Մերձդնեստրի արտգործնախարար Վիտալի Իգնատևը հայտարարել է, որ չճանաչված հանրապետությունում պահպանվում է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։ Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունները «Մայակ» հեռուստառադիոկայանի ուղղությամբ վնասազերծել են անօդաչու թռչող սարք, որն, ըստ նախարարի, արձակվել է Ուկրաինայի տարածքից։
«Սպառնալիքը նվազագույնի ենք հասցրել, սակայն ահաբեկչական գործողությունների վտանգը պահպանվում է․ պատրաստ ենք մոբիլիզացիայի»,- նշել է Իգնատևը։
Տեղական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Մերձդնեստրի իրավապահ մարմիններում իրենց աղբյուրները, հայտնել են, որ հանրապետության և Ուկրաինայի սահմանին կրակոցներ են լսվել։