• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:1806 Մայ, 2022

Այն, ինչ Թուրքիան անում է տարածաշրջանում, անընդունելի է. Ասիտա Կանկո

Դավիթ Մուրադյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոն քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա աջակցությունը, Եվրախորհրդարանի մոտեցումներն այդ հարցում, Ադրբեջանի կողմից ԵԽ բանաձևերի անտեսումը և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը մի քանի տարածաշրջանում:
 
- Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերը և նրանց բարեկամները ոգեկոչեցին Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Այնուամենայնիվ, դեռ կան երկրներ, որոնք դեմ են 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուն: Ի՞նչ կարծիքի եք այդ փաստի մասին։
 
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՆ, ՈՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
 
Ասիտա Կանկո (Եվրախորհրդարանի պատգամավոր) - Նախևառաջ՝ թույլ տվեք հայտնել իմ անվերապահ աջակցությունը հայ ժողովրդին բոլոր հարցերում: Կցանկանայի նշել, որ մեր համոզմամբ՝ ամբողջ աշխարհում բոլորը պետք է ճանաչեն, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն: Եթե այն չճանաչվի, տառապանք կրած մարդիկ և այսօր ապրող մարդիկ չեն բուժվի և վերականգնվի: Երկրորդ՝ դա նմանատիպ երևույթների կրկնությունը հնարավոր է դարձնում ապագայում: Ահա թե ինչու պետք է ճանաչենք պատմության այդ դրվագը և հիշատակենք տառապանք կրած բազմաթիվ մարդկանց: 
 
- Վկայությունների վրա հիմնված բազմաթիվ փաստեր կան, որ Թուրքիան ուղղակի կամ անուղղակիորեն ներգրավված է բազմաթիվ հակամարտություններում, սակայն Անկարան հերքում է դա։ Ի՞նչ կարծիքի եք այդ մասին։ 
 
ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
 
Ասիտա Կանկո - Եվրախորհրդարանում մի քանի անգամ բարձրաձայնել ենք դրա մասին: Մշտապես աջակցել եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նաև մշտապես քննադատել եմ Թուրքիայի վարքը: Թուրքիան պետք է հարգի բոլոր միջազգային համաձայնագրերը: Սակայն այն, ինչ Թուրքիան անում է տարածաշրջանում, անընդունելի է: Վերջերս նկատել ենք մոտեցման որոշ փոփոխություն, որը, միգուցե, կապված է առևտրային կարիքների հետ: Սակայն այն, ինչի կարիքն ունենք, կայուն փոփոխությունը և միջազգային համաձայնագրերն իրապես հարգելն է:
 
- Թուրքիան, ընդհանուր առմամբ, ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել մի քանի տարածաշրջաններում՝ Կովկասում, Միջերկրական ծովում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս կապակցությամբ, և ինչպիսի՞ն է ընդհանուր ընկալումը Եվրախորհրդարանում այս հարցում։
 
ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԴՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
 
Ասիտա Կանկո - Եվրախորհրդարանի կողմից մեծ աջակցություն կա տարածաշրջաններում հակամարտությունների դադարեցմանը և կարիքավոր մարդկանց օգնության տրամադրմանը: Ես մի քանի անգամ հանդիպել եմ Բելգիայում Հայաստանի դեսպանի հետ՝ քննարկումներ անցկացնելու համար: Իրական աջակցություն կա: Բանաձևեր են ընդունվել և՛ Եվրախորհրդարանում, և՛ ազգային խորհրդարանում: Դրանք աջակցում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Հայաստանին: Դրանք նաև պահանջում են Թուրքիայից դադարեցնել ներգրավվածությունը տարածաշրջանում: Ինչպես նաև դիտարկել ենք, թե ինչպես կարող ենք աջակցել տուժածներին: Այո՛, այստեղ կա ձեզ մոտ կատարվող իրադարձությունների հանդեպ շատ դրական վերաբերմունք: Նաև կա տարբեր տարածաշրջաններից, օրինակ՝ Մերձավոր Արևելքից եկող ճնշմանը դիմակայելու փորձ, որոնց նպատակը տարածաշրջանում ազդեցություն ստանալն է: 
 
Նույնիսկ այստեղ՝ Բրյուսելում, կան կուսակցություններ, օրինակ՝ Սոցիալիստական կուսակցությունը, որոնց որոշ անդամներ դեմ են Ցեղասպանության ճանաչմանը: Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, անմիջականորեն ազդում և փոխանցվում է Եվրամիությանը: Սակայն այստեղ բնակվող թուրքերը մեծ աջակցություն են տրամադրում Էրդողանին: Կարծում եմ՝ անընդունելի է ապրել Բրյուսելում, ուտել Բելգիայի կառավարության տրամադրած սնունդը, օգտվել առողջապահական համակարգից և հավատարիմ մնալ Էրդողանին, որը նպաստում է այնպիսի գործընթացների, որոնք Հայաստանում բնակվող մարդկանց դնում են մի կացության մեջ, երբ նրանք հասանելիություն չեն ունենում նմանօրինակ ծառայություններին և հնարավորություններին: Կարծում եմ՝ դա եսասիրական մոտեցում է և պետք է անընդունելի լինի: 
 
- Վերջերս Եվրախորհրդարանը հստակ ձևակերպումներով բանաձև ընդունեց, որը պահանջում է ազատ արձակել բոլոր գերիներին և հարգել մշակութային և հոգևոր ժառանգությունը։ Ադրբեջանն անտեսում է բանաձևերը և դեռևս պահում է ռազմագերիներին, կեղծում է պատմությունը և ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ փոխելու և ջնջելու հայկական հետքը իրենց վերահսկողության տակ անցած ժառանգությունից։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, և ինչպիսի՞ն է Եվրախորհրդարանի տրամադրվածությունն այդ հարցում։ 
 
ԼՂ ՀԱՐՑԸ ՎՍՏԱՀԱԲԱՐ ԴՈՒՐՍ ՉԻ ԵԿԵԼ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳԻՑ. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ 
 
Ասիտա Կանկո - Եվրախորհրդարանը կարող է ևս մի քանի բանաձև ընդունել, որոնք նույնքան հզոր կլինեն, որքան այս վերջինը: Սակայն, կարծում եմ, որ որոշ ինքնակալ երկրներ, ոչ միայն Ադրբեջանը, կրկին կանտեսեն դրանք: Սակայն երկրների վրա ազդելու գործիքները Եվրամիության ձեռքին են: Այդ իսկ պատճառով բանաձևերում մենք Եվրահանձնաժողովին կոչ ենք անում երաշխավորել, որպեսզի նման երկրների պահվածքն ունենա հետևանքներ: Հնարավոր են հետևանքներ առևտրի, համագործակցության ուղղություններում: Պետք է գտնել, թե ի՛նչ գործիքներ կարող են վնաս պատճառել այդ երկրների ղեկավարներին, այլ ոչ թե մարդկանց, և պետք է գտնել, թե ո՛ր կոճակն է անհրաժեշտ սեղմել՝ մեր նպատակներին հասնելու համար: Մենք կշարունակենք հետևել իրավիճակին և չենք մոռանա դրա մասին: Այսօր կան այլ հակամարտություններ, որոնց մասին շատ է խոսվում: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում կենտրոնանալ մեկ կամ երկու ուղղությամբ: Սակայն դա չի նշանակում, որ մյուս խնդիրներն այլևս գոյություն չունեն: Դրանք դեռ կան, և մենք պետք է անդրադառնանք դրանց, և մենք Եվրախորհրդարանում կշարունակենք հետևողական լինել: Այդ հարցը վստահաբար դուրս չի եկել մեր օրակարգից: 
 
- Արցախյան պատերազմի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները և Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ սահմանափակվում էին որոշ հայտարարություններով և մտահոգություններով, սակայն այժմ բարձրաձայնում և քայլեր են ձեռնարկում Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Եվ շատ հայեր հարց են տալիս՝ ինչո՞ւ է դա տեղի ունենում։ 
 
Ասիտա Կանկո - Նկատի ունեք խորհրդարանականների՞ն, որոնք աջակցություն էին հայտնում Ադրբեջանին: 
 
- Նկատի ունեմ՝ ընդհանուր առմամբ: Ռուսաստանի դեմ կիրառվեցին պատժամիջոցներ, սահմանափակումներ կառույցների և անհատների հանդեպ, սակայն որևէ գործողություն Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ չեղավ, որոնք ագրեսիա էին իրականացրել հայերի և Արցախի հանդեպ:
 
ԵՂԵԼ ԵՆ ԿՈՉԵՐ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ
 
Ասիտա Կանկո - Եղել են կոչեր և նախաձեռնություններ, որոնց իրականացումը հնարավոր էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում: Եթե մարդիկ կարծում են, որ պետք էր ավելին անել, մենք՝ որպես խորհրդարան, դա կգնահատենք և կփորձենք առաջ մղել: Հենց այդ պատճառով էր, որ մենք առաջ քաշեցինք գերիներին առնչվող բանաձևը: 
 
- Գանք Հայաստան-Բելգիա հարաբերություններին. ինչպե՞ս կգնահատեք այս հարաբերությունները և որտե՞ղ եք տեսնում զարգացման ներուժ: 
 
ԲԵԼԳԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է. ԱՍԻՏԱ ԿԱՆԿՈ 
 
Ասիտա Կանկո - Տարբեր է: Բելգիան տարբեր մասերից է բաղկացած: Որպես ֆլամանդացիներ՝ մենք շատ լավ ենք հասկանում հայերին: Կարծում եմ՝ հարաբերությունները լավն են: Նաև կա համերաշխության կարևոր մակարդակ: Սակայն դրանից բացի, կա նաև Բելգիան՝ որպես դաշնային պետություն: Այս մակարդակում դեռևս կան կուսակցություններ, որոնք շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը: Իհարկե նրանց փոխարեն չեմ կարող խոսել, սակայն, կարծում եմ՝ պետք է նրանք չհանդուրժեն նման պահվածքը և մոտեցումը:
 
- Իսկ ո՞ր ոլորտներում և ուղղություններում եք տեսնում զարգացման հնարավորություններ: 
 
Ասիտա Կանկո - Նկատի ունեք ներո՞ւժը:
 
- Այո՛, երկկողմ հարաբերությունների համար ի՞նչ հնարավորություն եք տեսնում: 
 
Ասիտա Կանկո - Բելգիա-Հայաստան հարաբերությունների զարգացման կարևոր հնարավորություններից մեկը, կարծում եմ, կրթությունն է: Կարծում եմ՝ պետք է փորձի և գիտելիքի փոխանակում լինի թվային տեխնոլոգիաների ոլորտում: Մշակութային ոլորտը նույնպես կարևոր է, քանի որ մշակույթը ժողովրդի ոգին է: Մյուս կողմից էլ՝ մենք առևտուր ենք անում, օրինակ՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի հետ, սակայն պետք է առևտուր անենք նաև Հայաստանի հետ: Պետք է աշխարհում բոլորի հետ զարգացնել հարաբերությունները: Երբ այդ հարաբերություններում խնդիրներ են առաջանում, պետք է խոսել նաև այդ խնդիրների մասին: Ցավոք, կան երկրներ, որոնք Թուրքիայի հետ առևտուր անելիս մոռանում են այդ երկրի հետ խոսել նաև արժեքներից: Նրանք պետք է ասեն՝ «Տեսեք, մենք իրար հետ առևտուր ենք անում, սակայն կան բաներ, որոնք էթիկապես անընդունելի ենք համարում և պետք է հաշվի առնենք»: Թուրքիան բավական երկար ժամանակ կարողացել է անել այն, ինչ ցանկացել է:
 
- Տիկի՛ն Կանկո, շնորհակալություն հրավերն ընդունելու համար: 
 
Ասիտա Կանկո - Շնորհակալ եմ, հուսամ՝ շուտով կայցելեմ Հայաստան:
 
- Շնորհակալություն, հուսանք՝ այդպես էլ կլինի: 
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ74
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱՄՆ 50-րդ նահանգը` Միսիսիպին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 09:1806 Մայ, 2022 ԱՄՆ 50-րդ նահանգը` Միսիսիպին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Քաղաքականություն
  • Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը 14:3105 Մայ, 2022 Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը Քաղաքականություն
  • Բելգիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ 19:3525 Ապր, 2022 Բելգիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015