ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ ԱԺ-ում երեկվա միջադեպին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացահայտում է անելու, դրանից հետո ընդդիմադիրները լքեցին դահլիճը:
«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրներն այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից: Ըստ էության՝ ճշմարտությունից մշտապես ընդդիմությունը փախել է, սա էլ բացառություն չէր:
Իսկ ի՞նչ էր վարչապետի ասելիքը, և ո՞րն էր բովանդակությունը: Վարչապետն իր խոսքում նշեց, որ ասելիքը կասի՝ նայելով հասցեատերերի՝ ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն այդ ճշմարտության հետ»,- ասաց Հովհաննիսյանը: