի հետ կմասնակցի Անմար կրակի մոտ ծաղիկների խոնարհման արարողությանը, սակայն նախագահը չի ներկայացել միջոցառմանը։