Մեր հանրապետությունում հակաքաղցկեղային պայքարի մեթոդները համալրվել են ևս մեկով: Առաջին անգամ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվել է ներորովայնային աերոզոլային քիմիաթերապիայի մեթոդը՝ հատուկ սարքի օգնությամբ:
Հայկ Եփրեմյան (ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկավար) - Անցքեր, որ արված են որովայնի առաջնային պատի վրա. սարքը այդ քիմիոթերապևտիկ պրեպարատը լուծիչի մեջ լուծված վեր է ածում, ասեմ, գոլորշիի՝ մանր մոլեկուլյար հատիկների, և փչվում է որովայնի խոռոչի մեջ:
Ներծծվելուց հետո սկսում է ազդել: Քիմաթերապևտի խոսքով՝ ճնշման տակ քիմիական դեղամիջոցի լուծույթն առավել համաչափ բաշխվում է որովայնի տարբեր հատվածներում:
Նաիրա Ջանոյան (ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայության ղեկավար) - Դեղի հիմնական զանգվածը ցրվում է որովայնի խոռոչ, և մետաստատիկ մանր ախտահարումները ենթարկվում են քիմիաթերապևտիկ դեղորայքի ազդեցությանը, ինչը բերում է նրան, որ կանխվում է հեղուկի հետագա առաջացումը և կուտակումը:
Ավետիք Պետրոսյան (ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ) - Ներորովայնային քիմիաթերապիայի գաղափարը նորություն չէ, կիրառվել է բավականին երկար ժամանակ, սակայն ներարկման մեթոդն է տարբերվում այս դեպքում, և այդ մեթոդը պարբերաբար զարգացել է, և այսօր ունենք, կարելի է ասել, 3-րդ սերնդի ներարկման մեթոդ:
Բուժումը կիրառելի է հիվանդության բարդ ընթացքի, նաև ոչ վիրահատական քաղցկեղների դեպքում։
Մեթոդն ունի առավելություններ և հակացուցումներ, լաբորասկոպիկ միջամտությունը հնարավոր է իրականացնել, երբ հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է: